ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
|
17 հունվարի 2022թ. |
N 17-Ն |
ք. Ստեփանակերտ
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՋՐԱՅԻՆ ԿՈՄԻՏԵԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ՋՐԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԵՎ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ
ՏԵՍՉՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ԱՐՑԱԽԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 4-Ի
N 581-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Պետական կառավարչական հիմնարկների մասին» օրենքի 11-րդ հոդվածի 1-ին կետի «ժգ» ենթակետը և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածը՝ Արցախի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել Արցախի Հանրապետության ջրային կոմիտեի աշխատակազմի ջրային համակարգերի օգտագործման և պահպանության պետական տեսչության կանոնադրությունը՝ համաձայն հավելվածի:
2. Ուժը կորցրած ճանաչել Արցախի Հանրապետության կառավարության 2021 թվականի հունիսի 4-ի «Արցախի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության աշխատակազմի ջրային համակարգերի օգտագործման և պահպանության պետական տեսչությունը և Արցախի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության աշխատակազմի գյուղատնտեսական տեխնիկայի պետական տեսչությունը վերանվանելու, կանոնադրությունները հաստատելու և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2015 թվականի դեկտեմբերի 3-ի N 807-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» N 581-Ն որոշման 2-րդ կետի 1-ին ենթակետը և դրանով հաստատված N 1 հավելվածը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
|
«Հաստատում եմ» |
|
| |
|
|
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ |
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ |
| |
Հավելված
Արցախի Հանրապետության
կառավարության 2022 թվականի
հունվարի 17-ի N 17-Ն որոշման |
Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՋՐԱՅԻՆ ԿՈՄԻՏԵԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ՋՐԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԵՎ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ
ՊԵՏԱԿԱՆ ՏԵՍՉՈՒԹՅԱՆ
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Արցախի Հանրապետության ջրային կոմիտեի (այսուհետ` կոմիտե) աշխատակազմի ջրային համակարգերի օգտագործման և պահպանության պետական տեսչությունը (այսուհետ` տեսչություն) կոմիտեի աշխատակազմի առանձնացված ստորաբաժանում է, որն Արցախի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերում իրականացնում է վերահսկողական գործառույթներ և կիրառում պատասխանատվության միջոցներ ջրային համակարգերի բնագավառում` հանդես գալով Արցախի Հանրապետության անունից:
2. Տեսչությունը ստեղծվում, վերակազմակերպվում և նրա գործունեությունը դադարեցվում է Արցախի Հանրապետության կառավարության որոշմամբ: Տեսչությունը գործում է իր կանոնադրության համաձայն, որը, Արցախի Հանրապետության ջրային կոմիտեի նախագահի «այսուհետ՝ կոմիտեի նախագահ» ներկայացմամբ, հաստատում է Արցախի Հանրապետության կառավարությունը:
3. Տեսչության լիազորությունները սահմանվում են Արցախի Հանրապետության օրենքներով, Արցախի Հանրապետության Նախագահի հրամանագրերով և կարգադրություններով, Արցախի Հանրապետության կառավարության որոշումներով, ինչպես նաև Արցախի Հանրապետության միջազգային պայմանագրերով և սույն կանոնադրությամբ:
4. Տեսչությունն իր գործունեությունն իրականացնում է Արցախի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան:
5. Տեսչությունն Արցախի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերում իրավունք ունի Արցախի Հանրապետության անունից ձեռք բերել և իրականացնել գույքային և անձնական ոչ գույքային իրավունքներ, կրել պարտականություններ, դատարանում հանդես գալ որպես հայցվոր կամ պատասխանող:
6. Տեսչությունն ունի Արցախի Հանրապետության զինանշանի պատկերով և կոմիտեի աշխատակազմի հայերեն անվանմամբ կլոր կնիք, ձևաթղթեր, խորհրդանիշ և անհատականացման այլ միջոցներ:
2. ՏԵՍՉՈՒԹՅԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ
7. Տեսչության խնդիրներն են`
1) պետական սեփականություն հանդիսացող ջրային համակարգերի շահագործման ու պահպանման բնականոն պայմանների ապահովումը և վերահսկողության իրականացումը.
2) պետական սեփականություն հանդիսացող ջրային համակարգերի անվտանգ և անխափան օգտագործման ու պահպանման պայմանների ապահովումը և վերահսկողության իրականացումը:
3. ՏԵՍՉՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ
8. Տեսչությունն իր նպատակների ու խնդիրների իրականացման համար Արցախի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հսկողություն է իրականացնում ջրային համակարգերի պահպանման անվտանգ և արդյունավետ շահագործման նկատմամբ և վերահսկողություն է իրականացնում՝
1) ջուրը՝ ջրամատակարարման և ջրօգտագործման կանոնների խախտմամբ օգտագործելու (այդ թվում՝ ինքնակամ օգտագործելու), ջուրն անտնտեսվար օգտագործելու, ինքնագլուխ հիդրոտեխնիկական շինարարական աշխատանքներ կատարելու նկատմամբ (ջրային համակարգերի մասով).
2) ջրային համակարգերը և հարմարանքները, այդ թվում՝ ջրամատակարարման համակարգերի, բազմաբնակարան շենքերի մուտքագծերի, բնակարանների ու անհատական բնակելի տների ջրաչափերը, չափիչ-կարգավորիչ սարքերը վնասելու, չկապարակնքելու, կապարակնիքները փոխելու (կեղծելու) կամ դիտավորյալ պոկելու, օգտագործման կանոնները խախտելու նկատմամբ.
3) ջրային համակարգերի սանիտարական պահպանման և անօտարելի գոտիները խախտելու նկատմամբ.
4) արտակարգ իրավիճակ առաջացնող հիդրոտեխնիկական կառուցվածքների անվտանգության նորմերը խախտելու կամ դրանց ցուցանիշները նվազեցնելու նկատմամբ.
5) ջրային համակարգերի վիճակի վրա ազդող ինքնակամ աշխատանքներ կատարելու նկատմամբ.
6) ռեկրեացիայի և սպորտի համար ջրային ռեսուրսներից օգտվելու կանոնները (պայմանները) խախտելու նկատմամբ (ջրային համակարգերի մասով)։
9. Տեսչությունը ջրային համակարգերի օգտագործման և պահպանության հետ կապված իրավահարաբերությունների սուբյեկտների մոտ իրականացնում է տեսչական ստուգումներ:
10. Օրենսդրությամբ սահմանված կարգով՝ տեսչությունը հայտնաբերված ապօրինությունների և խախտումների վերաբերյալ իրականացնում է վարչական վարույթ և հետագայում դրանց կանխարգելման նպատակով կիրառում համապատասխան միջոցներ, այդ թվում՝ նախազգուշացում, զգուշացում, չափիչ-կարգավորիչ սարքավորումների կապարակնքում, և սահմանված կարգով տալիս հանձնարարականներ:
11. Տեսչությունն իրականացնում է նաև Արցախի Հանրապետության օրենսդրությամբ և իրավական այլ ակտերով կոմիտեին վերապահված վերահսկողական բնույթի այլ գործառույթներ։
4. ՏԵՍՉՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ
12. Տեսչությունը կառավարում և նրա գործունեությունը համակարգում է կոմիտեի նախագահը:
13. Տեսչությունը ղեկավարում է տեսչության պետը, որը պաշտոնի նշանակվում և պաշտոնից ազատվում է «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքով սահմանված կարգով: Տեսչության պետն ի պաշտոնե Արցախի Հանրապետության ջրային համակարգերի օգտագործման և պահպանության գլխավոր պետական տեսուչն է:
14. Տեսչության պետն իր գործունեության ընթացքում առաջնորդվում է Արցախի Հանրապետության Սահմանադրությամբ, Արցախի Հանրապետության օրենքներով, կոմիտեի և սույն կանոնադրություններով, ինչպես նաև իրավական այլ ակտերով ու Արցախի Հանրապետության միջազգային պայմանագրերով:
15. Տեսչության պետը պատասխանատու է ջրային համակարգերի օգտագործման և պահպանության բնագավառում վերահսկողական գործառույթների իրականացման ու պատասխանատվության միջոցների կիրառման, ինչպես նաև դրանց` Արցախի Հանրապետության օրենքներին և իրավական այլ ակտերին համապատասխանության համար:
16. Տեսչության պետը հաշվետու է կոմիտեի նախագահին, իսկ «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքով սահմանված կարգով` նաև կոմիտեի աշխատակազմի ղեկավարին:
17. Տեսչության պետը`
1) ղեկավարում է տեսչության ընթացիկ գործունեությունը, պատասխանատու է տեսչության առջև դրված խնդիրների ու գործառույթների իրականացման համար.
