ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
|
“25” հունիսի 2002թ. |
N 151 |
ք.Ստեփանակերտ
Հաշվետու տարվա արդյունքներով հարկային վնասներ հայտարարագրած և ապառքներ կուտակած հարկ վճարողների վերաբերյալ տվյալների հրապարակման կարգը հաստատելու մասին
«Հարկերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 30-րդ հոդվածին համապատասխան` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը որոշում է.
Հաստատել հաշվետու տարվա արդյունքներով հարկային վնասներ հայտարարագրած և ապառքներ կուտակած հարկ վճարողների վերաբերյալ տվյալների հրապարակման կարգը (կցվում է):
|
ԼՂՀ ՎԱՐՉԱՊԵՏ |
Ա. ԴԱՆԻԵԼՅԱՆ |
| |
Հաստատված է
ԼՂՀ կառավարության
2002թ. հունիսի 25-ի
թիվ 151 որոշմամբ |
ԿԱՐԳ
հաշվետու տարվա արդյունքներով հարկային վնասներ հայտարարագրած և ապառքներ կուտակած հարկ վճարողների վերաբերյալ տվյալների հրապարակման
1. Սույն կարգով կարգավորվում է «Հարկերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 30-րդ հոդվածով նախատեսված դեպքերում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հարկային պետական վարչության կողմից մինչև հաշվետու տարվան հաջորդող տարվա հուլիսի 1-ը սույն կարգի 2-րդ կետով նախատեսված հարկ վճարողների վերաբերյալ տվյալների հրապարակումը:
2. Սույն կարգով հրապարակման են ենթակա`
ա) «Շահութահարկի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի համաձայն հաշվետու տարվա արդյունքներով (ռեզիդենտների շահութահարկի տարեկան հաշվարկի, ոչ ռեզիդենտների հայտարարագրի հիման վրա) մեկ մլն դրամ և ավելի հարկային վնասներ հայտարարագրած հարկ վճարողների մասին տվյալները.
բ) հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ մեկ մլն դրամ և ավելի ապառք (չվճարված հարկի գումար) կուտակած հարկ վճարողների մասին տվյալները:
3. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հարկային պետական վարչությունը ոչ ուշ, քան մինչև հաշվետու տարվան հաջորդող տարվա հուլիսի 1-ը, վնասներ հայտարարագրած և ապառքներ կուտակած հարկ վճարողների ցանկերը` առնվազն 500 օրինակ տպաքանակ ունեցող մամուլի միջոցով, հրապարակում է ըստ հայտարարագրած վնասների և կուտակած ապառքների գումարների նվազման: Նշված ցանկերում ներառվում են հարկ վճարողի անվանումը, հաշվառման համարը, գտնվելու վայրը, հաշվետու տարվա արդյունքներով հայտարարագրված վնասի մեծությունը (հազար դրամներով) և կուտակած ապառքի մեծությունը (հազար դրամներով):