ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
|
«31» հոկտեմբերի 2006թ. |
N 539 |
ք.Ստեփանակերտ
ՀԱՐՄԱՐ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ ՉԱՓԸ ԵՎ ԱՌԱՋԱՐԿՎՈՂ ԱՇԽԱՏԱՎԱՅՐԻ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԱՏՉԵԼԻՈՒԹՅԱՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Բնակչության զբաղվածության և գործազրկության դեպքում սոցիալական պաշտպանության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հաստատել հարմար աշխատանքի վարձատրության չափը և առաջարկվող աշխատավայրի տրանսպորտային մատչելիության չափանիշները` համաձայն հավելվածի:
2. Ուժը կորցրած ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 1998թ. փետրվարի 4-ի «Բնակչության զբաղվածության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի առանձին հոդվածների կիրարկումն ապահովող միջոցառումների մասին» թիվ 20 որոշման 1-ին կետի «ա» ենթակետը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
|
ԼՂՀ վարչապետ |
Ա. Դանիելյան |
| |
Հավելված
ԼՂՀ կառավարության
«31» հոկտեմբերի 2006թ.
թիվ 539 որոշման |
ՀԱՐՄԱՐ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ ՉԱՓԸ ԵՎ ԱՌԱՋԱՐԿՎՈՂ ԱՇԽԱՏԱՎԱՅՐԻ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԱՏՉԵԼԻՈՒԹՅԱՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ
Զբաղվածության տարածքային պետական մարմնում հաշվառված անձին առաջարկվող հարմար աշխատանքի վարձատրության չափը և առաջարկվող աշխատավայրի տրանսպորտային մատչելիության չափանիշներն են`
ա) գործազրկության ամսական նպաստի եռակի չափը գերազանցող վարձատրությամբ աշխատանքը,
բ) այն աշխատավայրը, որտեղ մեկնելու և վերադառնալու համար անձը կարող է օգտվել մեկ տրանսպորտային միջոցից (բացառությամբ տաքսի ծառայության):
|
ԼՂՀ կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար |
Ս.Գրիգորյան |