2) օրենքով, իրավական այլ ակտերով և սույն կանոնադրությամբ նախատեսված գործունեության բնագավառի նպատակների ու խնդիրների վերաբերյալ առաջարկություններ է ներկայացնում կոմիտեի նախագահին.
3) իր իրավասության սահմաններում արձակում է կարգադրություններ և տալիս ցուցումներ ու հանձնարարականներ, առանց լիազորագրի հանդես է գալիս Արցախի Հանրապետության և տեսչության անունից, ինչպես նաև տալիս է տեսչության անունից հանդես գալու լիազորագրեր, այդ թվում` նաև վերալիազորման իրավունքով.
4) իր իրավասության սահմաններում կոմիտեի աշխատակազմի ղեկավարին ներկայացնում է առաջարկություններ տեսչության աշխատողների նկատմամբ խրախուսանքի կամ կարգապահական տույժի միջոցների կիրառման վերաբերյալ.
5) կոմիտեի նախագահին պարբերաբար ներկայացնում է տեղեկատվություն տեսչության կողմից իրականացվող աշխատանքների ընթացքի մասին.
6) ապահովում է կոմիտեի նախագահի ցուցումների և հանձնարարականների կատարումը և արդյունքների մասին տեղեկացնում նրան.
7) սահմանում է տեսչության մասնագետների իրավասությունները.
8) լսում է տեսչության մասնագետների գործունեության մասին հաշվետվությունները, քննարկում դրանց գործունեության ստուգման արդյունքները.
9) վերահսկողություն է իրականացնում տեսչության մասնագետների օգտագործմանը հանձնված պետական սեփականության նկատմամբ.
10) կոմիտեի նախագահին է ներկայացնում առաջարկություններ տեսչության կառուցվածքի և աշխատողների թվի, ինչպես նաև` խորհրդակցական մարմիններ ստեղծելու վերաբերյալ.
11) իր լիազորության սահմաններում համագործակցում է պետական կառավարման, տեղական ինքնակառավարման և այլ մարմինների հետ.
12) իրականացնում է օրենքով, իրավական այլ ակտերով և սույն կանոնադրությամբ նախատեսված այլ լիազորություններ:
18. Տեսչության պետի բացակայության դեպքում այդ պաշտոնը զբաղեցնում է տվյալ պաշտոնի անձնագրով նախատեսված` փոխարինող քաղաքացիական ծառայողը` «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքով սահմանված կարգով:
5. ՏԵՍՉՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ
19. Օրենքով, իրավական այլ ակտերով, կոմիտեին և սույն կանոնադրությամբ տեսչությանը վերապահված լիազորությունների լիարժեք և արդյունավետ իրականացումը, ինչպես նաև քաղաքացիական իրավահարաբերություններին նրա մասնակցությունն ապահովում է կոմիտեի աշխատակազմը:
20. Տեսչության աշխատողները քաղաքացիական ծառայողներ են:
21. Տեսչության վերակազմակերպման ու նրա գործունեության դադարեցման կարգն ու պայմանները սահմանվում են օրենքով և իրավական այլ ակտերով:
|
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ |
|
|
ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ |
|
|
ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ |
Ա. ԼԱԶԱՐՅԱՆ |