Համարը 
N 223
Տեսակը 
Ինկորպորացիա
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ 2008.04.04/14(86)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
18.03.2008
Ստորագրող մարմինը 
ԼՂՀ Վարչապետ
Ստորագրման ամսաթիվը 
18.03.2008
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
04.04.2008
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ «ԵՐԵԽԱՆԵՐԻ ԽՆԱՄՔԻ ԵՎ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ N1 ԳԻՇԵՐOԹԻԿ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ՔԱՇԱԹԱՂԻ ՇՐՋԱՆԻ ԳԻՇԵՐՕԹԻԿ ԴՊՐՈՑԸ «ԵՐԵԽԱՆԵՐԻ ԽՆԱՄՔԻ ԵՎ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ N2 ԳԻՇԵՐOԹԻԿ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

«18» մարտի 2008թ.

N 223

ք.Ստեփանակերտ

 

«ԵՐԵԽԱՆԵՐԻ ԽՆԱՄՔԻ ԵՎ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ N1 ԳԻՇԵՐՕԹԻԿ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ՔԱՇԱԹԱՂԻ ՇՐՋԱՆԻ ԳԻՇԵՐՕԹԻԿ ԴՊՐՈՑԸ «ԵՐԵԽԱՆԵՐԻ ԽՆԱՄՔԻ ԵՎ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ N2 ԳԻՇԵՐՕԹԻԿ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

1. Հիմնադրման միջոցով ստեղծել «Երեխաների խնամքի և պաշտպանության N1 գիշերօթիկ հաստատություն» պետական ոչ առևտրային կազմակերպություն:

2. Քաշաթաղի շրջանի գիշերօթիկ դպրոցը վերակազմավորման ձևով վերակազմակերպել «Երեխաների խնամքի և պաշտպանության N2 գիշերօթիկ հաստատություն» պետական ոչ առևտրային կազմակերպության:

3. Սահմանել, որ`

ա) (ենթակետն ուժը կորցրել է 20.05.21 N 502-Ն)

բ) (ենթակետն ուժը կորցրել է 20.05.21 N 502-Ն)

գ) (ենթակետն ուժը կորցրել է 20.05.21 N 502-Ն)

դ) մինչև վերակազմակերպումը՝ Քաշաթաղի շրջանի գիշերօթիկ դպրոցի «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 2008 թվականի պետական բյուջեի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով նախատեսված հատկացումները տրամադրվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարության կողմից ներկայացված բյուջետային ծախսերի նախահաշիվների հիման վրա՝ ըստ բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման հոդվածների.

Նշված հատկացումները ներառվում են վերակազմակերպումից հետո իրավաբանական անձի հետ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կնքվելիք պայմանագրերում՝ դրանց տնտեսագիտական բովանդակությանը համապատասխան:

(3-րդ կետը փոփ. 20.05.21 N 502-Ն)

4. (կետն ուժը կորցրել է 20.05.21 N 502-Ն)

5. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում`

ա) ԼՂՀ Քաշաթաղի շրջանի վարչակազմի ղեկավարի հետ համատեղ կազմակերպել սույն որոշման 2‑րդ կետում նշված պետական կազմակերպության գույքի հանձնման-ընդունման աշխատանքները.

բ) հաստատել պետական կազմակերպություններին սեփականության իրավունքով հանձնվող և ամրացվող գույքի կազմը.

գ) հաստատել պետական կազմակերպությունների կանոնադրությունները և սահմանված կարգով ապահովել դրանք պետական գրանցում իրականացնող մարմին ներկայացնելը.

դ) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություններ՝ երեխաների խնամք և պաշտպանություն իրականացնող հաստատությունում երեխաների տեղավորման կարգի, երեխայի խնամքի, սպասարկման ու դաստիարակության համար անհրաժեշտ նվազագույն չափորոշիչների մասին:

7. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից:

 

 

ԼՂՀ ՎԱՐՉԱՊԵՏ

Ա.ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