ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
|
23 դեկտեմբերի 2014թ. |
N 891-Ն |
ք. Ստեփանակերտ
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ «ՇՐՋԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏՆՕՐԵՆՈՒԹՅՈՒՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ՕՐԻՆԱԿԵԼԻ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ
ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածին համապատասխան՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հիմնադրման միջոցով ստեղծել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության «Շրջանի պետական հանրակրթական ուսումնական հաստատությունների տնօրենություն» պետական ոչ առևտրային կազմակերպություններ՝ համաձայն N 1 հավելվածի։
2. Հաստատել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության «Շրջանի պետական հանրակրթական ուսումնական հաստատությունների տնօրենություն» պետական ոչ առևտրային կազմակերպության օրինակելի կանոնադրությունը՝ համաձայն N 2 հավելվածի։
3. Հաստատել «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական հանրակրթական ուսումնական հաստատություն» պետական ոչ առևտրային կազմակերպությունների ցանկերը ըստ շրջանների, որոնց ֆինանսատնտեսական գործառույթներն իրականացվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության «Շրջանի պետական հանրակրթական ուսումնական հաստատությունների տնօրենություն» պետական ոչ առևտրային կազմակերպությունների կողմից՝ համաձայն N 3 հավելվածի:
4. Սահմանել, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության «Շրջանի պետական հանրակրթական ուսումնական հաստատությունների տնօրենություն» պետական ոչ առևտրային կազմակերպության գործունեության առարկան և նպատակը սույն որոշման N 3 հավելվածով հաստատված շրջանի պետական հանրակրթական ուսումնական հաստատությունների ֆինանսատնտեսական բնույթի գործունեության իրականացումն է:
5. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության «Շրջանի պետական հանրակրթական ուսումնական հաստատությունների տնօրենություն» պետական ոչ առևտրային կազմակերպությունների կառավարման՝ «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի «գ», «դ», «ե» և «է» կետերով և 14-րդ հոդվածով նախատեսված լիազորությունները, ըստ կազմակերպությունների ենթակայության, վերապահել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության շրջանների վարչակազմերին:
6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
|
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ |
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ |
| |
Հավելված N 1
Լեռնային Ղարաբաղի
Հանրապետության կառավարության
2014 թվականի դեկտեմբերի 23-ի N 891-Ն որոշման |
Ց Ա Ն Կ
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ «ՇՐՋԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏՆՕՐԵՆՈՒԹՅՈՒՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ
|
Հ/Հ |
Պետական ոչ առևտրային կազմակերպության անվանումը |
Ենթակայությունը |
|
1 |
Ասկերանի շրջանի հանրակրթական ուսումնական հաստատությունների տնօրենություն |
Ասկերանի շրջանի վարչակազմ |
|
2 |
Մարտակերտի շրջանի հանրակրթական ուսումնական հաստատությունների տնօրենություն |
Մարտակերտի շրջանի վարչակազմ |
|
3 |
Մարտունու շրջանի հանրակրթական ուսումնական հաստատությունների տնօրենություն |
Մարտունու շրջանի վարչակազմ |
|
4 |
Հադրութի շրջանի հանրակրթական ուսումնական հաստատությունների տնօրենություն |
Հադրութի շրջանի վարչակազմ |
|
5 |
Շուշիի շրջանի հանրակրթական ուսումնական հաստատությունների տնօրենություն |
Շուշիի շրջանի
վարչակազմ |
|
6 |
Շահումյանի շրջանի հանրակրթական ուսումնական հաստատությունների տնօրենություն |
Շահումյանի շրջանի վարչակազմ |
|
7 |
Քաշաթաղի շրջանի հանրակրթական ուսումնական հաստատությունների տնօրենություն |
Քաշաթաղի շրջանի վարչակազմ |
|
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐ |
Լ. ԳՐԻԳՈՐՅԱՆ |
| |
Հավելված N 2
Լեռնային Ղարաբաղի
Հանրապետության կառավարության
2014 թվականի դեկտեմբերի 23-ի N 891-Ն որոշման |
ՕՐԻՆԱԿԵԼԻ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ «ՇՐՋԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏՆՕՐԵՆՈՒԹՅՈՒՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության «__________ շրջանի պետական հանրակրթական ուսումնական հաստատությունների տնօրենություն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը շահույթ ստանալու նպատակ չհետապնդող, իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող, պետական ոչ առևտրային կազմակերպություն է (այսուհետ՝ կազմակերպություն):
2. Կազմակերպության հիմնադիրը Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունն է՝ ի դեմս Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության (այսուհետ՝ հիմնադիր):
3. Կազմակերպությունը իր գործունեության ընթացքում ղեկավարվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ և սույն կանոնադրությամբ:
4. Կազմակերպության գտնվելու վայրն է (նշել լրիվ իրավաբանական հասցեն):
5. Կազմակերպությունը որպես սեփականություն ունի առանձնացված գույք և իր պարտավորությունների համար պատասխանատու է այդ գույքով: Կազմակերպությունը իր անունից ձեռք է բերում ու իրականացնում գույքային և անձնական ոչ գույքային իրավունքներ, կրում պարտականություններ, դատարանում կարող է հանդես գալ որպես հայցվոր կամ պատասխանող:
6. Կազմակերպությունը ունի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության զինանշանի պատկերով և իր հայերեն անվանմամբ կլոր կնիք, կարող է ունենալ իր անվանմամբ ձևաթղթեր, խորհրդանիշ և այլ անհատականացման միջոցներ:
7. Կազմակերպությունն ունի ինքնուրույն հաշվեկշիռ և բանկային հաշիվ:
8. Կազմակերպությունն այլ կազմակերպության հիմնադիր կամ մասնակից կարող է հանդիսանալ միայն հիմնադրի որոշմամբ:
II. ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՌԱՐԿԱՆ ԵՎ ՆՊԱՏԱԿԸ
9. Կազմակերպության գործունեության առարկան և նպատակը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 23-ի N 891-Ն որոշմամբ հաստատված N 3 հավելվածի «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական հանրակրթական ուսումնական հաստատություններ» պետական ոչ առևտրային կազմակերպությունների (այսուհետ՝ ուսումնական հաստատություններ) ֆինանսատնտեսական բնույթի գործունեության իրականացումն է:
10. Կազմակերպությունն ապահովում է ուսումնական հաստատությունների տնտեսական - գույքային կարիքները:
11. Կազմակերպությունը պատասխանատու է ուսումնական հաստատությունների սովորողների համար հանրակրթության պետական չափորոշիչներին, հանրակրթական և հատուկ հանրակրթական պետական ծրագրերին, սովորողների տարիքային, ֆիզիոլոգիական և սոցիալ-հոգեբանական զարգացման առանձնահատկություններին համապատասխան ուսումնական գույքի և ուսումնա-տեխնիկական միջոցների ընտրության, կյանքի անվտանգության և առողջության, ինչպես նաև սանիտարական նորմերի և կանոնների պահպանման նպատակով համապատասխան պայմանների ստեղծման համար:
III. ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ
12. Պետական կազմակերպության ընթացիկ գործունեության ղեկավարումն իրականացնում է գործադիր մարմինը` տնօրենը, որին նշանակում և ազատում է (նրա լիազորությունները դադարում են) լիազորված պետական մարմինը:
13. Կազմակերպության հիմնադիրն ունի կազմակերպության գործունեությանը և կառավարմանը վերաբերող ցանկացած հարց վերջնական լուծելու իրավունք՝ բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի:
14. Կազմակերպության հիմնադրի բացառիկ լիազորություններն են՝
1) կազմակերպության հիմնադրումը.
2) կազմակերպության գործունեության առարկայի և նպատակների սահմանումը.
3) կազմակերպությանը սեփականության իրավունքով հանձնվող և (կամ) ամրացվող՝ պետությանը պատկանող գույքի կազմի հաստատումը.
4) կազմակերպության կանոնադրության հաստատումը և դրանում փոփոխությունների կատարումը.
5) կազմակերպության կառավարման համակարգի սահմանումը.
6) կազմակերպության վերակազմակերպումը և լուծարումը.
7) կազմակերպության լուծարման հանձնաժողովի նշանակումը և լուծարման հաշվեկշռի հաստատումը.
8) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ և սույն կանոնադրությամբ նախատեսված այլ հարցերի լուծումը:
15. Լիազորված պետական մարմինն իրականացնում է կազմակերպության ընդհանուր կառավարումը, ապահովում նրա բնականոն գործունեությունը և պատասխանատվություն կրում դրանց չկատարման կամ ոչ պատշաճ կատարման համար:
16. Լիազորված պետական մարմինը՝
1) կազմակերպության կանոնադրությամբ սահմանված կարգով իրականացնում է նրա կառավարման մարմինների ձևավորումը և նրանց լիազորությունների վաղաժամկետ դադարեցումը.
2) վերահսկողություն է իրականացնում կազմակերպության գործունեության նկատմամբ.
3) կասեցնում կամ ուժը կորցրած է ճանաչում կազմակերպության գործադիր մարմնի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրության պահանջներին հակասող հրամանները, հրահանգները, կարգադրություններն ու ցուցումները.
4) լսում է կազմակերպության գործունեության մասին հաշվետվություններ, քննում դրանց գործունեության վերստուգման արդյունքները.
5) վերահսկողություն է իրականացնում կազմակերպությանն ամրացված պետական սեփականության օգտագործման և պահպանման նկատմամբ.
6) օրենքով սահմանված կարգով որոշում է կազմակերպությանն ամրացված գույքի օգտագործման, տնօրինման և տիրապետման կարգը.
7) վերահսկողություն է իրականացնում կազմակերպության սեփականության պահպանության նկատմամբ, իսկ օրենքով, հիմնադրի որոշմամբ կամ կազմակերպության կանոնադրությամբ նախատեսված դեպքերում համաձայնություն է տալիս նրա գույքի օտարման կամ վարձակալության հանձնման համար.
8) հաստատում է կազմակերպության տարեկան հաշվետվությունները և տարեկան հաշվեկշիռը.
9) իրականացնում է օրենքով, հիմնադրի որոշումներով և կազմակերպության կանոնադրությամբ նախատեսված այլ գործառույթներ:
17. Կազմակերպության աշխատանքային ռեժիմը սահմանվում է լիազորված պետական մարմնի կողմից՝ համաձայն Լեռնային Ղարաբաղի Հանրապետության աշխատանքային օրենսդրության:
18. Կազմակերպության տնօրենն իրականացնում է կազմակերպության ընթացիկ գործունեության ղեկավարումը: Տնօրենն օրենքով, հիմնադրի և լիազորված պետական մարմի որոշումներով, սույն կանոնադրությամբ և իրեն վերապահված լիազորությունների սահմաններում ղեկավարում է կազմակերպության գործունեությունն ու կրում պատասխանատվություն օրենքների, այլ իրավական ակտերի, հիմնադրի կամ լիազորված պետական մարմնի որոշումների, սույն կանոնադրության և կնքված պայմանագրերի պահանջները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար:
19. Տնօրենը՝
1) առանց լիազորագրի հանդես է գալիս կազմակերպության անունից, ներկայացնում նրա շահերը և կնքում գործարքներ.
2) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ, հիմնադրի և լիազորված պետական մարմնի որոշումներով և սույն կանոնադրությամբ սահմանված կարգով տնօրինում է կազմակերպության գույքը, այդ թվում՝ ֆինանսական միջոցները.
3) սահմանում է կազմակերպության կառուցվածքը և կառուցվածքային ստորաբաժանումների իրավասությունը.
4) տալիս է կազմակերպության անունից հանդես գալու լիազորագրեր, այդ թվում՝ վերալիազորագրման իրավունքով լիազորագրեր.
5) աշխատանքի նշանակում և աշխատանքից ազատում է կազմակերպության աշխատողներին, նրանց նկատմամբ կիրառում խրախուսման միջոցներ և նշանակում կարգապահական տույժեր.
6) բանկերում բացում է հաշվարկային հաշիվներ.
7) օրենքով և սույն կանոնադրությամբ սահմանված իր լիազորությունների սահմաններում արձակում է հրամաններ, հրահանգներ, տալիս պարտադիր կատարման համար ցուցումներ և վերահսկում դրանց կատարումը.
8) ապահովում է ներքին աշխատանքային կարգապահական կանոնների, աշխատանքի պաշտպանության և անվտանգության տեխնիկայի պահպանումը.
9) կազմում է կազմակերպության հաստիքային ցուցակն ու ծախսերի նախահաշիվը և դրանք ներկայացնում է լիազորված պետական մարմնի հաստատմանը.
10) իրականացնում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությանը չհակասող և կազմակերպության կառավարման մյուս մարմիններին չվերապահված այլ լիազորություններ:
IV. ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ, ՆՐԱՆ ԱՄՐԱՑՎԱԾ ԳՈՒՅՔԸ ԵՎ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ
20. Կազմակերպության սեփականությունը ձևավորվում է կազմակերպության հիմնադրման ժամանակ և հետագայում հիմնադրի կողմից սեփականության իրավունքով նրան հանձնվող, ինչպես նաև կազմակերպության գործունեության ընթացքում արտադրված և ձեռք բերված գույքից:
21. Կազմակերպությունն իրավունք ունի օրենքին, հիմնադրի որոշումներին և (կամ) իր կանոնադրությանը համապատասխան իր հայեցողությամբ տիրապետելու, տնօրինելու և օգտագործելու սեփականության իրավունքով իրեն պատկանող գույքը:
22. Հիմնադիրը սեփականության իրավունքով կազմակերպությանը պատկանող գույքի նկատմամբ չունի իրավունքներ՝ բացառությամբ կազմակերպության լուծարումից հետո մնացած գույքի:
23. Կազմակերպության սեփականության պահպանման հոգսը կրում է կազմակերպությունը:
24. Կազմակերպության սեփականության վրա կարող է տարածվել բռնագանձում միայն դատական կարգով:
25. Հիմնադիրն իրավունք ունի հետ վերցնելու իր կողմից կազմակերպությանն ամրացված գույքը:
26. Կազմակերպությունն իրավունք չունի իրեն ամրացված գույքը կամ դրա նկատմամբ իր իրավունքներն օտարելու, գրավ դնելու, հանձնելու անհատույց օգտագործման:
Կազմակերպությունն իրավունք ունի իրեն ամրացված գույքը պետության անունից հանձնելու վարձակալության, եթե դա արգելված չէ հիմնադրի որոշմամբ կամ կազմակերպության կանոնադրությամբ: Ամրացված գույքի վարձակալության ժամկետը չի կարող մեկ տարվանից ավելի սահմանվել, բացառությամբ հիմնադրի կողմից սահմանված դեպքերի:
Ամրացված գույքի օգտագործման արդյունքում կազմակերպության ստացած եկամուտները կազմակերպության սեփականությունն են:
Կազմակերպությանն ամրացված գույքի օգտագործման ընթացքում առաջացած անբաժանելի բարելավումները հիմնադրի սեփականությունն են:
27. Կազմակերպությունը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով տնօրինում է իր ֆինանսական միջոցները:
28. Կազմակերպությունը հարկերը, տուրքերը և այլ պարտադիր վճարները վճարում է շահույթ ստանալու նպատակ չհետապնդող կազմակերպությունների համար նախատեսված կարգով և չափով:
29. Կազմակերպությանը ֆինանսավորում է հիմնադիրը: Կազմակերպության ֆինանսական միջոցները գոյանում են բյուջետային և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված լրացուցիչ աղբյուրներից:
30. Կազմակերպության ֆինանսավորման լրացուցիչ աղբյուրներն են՝
1) բարեգործական, նպատակային ներդրումները, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության և օտարերկրյա կազմակերպությունների ու քաղաքացիների նվիրատվությունները.
2) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված և կազմակերպության կանոնադրական խնդիրներին չհակասող գործունեությունից ստացված միջոցները:
31. Կազմակերպության գործունեության տարեկան ֆինանսական հաշվետվությունների հավաստիությունը կարող է ենթարկվել աուդիտի (վերստուգման)՝ լիազոր մարմնի կողմից ընտրված աուդիտորի կամ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության ֆինանսական գործառույթ իրականացնող մարմնի կողմից:
V. ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ ԵՎ ԼՈՒԾԱՐՈՒՄԸ
32. Կազմակերպությունը վերակազմակերպվում և լուծարվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրության համաձայն:
33. Կազմակերպության լուծարման դեպքում կազմակերպության պարտատերերի պահանջների բավարարումից հետո մնացած գույքն ուղղվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական բյուջե:
|
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐ |
Լ. ԳՐԻԳՈՐՅԱՆ |
| |
Հավելված N 3
Լեռնային Ղարաբաղի
Հանրապետության կառավարության
2014 թվականի դեկտեմբերի 23-ի N 891-Ն որոշման |
1. Ց Ա Ն Կ
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՍԿԵՐԱՆԻ ՇՐՋԱՆԻ «ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ՈՐՈՆՑ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆՆ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՒՄ Է ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ «ՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏՆՕՐԵՆՈՒԹՅՈՒՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ
|
Հ/Հ |
Պետական ոչ առևտրային կազմակերպության անվանումը |
Ենթակայությունը |
|
1. |
Իվանյանի Օնիկ Գրիգորյանի անվան միջնակարգ դպրոց |
Ասկերանի շրջանի վարչակազմ |
|
2. |
Նախիջևանիկի Գ. Հակոբյանի անվան միջնակարգ դպրոց |
--- |
|
Նախիջևանիկի Գ. Հակոբյանի անվան միջնակարգ դպրոցի Սառնաղբյուրի մասնաճյուղ |
--- |
|
3. |
Խրամորթի Գ. Ավանեսյանի անվան միջնակարգ դպրոց |
--- |
|
Խրամորթի Գ. Ավանեսյանի անվան միջնակարգ դպրոցի Արմենակավանի մասնաճյուղ |
--- |
|
Խրամորթի Գ. Ավանեսյանի անվան միջնակարգ դպրոցի Փառուխի մասնաճյուղ |
--- |
|
4. |
Խնապատի Ա. Հայրապետյանի անվան միջնակարգ դպրոց |
--- |
|
5. |
Նորագյուղի Վ. Պետրոսյանի անվան միջնակարգ դպրոց |
--- |
|
6. |
Սարդարաշենի Կ. Շահբազյանի անվան միջնակարգ դպրոց |
--- |
|
7. |
Ծաղկաշատի Գ. Մեհրաբյանի անվան միջնակարգ դպրոց |
--- |
|
8. |
Խաչենի Ղ.Աղայանի անվան միջնակարգ դպրոց |
--- |
|
9. |
Խնձրիստանի միջնակարգ դպրոց |
--- |
|
Խնձրիստանի միջնակարգ դպրոցի Հիլիսի մասնաճյուղ |
--- |
|
10. |
Սղնախի Նարվեն Ավետիսյանի անվան միջնակարգ դպրոց |
--- |
|
11. |
Շոշի Ս.Աբրահամյանի անվան միջնակարգ դպրոց |
--- |
|
12. |
Խնածախի Ա. Ավագյանի անվան միջնակարգ դպրոց |
--- |
|
13. |
Այգեստանի Խ. Աբովյանի անվան միջնակարգ դպրոց |
--- |
|
14. |
Պատարայի միջնակարգ դպրոց |
--- |
|
15. |
Աստղաշենի Ժ. Անդրյանի անվան միջնակարգ դպրոց |
--- |
|
16. |
Խաչմաչի Շ. Սարգսյանի անվան միջնակարգ դպրոց |
--- |
|
17. |
Սարուշենի Գր.Այվազյանցի անվան միջնակարգ դպրոց |
--- |
|
18. |
Ավետարանոցի Ի. Աթայանի անվան միջնակարգ դպրոց |
--- |
|
19. |
Ակնաղբյուրի Վ. Ջիվանշիրյանի անվան միջնակարգ դպրոց |
--- |
|
20. |
Սզնեքի Գ. Միքայելյանի անվան միջնակարգ դպրոց |
--- |
|
21. |
Կարմիր գյուղի Գ. Ավետիսյանի անվան միջնակարգ դպրոց |
--- |
|
22. |
Հարավի միջնակարգ դպրոց |
--- |
|
23. |
Քռասնու միջնակարգ դպրոց |
--- |
|
24. |
Խանցքի Կ. Պողոսյանի անվան հիմնական դպրոց |
--- |
|
25. |
Դահրավի Հ. Խաչատրյանի անվան հիմնական դպրոց |
--- |
|
26. |
Լուսաձորի հիմնական դպրոց |
--- |
|
27. |
Հովսեփավանի Յ. Ջհանգիրյանի անվան հիմնական դպրոց |
--- |
|
28. |
Բերքաձորի հիմնական դպրոց |
--- |
|
29 |
Դաշուշենի Վ. Օվյանի անվան հիմնական դպրոց |
--- |
|
30. |
Մադաթաշենի հիմնական դպրոց |
--- |
|
Մադաթաշենի հիմնական դպրոցի Մոշխմհատի մասնաճյուղ
Մադաթաշենի հիմնական դպրոցի Ջրաղացների մասնաճյուղ |
|
|
31. |
Ուղտասարի Մոնթե Մելքոնյանի անվան միջնակարգ դպրոց |
--- |
(1-ին ցանկը փոփ., լրաց. 03.03.2015 N 116-Ն, փոփ. 23.12.2016 N 850-Ն, փոփ. 09.08.2018 N 656-Ն)
2. Ց Ա Ն Կ
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՐՏԱԿԵՐՏԻ ՇՐՋԱՆԻ «ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ՈՐՈՆՑ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆՆ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՒՄ Է ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ «ՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏՆՕՐԵՆՈՒԹՅՈՒՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ
|
Հ/Հ |
Պետական ոչ առևտրային կազմակերպության անվանումը |
Ենթակայությունը |
|
1. |
Մարտակերտի Վ. Մինասյանի անվան N2 հիմնական դպրոց |
Մարտակերտի շրջանի վարչակազմ |
|
2. |
Հաթերքի Բ. Գրիգորյանի անվան միջնակարգ դպրոց |
--- |
|
3. |
Վանքի Գ. Հայրապետյանի անվան միջնակարգ դպրոց |
--- |
|
4. |
Առաջաձորի Ա. Պողոսյանի անվան միջնակարգ դպրոց |
--- |
|
5. |
Ներքին Հոռաթաղի Գ. Գրիգորյանի անվան միջնակարգ դպրոց |
--- |
|
Ն. Հոռաթաղի Գ. Գրիգորյանի անվան միջնակարգ դպրոցի Ծաղկաշենի Ա. Սարգսյանի անվան մասնաճյուղ |
--- |
|
6. |
Վաղուհասի Գ. Մուրադյանի անվան միջնակարգ դպրոց |
--- |
|
Վաղուհասի Գ. Մուրադյանի անվան միջնակարգ դպրոցի Խնկավանի մասնաճյուղ |
--- |
|
7. |
Վերին Հոռաթաղի Ք. Քոքսի անվան միջնակարգ դպրոց |
--- |
|
8. |
Թալիշի միջնակարգ դպրոց |
--- |
|
9. |
Մոխրաթաղի Գ. Պողոսյանի անվան միջնակարգ դպրոց |
--- |
|
10. |
Կոճողոտի Ա. Դանիելյանի անվան միջնակարգ դպրոց |
--- |
|
11. |
Չլդրանի Դիկրան Իզմիրլյանի անվան միջնակարգ դպրոց |
--- |
|
12. |
Ճանկաթաղի միջնակարգ դպրոց |
--- |
|
Ճանկաթաղի միջնակարգ դպրոցի Վարդաձորի Ն. Դանիելյանի անվան մասնաճյուղ |
|
13. |
Նոր Սեյսուլանի միջնակարգ դպրոց |
--- |
|
14. |
Գետավանի Պ. Մարտիրոսյանի անվան միջնակարգ դպրոց |
--- |
|
15. |
Հարությունագոմերի Զ. Ավետիսյանի անվան միջնակարգ դպրոց |
--- |
|
16. |
Մաղավուզի Մ. Դանիելյանի անվան միջնակարգ դպրոց |
--- |
|
17. |
Մեծշենի Կ. Եսայանի անվան միջնակարգ դպրոց |
--- |
|
18. |
Քոլատակի միջնակարգ դպրոց |
--- |
|
Քոլատակի միջնակարգ դպրոցի Թբղլվի մասնաճյուղ |
--- |
|
19. |
Զագլիկի միջնակարգ դպրոց |
--- |
|
20. |
Դրմբոնի Վ. Ջալալյանի անվան միջնակարգ դպրոց |
--- |
|
21. |
Կուսապատի «Վարուժան Քարյան» միջնակարգ դպրոց |
--- |
|
22. |
Չափարի Ա. Սաղյանի անվան միջնակարգ դպրոց |
--- |
|
23. |
Մատաղիսի ակ. Ռ. Մարտիրոսյանի անվան միջնակարգ դպրոց |
--- |
|
Մատաղիսի ակ. Ռ. Մարտիրոսյանի անվան միջնակարգ դպրոցի Տոնաշենի մասնաճյուղ |
--- |
|
24. |
Պողոսագոմերի Յ. Առստամյանի անվան միջնակարգ դպրոց |
--- |
|
25. |
Կիչանի և Ղազանչիի Կ. Առաքելյանի անվան միջնակարգ դպրոց |
--- |
|
26. |
Նոր Մարաղայի Վ. Համբարձումյանի անվան միջնակարգ դպրոց |
--- |
|
Նոր Մարաղայի Վ. Համբարձումյանի անվան միջնակարգ դպրոցի Նոր Ջրաբերդի մասնաճյուղ |
|
27. |
Նոր Այգեստանի միջնակարգ դպրոց |
--- |
|
28. |
Զարդախաչի Գ. Գասպարյանի անվան հիմնական դպրոց |
--- |
|
29. |
Ծմակահողի ակ. Ա. Իոսիֆյանի անվան հիմնական դպրոց |
--- |
|
30. |
Շահմասուրի հիմնական դպրոց |
--- |
|
31. |
Նոր Կարմիրավանի Յ. Գալստյանի անվան հիմնական դպրոց |
--- |
|
32. |
Աղաբեկալանջի Վ. Սաիյանի անվան հիմնական դպրոց |
--- |
|
33. |
Գառնաքարի Ա. Մարտիրոսյանի անվան հիմնական դպրոց |
--- |
|
34. |
Նոր Հայկաջուրի հիմնական դպրոց |
--- |
(2-րդ ցանկը լրաց., խմբ. 03.03.2015 N 116-Ն, փոփ. 19.04.21 N 337-Ն)
3. Ց Ա Ն Կ
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՐՏՈՒՆՈՒ ՇՐՋԱՆԻ «ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ՈՐՈՆՑ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆՆ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՒՄ Է ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ «ՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏՆՕՐԵՆՈՒԹՅՈՒՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ
|
Հ/Հ |
Պետական ոչ առևտրային կազմակերպության անվանումը |
Ենթակայությունը |
|
1. |
Մարտունու Մ. Մաշտոցի անվան N2 հիմնական դպրոց |
Մարտունու շրջանի վարչակազմ |
|
Մարտունու Մ. Մաշտոցի անվան N2 հիմնական դպրոցի Կարվինի մասնաճյուղ |
|
|
2. |
Աշանի Ա. Հովսեփյանի անվան միջնակարգ դպրոց |
--- |
|
3. |
Բերդաշենի Մ. Մելքոնյանի անվան միջնակարգ դպրոց |
--- |
|
4. |
Գիշու միջնակարգ դպրոց |
--- |
|
5. |
Թաղավարդի Ա. Գրաշու անվան միջնակարգ դպրոց |
--- |
|
Թաղավարդի Ա. Գրաշու անվան միջնակարգ դպրոցի Զարդանաշենի մասնաճյուղ |
--- |
|
6. |
Խնուշինակի միջնակարգ դպրոց |
--- |
|
7. |
Կաղարծու միջնակարգ դպրոց |
--- |
|
Կաղարծու միջնակարգ դպրոցի Պառավաթումբի մասնաճյուղ |
--- |
|
8. |
Կարմիր Շուկայի միջնակարգ դպրոց |
--- |
|
9. |
Կոլխոզաշենի Հ. Բեգլարյանի անվան միջնակարգ դպրոց |
--- |
|
Կոլխոզաշենի Հ. Բեգլարյանի անվան միջնակարգ դպրոցի Մսմնայի Հ. Խաչատրյանի անվան մասնաճյուղ |
--- |
|
Կոլխոզաշենի Հ. Բեգլարյանի անվան միջնակարգ դպրոցի Կավահանի մասնաճյուղ |
--- |
|
10. |
Հաղորտու Ա. Սաֆարյանի անվան միջնակարգ դպրոց |
--- |
|
Հաղորտու Ա. Սաֆարյանի անվան միջնակարգ դպրոցի Վարանդայի մասնաճյուղ |
--- |
|
11. |
Հերհերի միջնակարգ դպրոց |
--- |
|
12. |
Մաճկալաշենի Ա. Մելքումյանի անվան միջնակարգ դպրոց |
--- |
|
13. |
Մուշկապատի Բ. Ուլուբաբյանի անվան միջնակարգ դպրոց |
--- |
|
14. |
Ննգու միջնակարգ դպրոց |
--- |
|
15. |
Նորշենի Լ. Հուրունցի անվան միջնակարգ դպրոց |
--- |
|
16. |
Շեխերի միջնակարգ դպրոց |
--- |
|
17. |
Սարգսաշենի միջնակարգ դպրոց |
--- |
|
18. |
Սոսի Հ. Հակոբյանի անվան միջնակարգ դպրոց |
--- |
|
19. |
Սպիտակաշենի միջնակարգ դպրոց |
--- |
|
20. |
Վազգենաշենի միջնակարգ դպրոց |
--- |
|
21. |
Քերթի Կ. Հակոբյանի անվան միջնակարգ դպրոց |
--- |
|
22. |
Ավդուռի Ս. Սաֆարյանի անվան հիմնական դպրոց |
--- |
|
23. |
Եմիշճանի Վ. Աբրահամյանի անվան հիմնական դպրոց |
--- |
|
24. |
Թաղավարդ-Կալերի հիմնական դպրոց |
--- |
|
25. |
Խերխանի հիմնական դպրոց |
--- |
|
26. |
Ծովատեղի հիմնական դպրոց |
--- |
|
27. |
Հացու հիմնական դպրոց |
--- |
|
28. |
Ճարտարի Ա. Ավանեսյանի անվան №2 հիմնական դպրոց |
--- |
|
Ճարտարի Ա. Ավանեսյանի անվան №2 հիմնական դպրոցի Վերին շենի մասնաճյուղ |
|
|
29. |
Ճարտարի Հ. Հարությունյանի անվան №3 հիմնական դպրոց |
--- |
|
30. |
Ճարտարի Ա. Հայրապետյանի անվան №4 հիմնական դպրոց |
--- |
|
31. |
Ճարտարի №5 միջնակարգ դպրոց |
|
|
32. |
Մյուրիշենի հիմնական դպրոց |
--- |
|
33. |
Ջիվանիի միջնակարգ դպրոց |
--- |
|
34. |
Քարահունջի հիմնական դպրոց |
--- |
(3-րդ ցանկը լրաց., փոփ. 03.03.2015 N 116-Ն)
4. Ց Ա Ն Կ
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱԴՐՈՒԹԻ ՇՐՋԱՆԻ «ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ՈՐՈՆՑ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆՆ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՒՄ Է ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ «ՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏՆՕՐԵՆՈՒԹՅՈՒՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ
|
Հ/Հ |
Պետական ոչ առևտրային կազմակերպության անվանումը |
Ենթակայությունը |
|
1. |
Մեծ Թաղերի Խուդյակովի անվան միջնակարգ դպրոց |
Հադրութի շրջանի վարչակազմ |
|
2. |
Ազոխի միջնակարգ դպրոց |
--- |
|
3. |
Տումու Ս. Աբրահամյանի անվան միջնակարգ դպրոց |
--- |
|
4. |
Տողի Վ. Գրիգորյանի անվան միջնակարգ դպրոց |
--- |
|
5. |
ՈՒխտաձորի Ա. Մկրտչյանի անվան միջնակարգ դպրոց |
