ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
|
17 դեկտեմբերի 2020թ. |
N 675-Ն |
ք. Ստեփանակերտ
ՆՈՏԱՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ
ԿԱՑՈՒԹՅԱՆ ԱԿՏԵՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ ՀԱՄԱՐ ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ
ԳԾՈՎ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Պետական տուրքի մասին» օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետը և «Արցախի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի 9-րդ հոդվածի 3-րդ կետը` Արցախի Հանրապետության կառավարությունը որոշում է.
(նախաբանը փոփ. 15.04.21 N 322-Ն, 30.12.21 N1500-Ն)
1. 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Արցախի Հանրապետությունում սկսված պատերազմական գործողությունների հետևանքով զոհվածների ընտանիքների անդամներին (ծնող, ամուսին, երեխա) և մշտական բնակության վայրից տեղահանված բնակիչներին մինչև 2022 թվականի դեկտեմբերի 31-ն ազատել հետևյալ պետական տուրքերի վճարումներից՝
1) նոտարական գործողությունների ոլորտում`
ա. անշարժ գույքի յուրաքանչյուր միավորի օտարման (բացառությամբ՝ նվիրատվության) պայմանագրերը վավերացնելու համար,
բ. անշարժ գույքի օգտագործման (վարձակալության, անհատույց օգտագործման, ռենտայի և այլն) պայմանագրերը վավերացնելու համար,
գ. ավտոտրանսպորտային միջոցների օտարման (բացի նվիրատվությունից) պայմանագրերը վավերացնելու համար,
դ. գրավի (բացառությամբ անշարժ գույքի հիփոթեքի կամ շարժական գույքի կոշտ գրավի) պայմանագրերի վավերացման համար,
ե. անշարժ գույքի հիփոթեքի կամ շարժական գույքի կոշտ գրավի պայմանագրերի վավերացման (բացառությամբ գյուղատնտեսական նշանակության ոչ պետական հողամասերի, տնամերձերի և այգեգործական հողամասերի յուրաքանչյուր միավորի և բնակելի նշանակության գույքի) համար,
զ. գյուղատնտեսական նշանակության ոչ պետական հողամասերի, տնամերձերի և այգեգործական հողամասերի յուրաքանչյուր միավորի և բնակելի նշանակության գույքի գրավի պայմանագրերի վավերացման համար,
է. գյուղատնտեսական նշանակության հողերի, տնամերձերի, այգեգործական հողերի միավորման, բաժանման պայմանագրերի վավերացման համար,
ը. այլ պայմանագրերի վավերացման համար,
թ. կտակների վավերացման համար,
ժ. ժառանգության իրավունքի վկայագրեր տալու և նվիրատվության պայմանագրերի վավերացման համար,
ժա. կտակակատարի լիազորությունների հավաստման վկայագրեր տալու համար,
ժբ. անշարժ գույքի տիրապետման, օգտագործման և տնօրինման իրավունքի լիազորագրեր վավերացնելու համար,
ժգ. շարժական գույքի տիրապետման, օգտագործման և տնօրինման (բացառությամբ ավտոտրանսպորտային միջոցների) լիազորագրեր վավերացնելու համար,
ժդ. գույքային իրավունքների կառավարման լիազորագրերի վավերացման համար,
ժե. ավտոտրանսպորտային միջոցները տնօրինելու իրավունքի լիազորագրերը վավերացնելու համար,
ժզ. ավտոտրանսպորտային միջոցները տնօրինելու իրավունքի վերալիազորման իրավունքով լիազորագրերի վավերացման համար,
ժէ. այլ լիազորագրերի վավերացման համար,
ժը. ժառանգական գույքի պահպանմանն ուղղված միջոցառումների իրականացման համար,
ժթ. փաստաթղթերի թարգմանության յուրաքանչյուր էջի իսկության վավերացման համար,
իա. փաստաթղթերի պատճենների և դրանցից քաղվածքների յուրաքանչյուր էջի իսկության վավերացման համար,
իբ. փաստաթղթերի ստորագրությունների, այդ թվում՝ թարգմանչի ստորագրությամբ յուրաքանչյուր փաստաթղթի իսկության վավերացման համար,
իգ. գույքի նկատմամբ իրավունքների գրանցում իրականացնող մարմիններին գույքի նկատմամբ իրավունքի վերաբերյալ նախնական նշում կատարելու ծանուցման համար,
իդ. առանց դատարան դիմելու՝ գրավ դրված գույքի հաշվին գրավառուի պահանջները բավարարելու վերաբերյալ գրավառուի և գրավատուի միջև կնքված համաձայնության վավերացման համար,
իե. իրավաբանական նշանակություն ունեցող փաստերի հաստատման համար՝ անձանց ազգակցական հարաբերությունները հաստատելու համար, անձի` ուրիշի խնամքի տակ գտնվելու փաստը հաստատելու համար, ծննդյան, որդեգրման (դստերագրման), ամուսնության, ամուսնալուծության և մահվան գրանցումը հաստատելու համար, ժառանգությունն ընդունելու և ժառանգության բացման վայրի փաստի հաստատման համար, իրավունք սահմանող փաստաթղթերի պատկանելությունը հաստատելու համար, սեփականության իրավունքով գույքի տիրապետումը հաստատելու համար,
իզ. նոտարական այլ գործողությունների համար.
