ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
ք. Ստեփանակերտ
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ
ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՋՐԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԵՎ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ
ՊԵՏԱԿԱՆ ՏԵՍՉՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՏԵԽՆԻԿԱՅԻ ՊԵՏԱԿԱՆ
ՏԵՍՉՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱՆՎԱՆԵԼՈՒ, ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ
ԵՎ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ
ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 3-Ի N 807-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածը՝ Արցախի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Արցախի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության աշխատակազմի ջրային համակարգերի օգտագործման և պահպանության պետական տեսչությունը և Արցախի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության աշխատակազմի գյուղատնտեսական տեխնիկայի պետական տեսչությունը վերանվանել համապատասխանաբար Արցախի Հանրապետության էկոնոմիկայի և գյուղատնտեսության նախարարության աշխատակազմի ջրային համակարգերի օգտագործման և պահպանության պետական տեսչություն և Արցախի Հանրապետության էկոնոմիկայի և գյուղատնտեսության նախարարության աշխատակազմի գյուղատնտեսական տեխնիկայի պետական տեսչություն:
2. Հաստատել՝
1) (ենթակետն ուժը կորցրել է 17.01.22 N 17-Ն)
2) Արցախի Հանրապետության էկոնոմիկայի և գյուղատնտեսության նախարարության աշխատակազմի գյուղատնտեսական տեխնիկայի պետական տեսչության կանոնադրությունը՝ համաձայն N 2 հավելվածի:
(2-րդ կետը փոփ.17.01.22 N 17-Ն)
3. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2015 թվականի դեկտեմբերի 3-ի «Արցախի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության աշխատակազմի ջրային համակարգերի օգտագործման և պահպանության պետական տեսչություն ստեղծելու, Արցախի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության աշխատակազմի ջրային համակարգերի օգտագործման և պահպանության պետական տեսչության ու Արցախի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության աշխատակազմի գյուղատնտեսական տեխնիկայի պետական տեսչության կանոնադրությունները հաստատելու և Lեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2004 թվականի հունիսի 22-ի N 243 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 807-Ն որոշման (այսուհետ՝ որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.
1) ուժը կորցրած ճանաչել որոշման 2-րդ կետի 1-ին և 2-րդ ենթակետերը.
2) ուժը կորցրած ճանաչել որոշմամբ հաստատված N 1 և N 2 հավելվածները:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
|
«Հաստատում եմ» |
|
| |
|
|
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ |
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ |
| |
Հավելված N 1
Արցախի Հանրապետության կառավարության
2021 թվականի հունիսի 4-ի N 581-Ն որոշման |
Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ԵՎ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՋՐԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ
ԵՎ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՏԵՍՉՈՒԹՅԱՆ
(հավելված 1-ն ուժը կորցրել է 17.01.22 N 17-Ն)
| |
Հավելված N 2
Արցախի Հանրապետության կառավարության
2021 թվականի հունիսի 4-ի N 581-Ն որոշման |
Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ԵՎ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ
ՏԵԽՆԻԿԱՅԻ ՊԵՏԱԿԱՆ ՏԵՍՉՈՒԹՅԱՆ
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Արցախի Հանրապետության էկոնոմիկայի և գյուղատնտեսության նախարարության (այսուհետ` նախարարություն) աշխատակազմի գյուղատնտեսական տեխնիկայի պետական տեսչությունը (այսուհետ` տեսչություն) նախարարության աշխատակազմի առանձնացված ստորաբաժանում է, որը Արցախի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերում իրականացնում է վերահսկողական գործառույթներ և կիրառում պատասխանատվության միջոցներ գյուղատնտեսական տեխնիկայի շահագործման բնագավառում` հանդես գալով Արցախի Հանրապետության անունից:
2. Տեսչությունն ստեղծվում, վերակազմակերպվում և նրա գործունեությունը դադարեցվում է Արցախի Հանրապետության կառավարության որոշմամբ: Տեսչությունը գործում է իր կանոնադրության համաձայն, որը, Արցախի Հանրապետության էկոնոմիկայի և գյուղատնտեսության նախարարի (այսուհետ` նախարար) ներկայացմամբ, հաստատում է Արցախի Հանրապետության կառավարությունը:
3. Տեսչության լիազորությունները սահմանվում են Արցախի Հանրապետության օրենքներով, Արցախի Հանրապետության Նախագահի հրամանագրերով և կարգադրություններով, Արցախի Հանրապետության կառավարության որոշումներով, ինչպես նաև Արցախի Հանրապետության միջազգային պայմանագրերով և սույն կանոնադրությամբ:
4. Տեսչությունն իր գործունեությունն իրականացնում է Արցախի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան:
5. Տեսչությունը Արցախի Հանրապետության օրենսդրությամբ կամ այլ իրավական ակտերով նախատեսված դեպքերում իրավունք ունի Արցախի Հանրապետության անունից ձեռք բերել և իրականացնել գույքային և անձնական ոչ գույքային իրավունքներ, կրել պարտականություններ, դատարանում հանդես գալ որպես հայցվոր կամ պատասխանող:
6. Տեսչությունն ունի Արցախի Հանրապետության զինանշանի պատկերով և նախարարության հայերեն անվանմամբ կլոր կնիք, ձևաթղթեր, խորհրդանիշ և անհատականացման այլ միջոցներ:
2. ՏԵՍՉՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ ԵՎ ԽՆԴԻՐՆԵՐԸ
7. Տեսչության նպատակներն ու խնդիրներն են`
1) Արցախի Հանրապետության տարածքում գյուղատնտեսական տեխնիկայի և տրակտորային կցանքների պետական հաշվառումն ու միասնական համարանիշների ապահովումը.
2) գյուղատնտեսական տեխնիկայի վարման իրավունքի փաստաթղթերի ապահովումը.
3) գյուղատնտեսական տեխնիկայի տեխնիկական վիճակի ու անվտանգ շահագործման կանոնների վերահսկումը:
3. ՏԵՍՉՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ
8. Տեսչությունն իր նպատակների ու խնդիրների իրականացման համար Արցախի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով իրականացնում է
1) պետական համարանիշների և տեխնիկական վկայագրերի ու կտրոնների, ինչպես նաև տրակտորների վարման իրավունքի վկայականների պատվիրում, ձեռքբերում ու տրամադրում.
2) գյուղատնտեսական տեխնիկայի և տրակտորային կցանքների առկա քանակի և սարքինության հաշվառում.
3) գյուղատնտեսական տեխնիկա վարելու իրավունք տալու նպատակով քննությունների ընդունում և տրակտորիստ-մեքենավարի (տրակտորիստի) վկայականի տրամադրում.
4) գյուղատնտեսական տեխնիկայի տեխնիկական վիճակի ու անվտանգ շահագործման կանոնների պահպանման նկատմամբ վերահսկողություն:
4. ՏԵՍՉՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ
9. Տեսչությունը կառավարում և նրա գործունեությունը համակարգում է նախարարը:
10. Տեսչությունը ղեկավարում է տեսչության պետը, որը պաշտոնի նշանակվում և պաշտոնից ազատվում է «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքով սահմանված կարգով: Տեսչության քաղաքացիական ծառայող հանդիսացող աշխատողները հանդիսանում են գյուղատնտեսական տեխնիկայի պետական տեսուչներ:
11. Տեսչության պետն իր գործունեության ընթացքում առաջնորդվում է Արցախի Հանրապետության Սահմանադրությամբ, Արցախի Հանրապետության օրենքներով, նախարարության և սույն կանոնադրություններով, ինչպես նաև այլ իրավական ակտերով ու Արցախի Հանրապետության միջազգային պայմանագրերով:
12. Տեսչության պետը պատասխանատու է գյուղատնտեսական տեխնիկայի տեխնիկական շահագործման կանոնների և անվտանգության տեխնիկայի կանոնների պահպանման նկատմամբ վերահսկողական գործառույթների իրականացման ու պատասխանատվության միջոցների կիրառման, ինչպես նաև դրանց` Արցախի Հանրապետության օրենքներին և այլ իրավական ակտերին համապատասխանության համար:
13. Տեսչության պետը հաշվետու է նախարարին, տեսչության գործունեությունը համակարգող նախարարի համապատասխան տեղակալին (այսուհետ՝ համապատասխան տեղակալ), իսկ «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքով նախատեսված դեպքերում` նաև նախարարության աշխատակազմի ղեկավարին:
14. Տեսչության պետը`
1) ղեկավարում է տեսչության ընթացիկ գործունեությունը, պատասխանատու է տեսչության առջև դրված խնդիրների ու գործառույթների իրականացման համար.
2) օրենքով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ նախատեսված գործունեության բնագավառի նպատակների ու խնդիրների վերաբերյալ առաջարկություններ է ներկայացնում նախարարին կամ նրա համապատասխան տեղակալին.
3) իր իրավասության սահմաններում արձակում է կարգադրություններ և տալիս ցուցումներ ու հանձնարարականներ, առանց լիազորագրի հանդես է գալիս Արցախի Հանրապետության և տեսչության անունից, ինչպես նաև տալիս է տեսչության անունից հանդես գալու լիազորագրեր, այդ թվում` նաև վերալիազորման իրավունքով լիազորագրեր.
4) իր իրավասության սահմաններում նախարարության աշխատակազմի ղեկավարին ներկայացնում է առաջարկություններ տեսչության աշխատողների նկատմամբ խրախուսանքի կամ կարգապահական տույժի միջոցների կիրառման վերաբերյալ.
5) նախարարին կամ համապատասխան տեղակալին պարբերաբար ներկայացնում է տեղեկատվություն տեսչության կողմից իրականացվող աշխատանքների ընթացքի մասին.
6) ապահովում է նախարարի, համապատասխան տեղակալի ցուցումների և հանձնարարականների կատարումը և արդյունքների մասին տեղեկացնում նրանց.
7) սահմանում է տեսչության մասնագետների իրավասությունները.
8) լսում է տեսչության մասնագետների գործունեության մասին հաշվետվությունները, քննարկում դրանց գործունեության ստուգման արդյունքները.
9) վերահսկողություն է իրականացնում տեսչության մասնագետների օգտագործմանը հանձնված պետական սեփականության նկատմամբ.
10) նախարարին ներկայացնում է առաջարկություններ տեսչության կառուցվածքի և աշխատողների թվի, ինչպես նաև` խորհրդակցական մարմիններ ստեղծելու վերաբերյալ.
11) նախարարին կամ համապատասխան տեղակալին պարբերաբար ներկայացնում է տեղեկատվություն տեսչության կողմից իրականացվող աշխատանքների ընթացքի մասին.
12) իր լիազորության սահմաններում համագործակցում է պետական կառավարման, տեղական ինքնակառավարման և այլ մարմինների հետ.
13) իրականացնում է օրենքով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ նախատեսված այլ լիազորություններ:
15. Տեսչության պետի բացակայության դեպքում այդ պաշտոնը զբաղեցնում է տվյալ պաշտոնի անձնագրով նախատեսված` փոխարինող քաղաքացիական ծառայողը` «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքով սահմանված կարգով:
5. ՏԵՍՉՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ
16. Օրենքով, այլ իրավական ակտերով, նախարարության և սույն կանոնադրությամբ տեսչությանը վերապահված լիազորությունների լիարժեք և արդյունավետ իրականացումը, ինչպես նաև քաղաքացիական իրավահարաբերություններին նրա մասնակցությունն ապահովում է նախարարության աշխատակազմը:
17. Տեսչության աշխատողները քաղաքացիական ծառայողներ են:
18. Տեսչության վերակազմակերպման ու նրա գործունեության դադարեցման կարգն ու պայմանները սահմանվում են օրենքով և այլ իրավական ակտերով:
|
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ |
|
|
ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ |
|
|
ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ |
Ա. ԼԱԶԱՐՅԱՆ |