Համարը 
N 75
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Չի գործում
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ-ում չի հրապարակվել
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
16.03.2004
Ստորագրող մարմինը 
ԼՂՀ Վարչապետ
Ստորագրման ամսաթիվը 
16.03.2004
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
16.03.2004
Ուժը կորցնելու ամսաթիվը 
23.03.2011

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՀԱՐԿԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐԻ ԱՆՎԱՆԱՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

“16” մարտի 2004թ.

 N 75

ք.Ստեփանակերտ

 

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության պաշտոնների անվանացանկը հաստատելու մասին

 

«Հարկային ծառայության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածին համապատասխան՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

Հաստատել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հարկային պետական ծառայության պաշտոնների անվանացանկը՝ համաձայն հավելվածի:

 

 

ԼՂՀ ՎԱՐՉԱՊԵՏ

Ա. ԴԱՆԻԵԼՅԱՆ  

 

 

 

Հավելված

ԼՂՀ կառավարության

«16» մարտի 2004թ.

թիվ 75 որոշման

 

ԱՆՎԱՆԱՑԱՆԿ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՀԱՐԿԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐԻ

 

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության պաշտոններ՝

1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության պետի տեղակալ.

2. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության հարկային վարչարարության կատարելագործման և վերահսկողության, եկամուտների հաշվառման, պլանավորման և գանձումների վարչությունների՝

պետեր,

պետի տեղակալ,

բաժնի պետեր,

խմբի ղեկավար - գլխավոր հարկային տեսուչ,

գլխավոր հարկային տեսուչներ,

գլխավոր մասնագետներ,

ավագ հարկային տեսուչներ,

առաջատար մասնագետներ,

հարկային տեսուչներ,

1-ին կարգի մասնագետներ.

3. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության օպերատիվ հետախուզության վարչության՝

պետ,

բաժնի պետեր,

խմբի ղեկավար,

գլխավոր օպերլիազորներ,

ավագ օպերլիազորներ,

օպերլիազորներ,

ավագ հետաքննիչներ,

հետաքննիչներ,

հարկային տեսուչ հաշվառման գծով.

4. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության խոշոր հարկ վճարողների սպասարկման բաժնի ՝

պետ,

գլխավոր հարկային տեսուչներ,

ավագ հարկային տեսուչներ,

հարկային տեսուչներ.

5. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության հսկիչ կետերի գործունեության համակարգման բաժնի պետ

6. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության Շահումյանի շրջանի հարկ վճարողների սպասարկման բաժնի՝

պետ,

ավագ հարկային տեսուչներ,

առաջին կարգի մասնագետներ.

7. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության ֆինանսահաշվային բաժնի պետ.

8. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության կադրերի գծով գլխավոր մասնագետ.

9. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության շրջանների (քաղաքի) հարկային տեսչությունների՝

պետեր,

բաժնի պետեր,

գլխավոր հարկային տեսուչներ,

ավագ հարկային տեսուչներ,

հարկային տեսուչներ,

առաջին կարգի մասնագետներ:

 

 

ԼՂՀ կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար

Ս. ԳՐԻԳՈՐՅԱՆ