--- |
|
6. |
Դրախտիկի Վ. Բաղդասարյանի անվան միջնակարգ դպրոց |
--- |
|
7. |
Ակնաղբյուրի Վ. Ամիրջանյանի անվան միջնակարգ դպրոց |
--- |
|
8. |
Մարիամաձորի Ն. Սայիյանի անվան միջնակարգ դպրոց |
--- |
|
Մարիամաձորի Ն. Սայիյանի անվան միջնակարգ դպրոցի Ծակուռու մասնաճյուղ |
--- |
|
9. |
Թաղոտի միջնակարգ դպրոց |
--- |
|
10. |
Առաքելի Ս. Սեյրանյանի անվան միջնակարգ դպրոց |
--- |
|
11. |
Մոխրենեսի միջնակարգ դպրոց |
--- |
|
12. |
Ջրակուսի միջնակարգ դպրոց |
--- |
|
13. |
Թաղասեռի միջնակարգ դպրոց |
--- |
|
Թաղասեռի միջնակարգ դպրոցի Կարմրակուճի մասնաճյուղ |
--- |
|
14. |
Այգեստանի Ա. Բալայանի անվան հիմնական դպրոց |
--- |
|
15. |
Բանաձորի հիմնական դպրոց |
--- |
|
16. |
Արևշատի Մ. Զաքարյանի անվան հիմնական դպրոց |
--- |
|
17. |
Խծաբերդի Վ. Գրիգորյանի անվան հիմնական դպրոց |
--- |
|
Խծաբերդի Վ. Գրիգորյանի անվան հիմնական դպրոցի Քարինգի մասնաճյուղ |
--- |
|
18. |
Խանձաձորի Հ. Այվազյանի անվան հիմնական դպրոց |
--- |
|
Խանձաձորի Հ. Այվազյանի անվան հիմնական դպրոցի Հայկավանի մասնաճյուղ |
--- |
|
19. |
Առաջամուղի Զ. Եսայանի անվան միջնակարգ դպրոց |
--- |
|
20. |
Քյուրաթաղի Գ. Գասպարյանի անվան միջնակարգ դպրոց |
--- |
|
21. |
Հակակվի հիմնական դպրոց |
--- |
|
22. |
Նորաշենի հիմնական դպրոց |
--- |
|
23. |
Վարդաշատի հիմնական դպրոց |
--- |
|
Վարդաշատի հիմնական դպրոցի Ծամձորի մասնաճյուղ |
|
24. |
Հին Թաղերի հիմնական դպրոց |
--- |
(4-րդ ցանկը փոփ. 03.03.2015 N 116-Ն)
5. Ց Ա Ն Կ
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇՈՒՇԻԻ ՇՐՋԱՆԻ «ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ՈՐՈՆՑ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆՆ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՒՄ Է ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ «ՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏՆՕՐԵՆՈՒԹՅՈՒՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ
|
Հ/Հ |
Պետական ոչ առևտրային կազմակերպության անվանումը |
Ենթակայությունը |
|
1. |
Քարինտակի Հ. Ղարախանյանի անվան միջնակարգ դպրոց |
Շուշիի շրջանի վարչակակզմ |
|
2. |
Եղծահողի Մ. Պետրոսյանի անվան միջնակարգ դպրոց |
--- |
|
3. |
Լիսագորի միջնակարգ դպրոց |
--- |
|
4. |
Հին շենի Ա. Մկրտչյանի անվան հիմնական դպրոց |
--- |
|
5. |
Մեծ շենի Ս. Դավթյանի անվան միջնակարգ դպրոց |
--- |
|
6. |
Քիրսավանի հիմնական դպրոց |
--- |
6. Ց Ա Ն Կ
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԱՀՈՒՄՅԱՆԻ ՇՐՋԱՆԻ «ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ՈՐՈՆՑ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆՆ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՒՄ Է ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ «ՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏՆՕՐԵՆՈՒԹՅՈՒՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ
|
Հ/Հ |
Պետական ոչ առևտրային կազմակերպության անվանումը |
Ենթակայությունը |
|
1. |
Ակնաբերդի Շ. Մեղրյանի անվան միջնակարգ դպրոց |
Շահումյանի շրջանի վարչակազմ |
|
2. |
Նոր Բրաջուրի Ս.-Ս. Էրումյանների անվան միջնակարգ դպրոց |
--- |
|
3. |
Նոր Գետաշենի Վ. Նազարյանի անվան միջնակարգ դպրոց |
--- |
|
4. |
Դադիվանքի Ա. Արմենակյանի անվան միջնակարգ դպրոց |
--- |
|
5. |
Եղեգնուտի Պ. Ղևոնդյանի անվան միջնակարգ դպրոց |
--- |
|
6. |
Զուարի Ն. Դանիելյանի անվան միջնակարգ դպրոց |
--- |
|
7. |
Նոր Էրքեջի Հ. Ջառահյանի անվան միջնակարգ դպրոց |
--- |
|
8. |
Նոր Խարխափուտի հիմնական դպրոց |
--- |
|
9. |
Ծարի սպարապետ Վ. Սարգսյանի անվան հիմնական դպրոց |
--- |
|
10. |
Հավսաթաղի Շ. Սարգսյանի անվան հիմնական դպրոց |
--- |
|
11. |
Նոր Ղարաչինարի Ա. Խաչատրյանի անվան միջնակարգ դպրոց |
--- |
|
12. |
Նոր Մանաշիդի Հ. Վարդանյանի անվան հիմնական դպրոց |
--- |
|
13. |
