ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ք.Ստեփանակերտ
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության պաշտոնների անվանացանկը հաստատելու մասին
«Հարկային ծառայության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածին համապատասխան՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
Հաստատել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հարկային պետական ծառայության պաշտոնների անվանացանկը՝ համաձայն հավելվածի:
|
ԼՂՀ ՎԱՐՉԱՊԵՏ |
Ա. ԴԱՆԻԵԼՅԱՆ |
| |
Հավելված
ԼՂՀ կառավարության
«16» մարտի 2004թ.
թիվ 75 որոշման |
ԱՆՎԱՆԱՑԱՆԿ
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՀԱՐԿԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐԻ
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության պաշտոններ`
1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության պետի տեղակալներ.
2. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության վարչարարության կատարելագործման և համակարգման, եկամուտների հաշվառման, գանձումների և խոշոր հարկ վճարողների (ապահովադիրների) սպասարկման վարչությունների`
պետեր
բաժնի պետեր
գլխավոր հարկային տեսուչներ
գլխավոր մասնագետներ
խմբի ղեկավար
գլխավոր մասնագետ-իրավաբան
ավագ հարկային տեսուչներ
առաջատար մասնագետներ
առաջատար մասնագետ-իրավաբան
հարկային տեսուչներ
1-ին կարգի մասնագետներ
2-րդ կարգի մասնագետներ
(2-րդ կետը փոփ. 26.01.2006 N 46)
3. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության օպերատիվ հետախուզության վարչության`
պետ
բաժնի պետեր
գլխավոր օպեր-լիազորներ
խմբի ղեկավար
ավագ օպեր-լիազորներ
ավագ հետաքննիչներ
հետաքննիչներ
օպեր-լիազորներ
հարկային տեսուչներ
(3-րդ կետը փոփ. 26.01.2006 N 46)
4. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության վերահսկողության բաժնի`
պետ
գլխավոր հարկային տեսուչներ
գլխավոր մասնագետ-իրավաբան
ավագ հարկային տեսուչներ
հարկային տեսուչներ
5. (կետն ուժը կորցրել է 26.01.2006 N 46)
6. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության հսկիչ կետերի գործունեության համակարգման բաժնի`
պետ
(6-րդ կետը փոփ. 26.01.2006 N 46)
61. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության ապրանքանյութական արժեքների հաշվառման և հսկողության բաժնի`
պետ
(61-ին կետը լրաց. 26.01.2006 N 46)
7. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության Շահումյանի շրջանի հարկ վճարողների և ապահովադիրների սպասարկման բաժնի`
պետ
ավագ հարկային տեսուչներ
հարկային տեսուչներ
1-ին կարգի մասնագետներ
8. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության ֆինանսահաշվային բաժնի`
պետ
9. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության կադրերի գծով գլխավոր մասնագետ
10. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության շրջանների (քաղաքի) հարկային տեսչությունների`
պետեր
բաժնի պետեր
գլխավոր հարկային տեսուչներ
ավագ հարկային տեսուչներ
հարկային տեսուչներ
1-ին կարգի մասնագետներ
2-րդ կարգի մասնագետներ
(Հավելվածը խմբ. 28.02.2005 N 80, փոփ., լրաց. 26.01.2006 N 46)
|
ԼՂՀ կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար |
Ս. ԳՐԻԳՈՐՅԱՆ |