Համարը 
N 538-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԱՀՊՏ 2022.05.30/14(471)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԱՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
17.05.2022
Ստորագրող մարմինը 
ԱՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
17.05.2022
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
31.05.2022
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԱՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ
23-Ի N 607-Ն ԵՎ ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 26-Ի N 320-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

17 մայիսի 2022թ.

N 538-Ն

ք. Ստեփանակերտ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ

ՕԳՈՍՏՈՍԻ 23-Ի N 607-Ն ԵՎ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 26-Ի N 320-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ

ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին»  օրենքի 37-րդ հոդվածը՝ Արցախի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2011 թվականի օգոստոսի 23-ի «Հյուրանոցային տնտեսության օբյեկտների հաշվառման կարգը հաստատելու մասին» N 607-Ն որոշման (այսուհետ՝ որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝

1) որոշման նախաբանից «օրենքի» բառից առաջ հանել «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության» բառերը.

2) որոշմամբ հաստատված N 1 հավելվածի 3-րդ կետում «էկոնոմիկայի և գյուղատնտեսության» բառերը փոխարինել «կրթության, գիտության, մշակույթի և սպորտի» բառերով.

3) որոշմամբ հաստատված N 3 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի:

2. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2015 թվականի մայիսի 26-ի «Զբոսաշրջային գործունեությամբ զբաղվող սուբյեկտների հաշվառման կարգը սահմանելու մասին» N 320-Ն որոշման (այսուհետ՝ որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝

1) որոշման նախաբանից «օրենքի» բառից առաջ հանել «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության» բառերը.

2) որոշմամբ սահմանված հավելվածի 3-րդ կետում «էկոնոմիկայի և գյուղատնտեսության» բառերը փոխարինել «կրթության, գիտության, մշակույթի և սպորտի» բառերով.

3) որոշմամբ սահմանված հավելվածի ձև N 2-ում «ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ԵՎ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ» և «ECONOMY AND AGRICULTURE» բառերը համապատասխանաբար փոխարինել «ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ» և «EDUCATION, SCIENCE, CULTURE AND SPORT» բառերով:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

 

«Հաստատում եմ»

  
     

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ

Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

 

Հավելված

Արցախի Հանրապետության

կառավարության 2022 թվականի

մայիսի 17-ի N 538-Ն որոշման

 

 

«Հավելված N 3

ԼՂՀ կառավարության

«23» օգոստոսի 2011թ. N 607-Ն որոշման

 

Ներմուծեք նկարագրությունը_10

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

MINISTRY OF EDUCATION, SCIENCE,

CULTURE AND SPORT OF THE REPUBLIC OF ARTSAKH

ՀԱՇՎԱՌՄԱՆ ՎԿԱՅԱԿԱՆ

Registration certificate

№_____________

№_____________

__________________________________________

(հաշվառված հյուրանոցային տնտեսության օբյեկտի

անվանումը, հյուրանոցային ծառայություններ մատուցող

անձի անվանումը և գործունեության հասցեն)

_____________________________________

(name of the registrated hotel object, name of the hotel

service providen and business location)

Տրված է` «______» _______________ 20___ թ.

 

Issued by «______» __________ 20_____

 

ՀԱՇՎԱՌՈՂ ՄԱՐՄՆԻ ՂԵԿԱՎԱՐ _________________________________________

(ստորագրությունը)

THE HEAD OF THE REGISTRATION BODY

 ______________________________________

(signature)

_________________________________________

(անուն, ազգանուն)

_______________________________________

(first name, last name)

Կ.Տ.

S.P.»:

 

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ

    

ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ

      

ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ

Ա. ԼԱԶԱՐՅԱՆ