Չարեքտարի Կ. Հովհաննիսյանի անվան միջնակարգ դպրոց |
--- |
|
14. |
Նոր Վերին շենի Ջ. Ջլավյանի անվան միջնակարգ դպրոց |
--- |
|
15. |
Քնարավանի Ք. Հարությունյանի անվան հիմնական դպրոց |
--- |
(6-րդ ցանկը լրաց. 03.03.2015 N 116-Ն)
7. Ց Ա Ն Կ
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՇԱԹԱՂԻ ՇՐՋԱՆԻ «ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ՈՐՈՆՑ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆՆ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՒՄ Է ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ «ՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏՆՕՐԵՆՈՒԹՅՈՒՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ
|
Հ/Հ |
Պետական ոչ առևտրային կազմակերպության անվանումը |
Ենթակայությունը |
|
1. |
Քարեգահի միջնակարգ դպրոց |
Քաշաթաղի շրջանի վարչակազմ |
|
2. |
Վարդուտի միջնակարգ դպրոց |
--- |
|
3. |
Ղազարապատի միջնակարգ դպրոց |
--- |
|
4. |
Գողթանիկի միջնակարգ դպրոց |
--- |
|
5. |
Գանձայի միջնակարգ դպրոց |
--- |
|
6. |
Բազմատուսի միջնակարգ դպրոց |
--- |
|
7. |
Դրախտաձորի հիմնական դպրոց |
--- |
|
8. |
Վաղազինի միջնակարգ դպրոց |
--- |
|
9. |
Արտաշավիի Լ. Ազգալդյանի անվան միջնակարգ դպրոց |
--- |
|
10. |
Վակունիսի Վ. Ոսկանյանի անվան հիմնական դպրոց |
--- |
|
11. |
Շալուայի միջնակարգ դպրոց |
--- |
|
12. |
Մովսեսաշենի հիմնական դպրոց |
--- |
|
13. |
Ներքին Սուսի Ս. Հանեյանի անվան միջնակարգ դպրոց |
--- |
|
14. |
Հոչանցի Ա. Վարդանյանի անվան հիմնական դպրոց |
--- |
|
15. |
Արվականի հիմնական դպրոց |
--- |
|
16. |
Մշենիի միջնակարգ դպրոց |
--- |
|
17. |
Սոնասարի Ս. Կյուրեղյանի անվան միջնակարգ դպրոց |
--- |
|
18. |
Աղավնոյի Գ. Նժդեհի անվան միջնակարգ դպրոց |
--- |
|
19. |
Ծիծեռնավանքի Վ. Առաքելյանի անվան միջնակարգ դպրոց |
--- |
|
20. |
Տանձուտի հիմնական դպրոց |
--- |
|
21. |
Մոշաթաղի միջնակարգ դպրոց |
--- |
|
22. |
Միրիկի միջնակարգ դպրոց |
--- |
|
23. |
Հերիկի հիմնական դպրոց |
--- |
|
24. |
Լեռնահովիտի միջնակարգ դպրոց |
--- |
|
Լեռնահովիտի միջնակարգ դպրոցի Հակի մասնաճյուղ |
--- |
|
25. |
Աղանուսի Ա. Հակոբյանի անվան միջնակարգ դպրոց |
--- |
|
26. |
Աղավնատան Ս. Ավետիսյանի անվան միջնակարգ դպրոց |
--- |
|
27. |
Հակարիի միջնակարգ դպրոց |
--- |
|
28. |
Ծաղկաբերդի Ա. Նավասարդյանի անվան միջնակարգ դպրոց |
--- |
|
29. |
Վուրգավանի միջնակարգ դպրոց |
--- |
|
30. |
Ուռեկանի Ն. Գույումջյանի անվան միջնակարգ դպրոց |
--- |
|
31. |
Մարտունաշենի Մ. Պապիկյանի անվան միջնակարգ դպրոց |
--- |
|
32. |
Սարատակի միջնակարգ դպրոց |
--- |
|
Սարատակի միջնակարգ դպրոցի Գետափի մասնաճյուղ |
--- |
|
33. |
Տիգրանավանի Պ. Ղևոնդյանի անվան միջնակարգ դպրոց |
--- |
|
34. |
Այգեհովիտի միջնակարգ դպրոց |
--- |
|
35. |
Գետամեջի միջնակարգ դպրոց |
--- |
|
36. |
Իշխանաձորի Հ. Թումանյանի անվան միջնակարգ դպրոց |
--- |
|
37. |
Արծվաշենի հիմնական դպրոց |
--- |
|
38. |
Աղաձորի միջնակարգ դպրոց |
--- |
|
39. |
Քաշունիքի Գ. Ճաղարյանի անվան հիմնական դպրոց |
--- |
|
40. |
Հայկազյանի Հ. Խաչատրյանի անվան միջնակարգ դպրոց |
--- |
|
41. |
Փակահանի միջնակարգ դպրոց |
--- |
|
42. |
Քարոտանի միջնակարգ դպրոց |
--- |
|
43. |
Կովսականի Թ. Կրպեյանի անվան միջնակարգ դպրոց |
--- |
|
44. |
Վանի միջնակարգ դպրոց |
--- |
|
45. |
Միջնավանի Գ. Ստարովոյտովայի անվան միջնակարգ դպրոց |
--- |
|
46. |
Դիցմայրիի հիմնական դպրոց |
--- |
|
47. |
Մուշի միջնակարգ դպրոց |
--- |
|
48. |
Ծոբաձորի հիմնական դպրոց |
--- |
|
49. |
Կերենի միջնակարգ դպրոց |
--- |
|
50. |
Երիցվանքի Մ. Գրիգորյանի անվան միջնակարգ դպրոց |
--- |
(7-րդ ցանկը լրաց., փոփ. 03.03.2015 N 116-Ն, փոփ. 07.11.2016 N 685-Ն, փոփ. 10.10.2017 N 34-Ն)
|
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐ |
Լ. ԳՐԻԳՈՐՅԱՆ |