ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ք.Ստեփանակերտ
«Հայրենական մեծ պատերազմի վետերանների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի կիարկումն ապահովող միջոցառումների մասին
«Հայրենական մեծ պատերազմի վետերանների մասին» ԼՂՀ օրենքի 4 և 5 հոդվածներին համապատասխան Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Վետերաններին տրվող ամենամսյա պատվովճարի չափը սահմանել 100 000 ՀՀ դրամ:
(1-ին կետը խմբ. 28.10.2003 N 285, փոփ. 23.12.2005 N 582, փոփ. 10.06.2008 N 423, փոփ. 23.08.2011 N 595-Ն, փոփ. 23.12.2014 N 886-Ն, փոփ. 25.09.2015 N 628-Ն, փոփ. 07.10.2019 N 836-Ն)
2. Սահմանել, որ վետերանների և նրանց ընտանիքների անդամների համար «Հայրենական մեծ պատերազմի վետերանների մասին» օրենքով և այլ նորմատիվ իրավական ակտերով սահմանված սոցիալ-տնտեսական արտոնությունների իրագործման երաշխիքներն ապահովող` Արցախի Հանրապետության կառավարության լիազորած մարմինը Արցախի Հանրապետության աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարարությունն է:
(2-րդ կետը փոփ. 23.12.2014 N 886-Ն, 29.06.2018 N 529-Ն, 14.09.20 N 442-Ն, 17.07.21 N 771-Ն )
3. Հաստատել Հայրենական մեծ պատերազմի վետերանների պատվովճար տալու կարգը (կցվում է):
4. Սույն որոշումը ուժի մեջ է մտնում 2000 թվականի հունվարի 1-ից:
|
ԼՂՀ վարչապետ |
Ա. ԴԱՆԻԵԼՅԱՆ |
| |
Հաստատված է
ԼՂՀ կառավարության
2000թ. մարտի «21»-ի
թիվ 45 որոշմամբ |
Կ Ա Ր Գ
Հայրենական մեծ պատերազմի վետերաններին պատվովճար տալու
|
1. |
Պատվովճարը տրվում է միայն Հայրենական մեծ պատերազմի (1941-1945թթ.) մարտական գործողությունների մասնակիցներին, պատերազմի տարիներին Լենինգրադի բլոկադայի մասնակիցներին, ֆաշիստական համակենտրոնացման ճամբարների նախկին անչափահաս գերիներին, նախկին ԽՍՀՄ ներքին գործերի ու պետական անվտանգության մարմինների ղեկավար և շարքային կազմի այն անձանց, ովքեր հաշմանդամ են դարձել ծառայողական պարտականությունները կատարելիս վիրավորվելու, կոնտուզիաների և ստացած վնասվածքների հետևանքով (այսուհետ՝ վետերան):
(1-ին կետը փոփ. 23.12.2014 N 886-Ն) |
|
2. |
Պատվովճարը վճարվում է կենսաթոշակի վճարմանը զուգահեռ: |
|
3. |
Պատվովճարը տրվում է դրա ստանալու իրավունքն առաջանալու ամսվանից, եթե վետերանը անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացրել է պատվովճարը ստանալու իրավունքն առաջանալուց հետո` 6-ամսյա ժամկետում: Նշված ժամկետը լրանալուց հետո պատվովճարը տրվում է դիմումն անհրաժեշտ փաստաթղթերի հետ միասին ներկայացնելու ամսվանից: |
|
4. |
Պատվովճարի իրավունքն ունեցողներն իրենց կենսաթոշակ նշանակող մարմնին ներկայացնում են դիմում, վետերանների կարգավիճակը հաստատող փաստաթուղթ և տեղեկանք բնակության վայրից: |
|
5. |
Պատվովճարը վետերանին տալիս է կենսաթոշակ վճարող մարմինը` ըստ նրա փաստացի բնակության վայրի: |
|
6. |
Լիազորագրով, անցած ժամանակահատվածի համար, բնակության վայրը փոխելու դեպքում, ինչպես նաև վետերանի մահվան պատճառով չստացած պատվովճարի վճարումն իրականացվում է «Պետական կենսաթոշակների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով աշխատանքային կենսաթոշակների համար սահմանված կարգով:
(6-րդ կետը խմբ. 23.12.2014 N 886-Ն) |
|
7. |
Պատվովճար ստանալու իրավունքը դադարեցվում և վերականգնվում է, պատվովճար վճարելը դադարեցվում և վերսկսվում է, պատվովճարի գումարից պահումներ և բռնագանձում կատարվում է «Պետական կենսաթոշակների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով աշխատանքային կենսաթոշակների համար սահմանված դեպքերում և կարգով:
Պատվովճար վճարելը դադարեցվում է նաև պետության լրիվ խնամքի տակ անցնելու դեպքում՝ հաջորդ ամսվա 1-ից:
(7-րդ կետը խմբ. 23.12.2014 N 886-Ն) |
|
8. |
(կետն ուժը կորցրել է 23.12.2014 N 886-Ն) |
|
9. |
(կետն ուժը կորցրել է 23.12.2014 N 886-Ն) |