ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
|
21 հունիսի 2022թ. |
N 703-Ն |
ք. Ստեփանակերտ
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ
20-Ի N 778-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ
17-Ի N 17-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ և 41-րդ հոդվածները և Արցախի Հանրապետության կառավարության 2022 թվականի մայիսի 11-ի N 517-Ն որոշումը՝ Արցախի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Արցախի Հանրապետության կառավարության 2021 թվականի հուլիսի 20-ի «Արցախի Հանրապետության ջրային կոմիտեի կանոնադրությունը և աշխատակազմի կառուցվածքը հաստատելու մասին» N 778-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.
1) որոշմամբ հաստատված N 1 հավելվածի`
ա․ 11-րդ կետի 10-րդ և 11-րդ ենթակետերում «վերահսկումը» բառը փոխարինել «հսկումը» բառով, իսկ 12-րդ ենթակետում «վերահսկողության» բառը՝ «հսկողության» բառով,
բ․ 11-րդ կետի 15-րդ ենթակետը շարադրել նոր խմբագրությամբ.
«15) օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով համապատասխան հաշվետվությունների (հարցաթերթեր, տեղեկանքներ և այլն) ներդնումը, դրանց ձևերի սահմանումը և հավաքված տվյալների ու տեղեկությունների հիման վրա ռեգիստրների վարումը.»,
գ․ 11-րդ կետի 16-րդ և 17-րդ ենթակետերն ուժը կորցրած ճանաչել,
դ. 15-րդ կետի 11-րդ ենթակետից հանել «առանձնացված ստորաբաժանումների (գործակալություններ, տեսչություններ),» բառերը,
ե. 17-րդ կետի 2-րդ ենթակետից հանել «առանձնացված ստորաբաժանումներին (տեսչություններ, գործակալություններ),» բառերը,
զ. 29-րդ կետից հանել «և առանձնացված ստորաբաժանումները (գործակալություններ, տեսչություններ)» բառերը,
է. 31-րդ, 32-րդ, 33-րդ և 34-րդ կետերն ուժը կորցրած ճանաչել․
2) որոշմամբ հաստատված N 2 հավելվածի 2-րդ բաժինն ուժը կորցրած ճանաչել։
2. Ուժը կորցրած ճանաչել Արցախի Հանրապետության կառավարության 2022 թվականի հունվարի 17-ի «Արցախի Հանրապետության ջրային կոմիտեի աշխատակազմի ջրային համակարգերի օգտագործման և պահպանության պետական տեսչության կանոնադրությունը հաստատելու և Արցախի Հանրապետության կառավարության 2021 թվականի հունիսի 4-ի N 581-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» N 17-Ն որոշումը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
|
«Հաստատում եմ» |
|
| |
|
|
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ |
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ |