Համարը 
N 46
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործողությունը դադարեցված է
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ 2006.03.18/08(17)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
26.01.2006
Ստորագրող մարմինը 
ԼՂՀ Վարչապետ
Ստորագրման ամսաթիվը 
26.01.2006
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
01.02.2006
Ուժը կորցնելու ամսաթիվը 
16.07.2015

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 16-Ի ԹԻՎ 74 ԵՎ 75 ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

 "26" հունվարի 2006թ.

N 46

ք.Ստեփանակերտ

 

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2004 թվականի մարտի 16-ի թիվ 74 և 75 որոշումների մեջ փոփոխություններ կատարելու մասին

 

 Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2004 թվականի մարտի 16-ի «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության կանոնադրությունը, աշխատակազմի կառուցվածքը, գույքի կազմը և չափը հաստատելու մասին» թիվ 74 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.

որոշման 2-րդ կետի «բ» ենթակետով հաստատված թիվ 2 հավելվածի` 

1-ին կետում «Եկամուտների հաշվառման, պլանավորման և ապահովադիրների սպասարկման վարչություն» տողը փոխարինել «Եկամուտների հաշվառման, գանձումների և խոշոր հարկ վճարողների (ապահովադիրների) սպասարկման վարչություն» տողով.

2-րդ կետում.

հանել «Խոշոր հարկ վճարողների սպասարկման ու գանձումների բաժին» տողը. «Հսկիչ կետերի գործունեության համակարգման և ապրանքանյութական արժեքների հաշվառման բաժին» տողը փոխարինել «Հսկիչ կետերի գործունեության համակարգման բաժին» և «Ապրանքանյութական արժեքների հաշվառման և հսկողության բաժին» տողերով:

2. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2004 թվականի մարտի 16-ի «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության պաշտոնների անվանացանկը հաստատելու մասին» թիվ 75 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.

որոշմամբ հաստատված հավելվածում`

2-րդ կետում «եկամուտների հաշվառման, պլանավորման և գանձումների հսկողության» բառերը փոխարինել «եկամուտների հաշվառման, գանձումների և խոշոր հարկ վճարողների (ապահովադիրների) սպասարկման» բառերով.

3-րդ կետում «հարկային տեսուչ» տողը փոխարինել «հարկային տեսուչներ» տողով.

ուժը կորցրած ճանաչել 5-րդ կետը.

6-րդ կետում հանել « և ապրանքանյութական արժեքների հաշվառման» բառերը.

ավելացնել հետևյալ բովանդակությամբ 61-րդ կետ.

«61. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության ապրանքանյութական արժեքների հաշվառման և հսկողության բաժնի` պետ»:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2006թ. փետրվարի 1 -ից:

 

 

ԼՂՀ ՎԱՐՉԱՊԵՏ

Ա.ԴԱՆԻԵԼՅԱՆ