Համարը 
N 32 հ/գ-Ն
Տեսակը 
Ինկորպորացիա
Տիպը 
Հրաման
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ 2008.06.21/22(94)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ սոցիալական ապահովության նախարար
Ընդունման ամսաթիվը 
02.06.2008
Ստորագրող մարմինը 
Նախարար
Ստորագրման ամսաթիվը 
02.06.2008
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
01.07.2008
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԼՂՀ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆԸ ՀԱՇՄԱՆԴԱՄ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՆ ՁԵՌՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԱՎՏՈՄԵՔԵՆԱՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ` ԱՀ ԱՇԽԱՏԱՆՔԻ, ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ԵՎ ՎԵՐԱԲՆԱԿԵՑՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՆԵՐՔԻՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ
ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

Գրանցված է

ԼՂՀ արդարադատության

նախարարության կողմից

«06» հունիսի 2008թ.

Պետգրանցման համարը 901

 

ԼՂՀ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

ՀՐԱՄԱՆ

 

«02» հունիսի 2008թ.

 N 32 հ/գ-Ն

ք.Ստեփանակերտ

 

ՀԱՇՄԱՆԴԱՄ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՆ ՁԵՌՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԱՎՏՈՄԵՔԵՆԱՆԵՐ

ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ՝ Արցախի Հանրապետության աշխատանքի, սոցիալական

հարցերի ԵՎ վերաբնակեցման ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՆԵՐՔԻՆ

ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(վերնագիրը փոփ. 11.12.18 N 4-Ն)

 

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2008 թվականի մայիսի 20-ի «Հաշմանդամներին ձեռքի կառավարման ավտոմեքենաներ տրամադրելու մասին» N 394 որոշման 16-րդ կետի համաձայն՝

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝

 

1. Հաստատել հաշմանդամ քաղաքացիներին ձեռքի կառավարման ավտոմեքենաներ տրամադրելու՝ Արցախի Հանրապետության աշխատանքի, սոցիալական հարցերի և վերաբնակեցման նախարարության ներքին ընթացակարգը՝ համաձայն հավելվածի:

(1-ին կետը փոփ. 11.12.18 N 4-Ն)

2. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարության աշխատակազմի ղեկավարի պաշտոնակատար Ա.Ծատրյանին՝ սույն հրամանը սահմանված կարգով ներկայացնել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արդարադատության նախարարություն՝ պետական գրանցման համար:

3. Արցախի Հանրապետության աշխատանքի, սոցիալական հարցերի և վերաբնակեցման նախարարի առաջին տեղակալին՝ ստանձնել սույն հրամանի կատարման վերահսկողությունը:

(3-րդ կետը փոփ. 11.12.18 N 4-Ն)

 

 

Ն. ԱԶԱՏՅԱՆ

 

 

 

Հավելված

ԼՂՀ սոցիալական ապահովության նախարարի

2008թ. հունիսի 2-ի N 32հ/գ-Ն հրամանի

 

ՀԱՇՄԱՆԴԱՄ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՆ ՁԵՌՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԱՎՏՈՄԵՔԵՆԱՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ՝ Արցախի Հանրապետության աշխատանքի, սոցիալական հարցերի ԵՎ վերաբնակեցման ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՆԵՐՔԻՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ

(վերնագիրը փոփ. 11.12.18 N 4-Ն)

 

1. Սույնով, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2008 թվականի մայիսի 20-ի թիվ 394 որոշմանը համապատասխան՝ սահմանվում է հաշմանդամ քաղաքացիներին ձեռքի կառավարման ավտոմեքենաներ տրամադրելու հետ կապված` Արցախի Հանրապետության աշխատանքի, սոցիալական հարցերի և վերաբնակեցման նախարարության (այսուհետ` նախարարություն) ներքին ընթացակարգը:

(1-ին կետը փոփ. 11.12.18 N 4-Ն)

2. Արցախի Հանրապետության պաշտպանության ժամանակ ստացած վնասվածքի կամ խեղման պատճառական կապով 1-ին խմբի անժամկետ հաշմանդամ ճանաչված անձի դիմելու և նրա մոտ ձեռքի կառավարման ավտոմեքենա ստանալու իրավունք տվող բժշկական ցուցումներ հայտնաբերելու դեպքում նախարարության բժշկասոցիալական փորձաքննության կենտրոնի (այսուհետ՝ ԲՍՓԿ) գրավոր հարցմամբ հաշմանդամն ուղեգրվում է «Հանրապետական հիվանդանոց» փակ բաժնետիրական ընկերություն (այսուհետ՝ Հանրապետական հիվանդանոց)՝ բժշկական քննության ենթարկվելու և ձեռքի կառավարման ավտոմեքենա ստանալու իրավունք տվող ցուցումների առկայությունն որոշելու համար:

(2-րդ կետը փոփ. 11.12.18 N 4-Ն)

3. Հանրապետական հիվանդանոցի կողմից տրված ուղեգրի հիման վրա ԲՍՓԿ բժշկասոցիալական փորձաքննական հանձնաժողովն (այսուհետ՝ հանձնաժողով) իրականացնում է հաշմանդամի բժշկական փորձաքննություն՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2006 թվականի սեպտեմբերի 29-ի թիվ 488 որոշմամբ սահմանված կարգով և ժամկետներում:

Փորձաքննական որոշման մասին տեղեկանքը տրվում է հաշմանդամին, իսկ փորձաքննական որոշման քաղվածքը ԲՍՓԿ-ի կողմից ներկայացվում է նախարարություն:

4. ԲՍՓԿ-ի կողմից ներկայացված քաղվածքի հիման վրա նախարարությունը գրավոր ծանուցում է Արցախի Հանրապետության ոստիկանության ճանապարհային ոստիկանությանը (այսուհետ՝ ճանապարհային ոստիկանություն)՝ վարորդական իրավունքի վկայական տալու որակավորման քննությունների անցկացման և վարորդական իրավունքի վկայական տալու համար սահմանված պետական տուրքից հաշմանդամին ազատելու և հետագայում` ճանապարհային ոստիկանության հայտի հիման վրա, այդ վճարները փոխհատուցելու՝ նախարարության պարտավորության մասին:

Ծանուցման մեջ նշվում են հաշմանդամի անունը, ազգանունը, հայրանունը, անձնագրի սերիան և համարը, ինչպես նաև հաշմանդամի հաշվառման վայրը:

(4-րդ կետը փոփ. 11.12.18 N 4-Ն)

5. Ձեռքի կառավարման ավտոմեքենա ստանալու համար հաշմանդամը գրավոր դիմում է (N 1 ձևը կցվում է) նախարարություն՝ ներկայացնելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2008 թվականի մայիսի 20-ի N 394 որոշմամբ հաստատված թիվ 1 հավելվածի 7-րդ կետով նախատեսված փաստաթղթերը:

(5-րդ կետը խմբ. 11.12.18 N 4-Ն)

6. Նախարարության աշխատակազմի ընտանիքների կարիքավորության գնահատման և սոցիալական աջակցության վարչության (այսուհետ՝ վարչություն) պետն ներկայացված փաստաթղթերի պատճենների հավաստիությունը ստուգելուց հետո դրանց վրա կատարում է «Իսկականի հետ ճիշտ է» նշագրումը և ստորագրում: Փաստաթղթերի բնօրինակները վերադարձվում են հաշմանդամին, իսկ պատճենները կնքվում են նախարարության աշխատակազմի կնիքով:

(6-րդ կետը փոփ. 11.12.18 N 4-Ն)

7. Ներկայացված դիմումը վարչության կողմից հաշվառվում է դիմումների հաշվառման մատյանում (ձևը կցվում է` N 2):

(7-րդ կետը փոփ. 11.12.18 N 4-Ն)

8. Անհրաժեշտ ոչ բոլոր փաստաթղթերով դիմելու դեպքում հաշմանդամը գրավոր ծանուցվում է լրացուցիչ փաստաթղթեր ներկայացնելու անհրաժեշտության մասին:

9. Հաշմանդամի համար կազմվում է անձնական գործ, որում առկա փաստաթղթերը համարակալվում, կարվում և կնքվում են նախարարության աշխատակազմի կնիքով:

10. Հաշմանդամին ձեռքի կառավարման ավտոմեքենա տրամադրելու մասին նախարարության կողմից որոշում կայացվելուց հետո՝ մեկ տարվա ընթացքում, սեփականության իրավունքով հաշմանդամին տրամադրվում է ձեռքի կառավարման ավտոմեքենա՝ նրա հետ կնքելով գույքի նվիրատվության պայմանագիր:

(10-րդ կետը խմբ. 11.12.18 N 4-Ն)

11. Սույն ընթացակարգի 4-րդ կետով սահմանված կարգով նախարարությունը ծանուցում է ճանապարհային ոստիկանությանը՝ հաշմանդամին տրամադրված ձեռքի կառավարման ավտոմեքենայի տեխնիկական անձնագիր ու պետական համարանիշ տալու, ինչպես նաև ավտոմեքենան գրանցելու համար սահմանված պետական տուրքի վճարումից ազատելու նպատակով:

12. Պոլիկլինիկական բժշկական հաստատությունից պարտադիր բժշկական հավատարմագրման տեղեկանք ստանալու համար սահմանված վճար և ձեռքի կառավարման ավտոմեքենայի գծով գույքահարկ վճարելու ծախսերի դիմաց փոխհատուցում ստանալու համար հաշմանդամը դիմում է նախարարություն` դիմումին կցելով անձնագրի պատճենը և համապատասխան վճարների անդորրագրերը:

(12-րդ կետը փոփ. 11.12.18 N 4-Ն)

(Հավելվածը փոփ., խմբ. 11.12.18 N 4-Ն)

 

 

 

ՁԵՎ N 1

 

Արցախի Հանրապետության աշխատանքի,

սոցիալական հարցերի ԵՎ վերաբնակեցման ՆԱԽԱՐԱՐԻՆ

 

 _________________________________________________

 դիմողի անունը, հայրանունը, ազգանունը

 _________________________________________________

 հաշվառման վայրը, հեռախոսահամարը

 _________________________________________________

 

ԴԻՄՈՒՄ

 

Հայտնում եմ, որ ես հանդիսանում եմ Արցախի Հանրապետության պաշտպանության ժամանակ ստացած վնասվածքի (խեղման) պատճառով 1-ին խմբի անժամկետ հաշմանդամ:

 

Խնդրում եմ ինձ տրամադրել ձեռքի կառավարման ավտոմեքենա:

 

Դիմումին կցվում են.

 

1.______________________________________________ ,

2.______________________________________________ ,

3.______________________________________________ ,

4.______________________________________________ ,

5.______________________________________________ ,

6.______________________________________________ ,

7.______________________________________________ ,

8.______________________________________________ :

 

 

Դիմող՝ ____________________       __________________

                ստորագրությունը                         ազգանունը

 

_________________

   ամիս, ամսաթիվ

(Ձև N1-ը փոփ. 11.12.18 N 4-Ն)

 

 

ՁԵՎ N 2

 

Արցախի Հանրապետության պաշտպանության ժամանակ ստացած վնասվածքի կամ խեղման հետևանքով 1-ին խմբի անժամկետ հաշմանդամ ճանաչված անձանց՝ ձեռքի կառավարման ավտոմեքենա ստանալու դիմումների հաշվառման մատյանի

(վերնագիրը փոփ. 11.12.18 N 4-Ն)

 

1. Ձեռքի կառավարման ավտոմեքենա ստանալու դիմումների հաշվառման մատյանի էջը (A 4 ֆորմատի) ունի հետևյալ բովանդակությունը.

 

ՀՀ

Դիմումն ընդունելու ամսաթիվը

Դիմումատուի անունը, հայրանունը, ազգանունը

Հաշվառման վայրը,

Անձնագրի սերիան և համարը

ավտոմեքենա տրամադրելու մասին նախարարի հրամանի համարը, ամսաթիվը

Նախարա-րության ելքի ապրանքագրի համարը, ամսաթիվը

Ավտոմեքենայի

Նշում-ներ

շարժիչի համարը

թափքի համարը

պետհամա-րանիշը

                      
       
                     
       
                     
       

2. Ձեռքի կառավարման ավտոմեքենա ստանալու դիմումների հաշվառման

մատյանի շապիկն ունի հետևյալ տեսքը.

(վերնագիրը փոփ. 11.12.18 N 4-Ն)

 

 

Արցախի Հանրապետության աշխատանքի, սոցիալական հարցերի ԵՎ վերաբնակեցման ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

ՁԵՌՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԱՎՏՈՄԵՔԵՆԱ ՍՏԱՆԱԼՈՒ ԴԻՄՈՒՄՆԵՐԻ

ՀԱՇՎԱՌՄԱՆ ՄԱՏՅԱՆ

 

Մատյանը վարելու ժամանակահատվածի.

սկիզբը «____»_____________ 200_ թ. վերջը «_____»___________ 200_ թ.

 

(Ձև N 2-ը փոփ. 11.12.18 N 4-Ն)