2) քաղաքացիական կացության ակտերի գրանցման ոլորտում`
ա. անվան, հայրանվան, ազգանվան փոխման համար, ներառյալ` վկայական տալը,
բ. ամուսնության գրանցման համար, ներառյալ` վկայական տալը,
գ. ամուսնալուծության գրանցման համար, ներառյալ` վկայական տալը,
դ. քաղաքացիական կացության ակտերի գրանցումների փոփոխություն, լրացում և ուղղում կատարելու համար, ներառյալ` վկայական տալը,
ե. քաղաքացիական կացության ակտերի գրանցման մասին վկայականների կրկնօրինակը տալու համար,
զ. հայրության (մայրության) որոշման գրանցման համար,
է. քաղաքացիական կացության ակտերի գրանցումները վերականգնելու համար, ներառյալ` վկայականներ տալը,
ը. քաղաքացիական կացության ակտերի գրանցման առկայության կամ բացակայության մասին տեղեկանք տալու համար,
թ. քաղաքացիական կացության ակտերի գրանցման վկայականի կրկնօրինակ կամ տեղեկանք ստանալու ծանուցում Արցախի Հանրապետության տարածքում ուղարկելու համար,
ժ. օտարերկրյա պետություններից քաղաքացիների դիմումի համաձայն` նրանց վերաբերյալ քաղաքացիական կացության ակտերի գրանցման վկայականի կրկնօրինակ կամ տեղեկանք ստանալու համար,
ժա. ընտանեկան կարգավիճակի վերաբերյալ տեղեկանք տալու համար,
ժբ. քաղաքացիական կացության ակտերի գրանցման մեջ ուղղում, լրացում կամ փոփոխություն կատարելու վերաբերյալ տեղեկանք տալու համար:
(1-ին կետը փոփ. 30.12.21 N1500-Ն)
2. Արցախի Հանրապետության արդարադատության նախարարը մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 10-ը, Արցախի Հանրապետության ֆինանսների նախարարություն է ներկայացնում հաշվետվություն՝ սույն որոշման 1-ին կետի 1-ին և 2-րդ ենթակետերում նշված պետական տուրքերի չափերի վերաբերյալ:
3. Արցախի Հանրապետության ֆինանսների նախարարը սույն որոշման 2-րդ կետում նշված հաշվետվությունը ստանալուց հետո մեկամսյա ժամկետում ապահովում է սույն որոշման 1-ին կետում նշված պետական տուրք վճարողների փոխարեն Արցախի Հանրապետության կառավարության կողմից վճարման ենթակա պետական տուրքերի վճարումները:
(3-րդ կետը փոփ. 15.04.21 N 322-Ն)
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից և դրա գործողությունը տարածվում է 2020 թվականի նոյեմբերի 10-ից ծագած հարաբերությունների վրա:
5. Մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելը՝ սույն որոշման 1-ին կետով նախատեսված անձանց կողմից վճարված պետական տուրքերն ենթակա են վերադարձման:
|
«Հաստատում եմ» |
|
| |
|
|
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ |
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ |