ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ք. Ստեփանակերտ
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2007
ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 25-Ի N 724 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածը՝ Արցախի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2007 թվականի դեկտեմբերի 25-ի «Նորաստեղծ ընտանիքների համար ամուսնության նպաստ սահմանելու մասին» N 724 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.
1) որոշման 3-6-րդ կետերում, որոշմամբ հաստատված հավելվածի 3-րդ կետում «աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի» բառերը փոխարինել «սոցիալական զարգացման և միգրացիայի» բառերով.
2) որոշմամբ հաստատված հավելվածում՝
ա. 2-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 2.1-ին կետ.
«2.1 Մինչև 2024 թվականի հունվարի 1-ը նպաստի իրավունք ունեն նաև 50 տարին չլրացած անձինք՝ սույն կարգի պայմաններին բավարարելու դեպքում:»,
բ. 3-րդ կետում «գ» ենթակետի «:» կետադրական նշանը փոխարինել «,» կետադրական նշանով և լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր «դ» ենթակետ.
«դ) «Արցախբանկ» փակ բաժնետիրական ընկերությունում (այսուհետ՝ «Արցախբանկ» ՓԲԸ) իր անվամբ բացված բանկային հաշվի մասին տեղեկանքը կամ վճարային քարտի տրամադրման և սպասարկման պայմանագիրն ու պատճենը:»,
գ. 3-րդ կետի 2-րդ պարբերությունում ««Զինվորական ծառայություն անցնելու մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով» բառերը փոխարինել ««Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքով» բառերով,
դ. 5.1-ին և 8-րդ կետերն ուժը կորցրած ճանաչել,
ե. 6-րդ կետի «բ» ենթակետում «ֆինանսների նախարարություն» բառերը փոխարինել «ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն» բառերով,
զ. 7-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ.
«7. Նպաստի վճարումները իրականացվում են անկանխիկ եղանակով՝ դիմումում նշված՝ «Արցախբանկ» ՓԲԸ-ում բացված հաշվին փոխանցելու միջոցով:»,
է. 11-րդ կետից հանել «, 7-րդ կետում նշված վճարման ցուցակի» բառերը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից, բացառությամբ սույն որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետի «ա» պարբերության, որի գործողությունը տարածվում է 2022 թվականի մարտի 1-ից ծագած հարաբերությունների վրա:
|
«Հաստատում եմ» |
|
| |
|
|
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ |
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ |