Համարը 
N 4-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Հրաման
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀԳՆԱՏ 2018.12.24/13(164)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԱՀ աշխաանքի, սոցիալական հարցերի և վերաբնակեցման  նախարար
Ընդունման ամսաթիվը 
11.12.2018
Ստորագրող մարմինը 
Նախարար
Ստորագրման ամսաթիվը 
11.12.2018
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
08.01.2019
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԱՀ ԱՇԽԱՏԱՆՔԻ, ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ԵՎ ՎԵՐԱԲՆԱԿԵՑՄԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆԸ ԼՂՀ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 02-Ի N 32 Հ/Գ-Ն ԵՎ ԼՂՀ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 30-Ի N 43 Հ/Գ-Ն ՀՐԱՄԱՆՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

     

Գրանցված է

Արցախի Հանրապետության

արդարադատության նախարարության

կողմից 19-ին դեկտեմբերի 2018թ.

Պետական գրանցման համարը 1081880

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ, ՍՈՑԻԱԼԱԿԱՆ

ՀԱՐՑԵՐԻ ԵՎ ՎԵՐԱԲՆԱԿԵՑՄԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

ՀՐԱՄԱՆ

 

«11» դեկտեմբերի 2018 թվականի

N 4-Ն

ք. Ստեփանակերտ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱՐԱՐԻ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 02-Ի N 32 Հ/Գ-Ն ԵՎ ԼԵՌՆԱՅԻՆ

ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ

2008 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 30-Ի N 43 Հ/Գ-Ն ՀՐԱՄԱՆՆԵՐՈՒՄ

ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Իրավական ակտերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 71-րդ հոդվածին համապատասխան.

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարի 2008 թվականի հունիսի 02-ի «Հաշմանդամ քաղաքացիներին ձեռքի կառավարման ավտոմեքենաներ տրամադրելու՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարության ներքին ընթացակարգը հաստատելու մասին» N 32 հ/գ-ն հրամանում կատարել հետևյալ փոփոխությունները.

1) հրամանի վերնագրում, 1-ին կետում, հրամանով հաստատված հավելվածի վերնագրում, 1-ին կետում, NN 1, 2 ձևերում «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սոցիալական ապահովության» բառերը փոխարինել «Արցախի Հանրապետության աշխատանքի, սոցիալական հարցերի և վերաբնակեցման» բառերով.

2) հրամանի 3-րդ կետում «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարի տեղակալ Լ. Ղուլյանին» բառերը փոխարինել «Արցախի Հանրապետության աշխատանքի, սոցիալական հարցերի և վերաբնակեցման նախարարի առաջին տեղակալին» բառերով.

3) հրամանով հաստատված հավելվածի՝

ա. 1-ին կետից հանել «(այսուհետ՝ որոշում)» բառերը,

բ. 2-րդ կետում «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության» բառերը փոխարինել «Արցախի Հանրապետության» բառերով,

գ. 4-րդ կետում «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ոստիկանության ճանապարհային ոստիկանության վարչությանը» բառերը փոխարինել «Արցախի Հանրապետության ոստիկանության ճանապարհային ոստիկանությանը» բառերով,

դ. 5-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«5. Ձեռքի կառավարման ավտոմեքենա ստանալու համար հաշմանդամը գրավոր դիմում է (N 1 ձևը կցվում է) նախարարություն՝ ներկայացնելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2008 թվականի մայիսի 20-ի N 394 որոշմամբ հաստատված թիվ 1 հավելվածի 7-րդ կետով նախատեսված փաստաթղթերը:»,

ե. 6-րդ կետում «սոցիալական աջակցության բաժնի (այսուհետ՝ բաժին)» բառերը փոխարինել «ընտանիքների կարիքավորության գնահատման և սոցիալական աջակցության վարչության (այսուհետ՝ վարչություն)» բառերով, իսկ «լուսապատճեններ» բառը և դրա հոլովաձևերը՝ «պատճեններ» բառով և դրա հոլովաձևերով,

զ. 7-րդ կետում «բաժնի» բառը փոխարինել «վարչության» բառով,

է. 10-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«10. Հաշմանդամին ձեռքի կառավարման ավտոմեքենա տրամադրելու մասին նախարարության կողմից որոշում կայացվելուց հետո՝ մեկ տարվա ընթացքում, սեփականության իրավունքով հաշմանդամին տրամադրվում է ձեռքի կառավարման ավտոմեքենա՝ նրա հետ կնքելով գույքի նվիրատվության պայմանագիր:»,

ը. 12-րդ կետում «լուսապատճենը» բառը փոխարինել «պատճենը» բառով,

թ. NN 1, 2 ձևերում «ԼՂՀ» հապավումը փոխարինել «Արցախի Հանրապետության» բառերով,

ժ. N 2 ձևում «Ամուսնության միանվագ նպաստի» բառերը փոխարինել «Ձեռքի կառավարման ավտոմեքենա ստանալու» բառերով:

2. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարի 2008 թվականի հուլիսի 30-ի «Խնամք ստանալու համար հաճախորդի դիմումի, կենսաթոշակի տեսակի և չափի վերաբերյալ տեղեկանքի ձևերը հաստատելու մասին» N 43 հ/գ-ն հրամանով հաստատված N 1 հավելվածում «Սոցիալական ծառայություններ տրամադրող տարածքային մարմնի ղեկավար» բառերը փոխարինել «Արցախի Հանրապետության աշխատանքի, սոցիալական հարցերի և վերաբնակեցման նախարարության աշխատակազմի սոցիալական ծառայության տարածքային գործակալության պետ» բառերով:

 

 

Ս. ԱՎԱՆԵՍՅԱՆ