ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
ք. Ստեփանակերտ
«ԵՐԵԽԱՆԵՐԻ ԽՆԱՄՔԻ ԵՎ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ N 2 ԳԻՇԵՐՕԹԻԿ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ «ԵՐԵԽԱՆԵՐԻ ԽՆԱՄՔԻ ԵՎ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ N 1 ԳԻՇԵՐՕԹԻԿ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆԸ ՄԻԱՑՄԱՆ ՁԵՎՈՎ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ, «ԵՐԵԽԱՆԵՐԻ ԽՆԱՄՔԻ ԵՎ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ N 1 ԳԻՇԵՐՕԹԻԿ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱՆՎԱՆԵԼՈՒ ԵՎ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 18-Ի N 223 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Քաղաքացիական օրենսգրքի 63-րդ հոդվածի 1-ին մասը, «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի «զ» կետը և 24-րդ հոդվածը և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածը` Արցախի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Վերակազմակերպել «Երեխաների խնամքի և պաշտպանության N 2 գիշերօթիկ հաստատություն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը՝ «Երեխաների խնամքի և պաշտպանության N 1 գիշերօթիկ հաստատություն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը միացնելու ձևով:
2. «Երեխաների խնամքի և պաշտպանության N 1 գիշերօթիկ հաստատություն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը վերանվանել «Երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատություն» պետական ոչ առևտրային կազմակերպություն:
3. Սահմանել, որ`
1) «Երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատություն» պետական ոչ առևտրային կազմակերպության գործունեության առարկան ու նպատակն առանց ծնողական խնամքի մնացած, ինչպես նաև սոցիալապես անապահով ընտանիքի` մինչև 18 տարեկան երեխաների խնամքի և դաստիարակության ապահովումը, սոցիալ-հոգեբանական վերականգնման աշխատանքների իրականացումը, նրանց իրավունքների և օրինական շահերի պաշտպանությանն աջակցելը, նրանց` սննդով, հագուստով և կենցաղային իրերով ապահովումը, հանրակրթական ուսումնական հաստատություններում ուսուցման կազմակերպումը, բժշկական օգնության կազմակերպումն է.
2) նվազագույն աշխատավարձի 10000-ապատիկը գերազանցող գույքը, պետական սեփականություն հանդիսացող հողերը, շենքերը, շինությունները և պատմամշակութային նշանակություն ունեցող գույքը «Երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատություն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը կարող է տրամադրվել անհատույց օգտագործման իրավունքով` դրա նպատակային նշանակությանը համապատասխան օգտագործելու պայմանով.
3) «Երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատություն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը կարող է իրականացնել ձեռնարկատիրական գործունեության հետևյալ տեսակները՝
ա. երեխաների խնամքի ու դաստիարակության վճարովի ծառայությունների մատուցում,
բ. կարտոֆիլի և տնկանյութի աճեցում, բանջարեղենի ու դրանց սերմերի և սածիլների աճեցում, այգեգործություն,
գ. խնամվողների և նրանց խնամքը կազմակերպողների ուժերով խոշոր և մանր եղջերավոր անասունների, խոզերի ու մսատու թռչունների բուծում:
4. «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ կետի «գ», «դ», «ե» և «է» ենթակետերով ու 14-րդ հոդվածով սահմանված լիազորությունները վերապահել Արցախի Հանրապետության աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարարությանը:
5. Արցախի Հանրապետության աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելու պահից տասնօրյա ժամկետում՝
1) կազմակերպել «Երեխաների խնամքի և պաշտպանության N 2 գիշերօթիկ հաստատություն» պետական ոչ առևտրային կազմակերպության գույքի հանձնման-ընդունման աշխատանքները, իրավունքների և պարտականությունների փոխանցումը՝ փոխանցման ակտի միջոցով.
2) հաստատել «Երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատություն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը սեփականության իրավունքով և (կամ) անժամկետ օգտագործման հանձնվող գույքի կազմը.
3) հաստատել «Երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատություն» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունը և ապահովել այն սահմանված կարգով իրավաբանական անձանց պետական գրանցում իրականացնող մարմին ներկայացնելը:
6. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2008 թվականի մարտի 18-ի «Երեխաների խնամքի և պաշտպանության N 1 գիշերօթիկ հաստատություն» պետական ոչ առևտրային կազմակերպություն ստեղծելու և Քաշաթաղի շրջանի գիշերօթիկ դպրոցը «Երեխաների խնամքի և պաշտպանության N 2 գիշերօթիկ հաստատություն» պետական ոչ առևտրային կազմակերպության վերակազմակերպելու մասին» N 223 որոշման 3-րդ կետի «ա», «բ», «գ» ենթակետերը և 4-րդ կետը ճանաչել ուժը կորցրած:
7. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
|
«Հաստատում եմ» |
|
| |
|
|
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ |
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ |