| |
Գրանցված է
Արցախի Հանրապետության
արդարադատության նախարարության կողմից
2017 թվականի դեկտեմբերի 8-ին
Պետական գրանցման համարը 1121772 |
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ԵՎ
ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ
ՀՐԱՄԱՆ
|
«28» նոյեմբերի 2017 թվական |
N 7-Ն |
ք. Ստեփանակերտ
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ
ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐ-ՆԱԽԱՐԱՐԻ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 9-Ի
N144-Ն ՀՐԱՄԱՆԻ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 71-րդ հոդվածի 5-րդ մասը և Արցախի Հանրապետության կառավարության 2017 թվականի նոյեմբերի 16-ի N 164-Ն որոշումը`
Հ Ր Ա Մ Ա Յ Ո Ւ Մ Ե Մ՝
1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարի 2015 թվականի սեպտեմբերի 9-ի «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում անշարժ գույքի գնահատողի մասնագիտական որակավորման ստուգման կարգը և անշարժ գույքի գնահատողի մասնագիտական որակավորման վկայականի ձևը հաստատելու և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի 2013 թվականի մայիսի 20-ի N 93-Ն հրամանն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 144-Ն հրամանով հաստատված
1) N 1 հավելվածի՝
ա. 3-րդ կետում «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության աշխատակազմը (այսուհետ՝ աշխատակազմը)» բառերը փոխարինել «Արցախի Հանրապետության էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարարությունը» բառերով,
բ. 4-րդ, 5-րդ կետերում, 6-րդ կետի 3-րդ ենթակետում և 27-րդ կետում «աշխատակազմի ղեկավար-նախարար» բառերը դրանց համապատասխան հոլովաձևերով փոխարինել «Արցախի Հանրապետության էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարար» բառերով դրանց համապատասխան հոլովաձևերով,
գ. «Ձև»-ում «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար» բառերը փոխարինել «Արցախի Հանրապետության էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարար» բառերով:
2. N2 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի:
3. Արցախի Հանրապետության էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարարության աշխատակազմի իրավաբանական բաժնի առաջատար մասնագետ Ա. Խաչատրյանին` սույն հրամանն Արցախի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ներկայացնել Արցախի Հանրապետության արդարադատության նախարարություն` պետական գրանցման:
| |
Հաստատված է
Հավելված
Արցախի Հանրապետության էկոնոմիկայի
և արտադրական ենթակառուցվածքների նախարարի
2017թ. նոյեմբերի 28-ի N 7-Ն հրամանով |
| |
«Հավելված N 2
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության
կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարի
2015 թվականի սեպտեմբերի 9-ի N 144-Ն հրամանի |
|
»: |
|
ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐԻ
ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ |
Է. ՎԱՐԴԱՆՅԱՆ |