Համարը 
N 771-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԱՀՊՏ 2021.07.20/18(438)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԱՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
17.07.2021
Ստորագրող մարմինը 
ԱՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
17.07.2021
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
21.07.2021
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԱՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

ՈՐՈՇՈՒՄ

 

17 հուլիսի 2021թ.

N 771-Ն

ք. Ստեփանակերտ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ

ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածը՝ Արցախի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2000 թվականի մարտի 21-ի ««Հայրենական մեծ պատերազմի վետերանների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների մասին» N 45 որոշման 2-րդ կետում «Արցախի Հանրապետության աշխատանքի, սոցիալական և բնակարանային հարցերի» բառերը փոխարինել «Արցախի Հանրապետության աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի» բառերով:

2. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2015 թվականի հոկտեմբերի 15-ի «Պետական ծրագրի շրջանակներում բնակելի շինությունների վերակառուցման հետևանքով վարձակալական հիմունքներով բնակվող ընտանիքներին բնակարան վարձակալելու նպատակով ֆինանսական օգնության տրամադրման կարգը սահմանելու մասին» N 672-Ն որոշմամբ սահմանված հավելվածի 6-րդ կետում «Արցախի Հանրապետության աշխատանքի, սոցիալական հարցերի և վերաբնակեցման» բառերը փոխարինել «Արցախի Հանրապետության աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի» բառերով:

3. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2016 թվականի հուլիսի 14-ի «Պետական ծրագրի շրջանակներում Արցախի Հանրապետությունում վարձակալական հիմունքներով բնակվող փախստականի հաշվառման վկայական ստացած ընտանիքներին ֆինանսական աջակցության տրամադրման կարգը հաստատելու մասին» N 381-Ն որոշմամբ հաստատված հավելվածի 5-րդ կետում «Արցախի Հանրապետության աշխատանքի, սոցիալական հարցերի և վերաբնակեցման» բառերը փոխարինել «Արցախի Հանրապետության աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի» բառերով:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրվանից:

 

 

«Հաստատում եմ»

  
       

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ

Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