Համարը 
N 45
Տեսակը 
Ինկորպորացիա
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ-ում չի հրապարակվել
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
21.03.2000
Ստորագրող մարմինը 
ԼՂՀ Վարչապետ
Ստորագրման ամսաթիվը 
21.03.2000
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
01.01.2000
Ուժը կորցնելու ամսաթիվը 


ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ «ՀԱՅՐԵՆԱԿԱՆ ՄԵԾ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՎԵՏԵՐԱՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ԼՂՀ ՕՐԵՆՔԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

"21" մարտի 2000թ.

 N 45

ք.Ստեփանակերտ

 

«Հայրենական մեծ պատերազմի վետերանների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի կիարկումն ապահովող միջոցառումների մասին

 

 «Հայրենական մեծ պատերազմի վետերանների մասին» ԼՂՀ օրենքի 4 և 5 հոդվածներին համապատասխան Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը որոշում է.

 1. Վետերաններին տրվող ամենամսյա պատվովճարի չափը սահմանել 10000 դրամ:

(1-ին կետը խմբ. 28.10.2003 N 285, փոփ. 23.12.2005 N 582)

 2. Սահմանել, որ վետերանների և նրանց ընտանիքների անդամների համար «Հայրենական մեծ պատերազմի վետերանների մասին» օրենքով և այլ նորմատիվ իրավական ակտերով սահմանված սոցիալ-տնտեսական արտոնությունների իրագործման երաշխիքներն ապահովող` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության լիազորած մարմինը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարությունն է:

 3. Հաստատել Հայրենական մեծ պատերազմի վետերանների պատվովճար տալու կարգը (կցվում է):

 4. Սույն որոշումը ուժի մեջ է մտնում 2000 թվականի հունվարի 1-ից:

 

 

 ԼՂՀ վարչապետ

 Ա. ԴԱՆԻԵԼՅԱՆ 

 

 

 

Հաստատված է

ԼՂՀ կառավարության

2000թ. մարտի «21»-ի

թիվ 45 որոշմամբ

 

Կ Ա Ր Գ

 

Հայրենական մեծ պատերազմի վետերաններին պատվովճար տալու

 

1.

Պատվովճարը տրվում է միայն Հայրենական մեծ պատերազմի (1941-1945թթ.) մարտական գործողությունների մասնակիցներին:

2.

Պատվովճարը վճարվում է կենսաթոշակի վճարմանը զուգահեռ:

3.

Պատվովճարը տրվում է դրա ստանալու իրավունքն առաջանալու ամսվանից, եթե վետերանը անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացրել է պատվովճարը ստանալու իրավունքն առաջանալուց հետո` 6-ամսյա ժամկետում: Նշված ժամկետը լրանալուց հետո պատվովճարը տրվում է դիմումն անհրաժեշտ փաստաթղթերի հետ միասին ներկայացնելու ամսվանից:

4.

Պատվովճարի իրավունքն ունեցողներն իրենց կենսաթոշակ նշանակող մարմնին ներկայացնում են դիմում, վետերանների կարգավիճակը հաստատող փաստաթուղթ և տեղեկանք բնակության վայրից:

5.

Պատվովճարը վետերանին տալիս է կենսաթոշակ վճարող մարմինը` ըստ նրա փաստացի բնակության վայրի:

6.

Ժամանակին չստացած պատվովճարի գումարը վետերանին միանվագ վճարվում է անցած 3 տարուց ոչ ավելի ժամանակաշրջանի համար:

Պատվովճարը նշանակող և վճարող մարմնի մեղքով չվճարված պատվովճարի գումարները վճարում են առանց ժամկետի սահմանափակման:

7.

Սահմանված կարգով տրված լիազորագրի հիման վրա պատվովճարը կարող է վճարել միայն 3 ամսվա համար:

8.

Վետերանի մահվան դեպքում չստացված պատվովճարի գումարները ենթակա են ժառանգման` ԼՂՀ օրենսդրությամբ սահմանված կարգով:

9.

Պատվովճարի վճարումը դադարեցվում է հետևյալ դեպքերում.

ա) պետության լրիվ խնամքի տակ անցնելու,

բ) վետերանի մահվան:

Նշված դեպքերում պատվովճարի վճարումը դադարեցվում է այդ հանգամանքներն առաջանալու հաջորդ ամսվանից: