ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
|
«23» օգոստոսի 2011թ. |
N 607-Ն |
ք.Ստեփանակերտ
ՀՅՈՒՐԱՆՈՑԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Զբոսաշրջության և զբոսաշրջային գործունեության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 8.1-ին և 8.2-րդ մասերի` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել`
1) հյուրանոցային տնտեսության օբյեկտների հաշվառման կարգը` համաձայն N 1 հավելվածի,
2) հյուրանոցային տնտեսության օբյեկտների հաշվառման մատյանի ձևը` համաձայն N 2 հավելվածի,
3) հյուրանոցային տնտեսության օբյեկտների հաշվառման վկայականի ձևը` համաձայն N 3 հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
|
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ |
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ |
| |
Հավելված N 1
ԼՂՀ կառավարության
«23» օգոստոսի 2011թ.
N 607-Ն որոշման |
Կ Ա Ր Գ
ՀՅՈՒՐԱՆՈՑԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կարգով սահմանվում է հյուրանոցային տնտեսության օբյեկտների հաշվառման կարգը` համաձայն «Զբոսաշրջության և զբոսաշրջային գործունեության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի պահանջների:
2. Հյուրանոցային տնտեսության օբյեկտների հաշվառման հիմնական նպատակներն են`
1) մատուցվող հյուրանոցային ծառայությունների կայուն որակի ապահովումը.
2) սպառողի` հյուրանոցային ծառայությունների ընտրությանն աջակցելը.
3) հյուրանոցային տնտեսության օբյեկտների մրցունակության բարձրացմանն աջակցելը:
3. Հյուրանոցային տնտեսության օբյեկտները հաշվառում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր զբոսաշրջության վարչությունը (այսուհետ` հաշվառող մարմին)` հյուրանոցային տնտեսության օբյեկտների հաշվառման կարգին համապատասխան:
II. ՀՅՈՒՐԱՆՈՑԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՀԱՄԱՐ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ
4. Հյուրանոցային տնտեսության օբյեկտը հաշվառելու նպատակով հյուրանոցային ծառայություններ մատուցող անձը (այսուհետ` հայտատու) հաշվառող մարմին է ներկայացնում հայտ, որտեղ նշվում են հյուրանոցային տնտեսության օբյեկտի անվանումը և հասցեն, համարների քանակը և կարգը, մատուցվող ծառայությունների ցանկը, հյուրանոցային ծառայություններ մատուցող անձի անվանումը և իրավաբանական հասցեն, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արդարադատության նախարարության աշխատակազմի պետական ռեգիստրի կողմից տրված պետական գրանցման վկայականի համարը:
5. Հայտին կից ներկայացվում են`
1) հյուրանոցային ծառայություններ մատուցող անձի պետական գրանցման վկայականի պատճենը.
2) հյուրանոցային տնտեսության օբյեկտ հանդիսացող անշարժ գույքի նկատմամբ հայտատուի սեփականության կամ օգտագործման իրավունքի վկայականի պատճենը:
III. ՀՅՈՒՐԱՆՈՑԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ
6. Հայտն ստանալուց հետո 5-օրյա ժամկետում հաշվառող մարմինը քննարկում է այն և ընդունում հաշվառման գործընթացը շարունակելու կամ հայտը մերժելու մասին որոշում:
7. Քննարկման արդյունքում հաշվառող մարմինը մերժում է հայտը, եթե`
1) բացակայում է սույն կարգի 5-րդ կետով նախատեսված փաստաթղթերից մեկը.
2) ներկայացված փաստաթղթերն ակնհայտորեն խեղաթյուրված են կամ կեղծիք են պարունակում:
8. Հաշվառող մարմինը հայտի մերժման մասին գրավոր տեղեկացնում է հայտատուին` նշելով մերժման հիմքերը:
9. Հաշվառման գործընթացը շարունակվում է, եթե`
1) սույն կարգի 7-րդ կետում նշված թերությունների մասին հաշվառող մարմինը հայտատուին չի ծանուցել.
2) սույն կարգի 7-րդ կետում նշված ծանուցումն ստանալուց հետո 5-օրյա ժամկետում հայտատուն վերացրել է թերությունները.
3) հաշվառող մարմինը տալիս է եզրակացություն հաշվառման պայմաններին հյուրանոցային տնտեսության օբյեկտի համապատասխանության մասին:
10. Հաշվառող մարմինը, համաձայն հյուրանոցային տնտեսության օբյեկտների առանձին տեսակների, գրանցում է հյուրանոցային տնտեսության օբյեկտը հաշվառման մատյանում: Հաշվառման մատյանը բաց է հանրության համար:
11. Հյուրանոցային տնտեսության օբյեկտին տրվում է հաշվառման վկայական, որը համարակալվում է ըստ հաշվառման մատյանում գրանցման հերթական համարի, և համաձայն «Զբոսաշրջության և զբոսաշրջային գործունեության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի` անվանում:
12. Հյուրանոցային ծառայություններ մատուցող անձը պարտավոր է հաճախորդների համար տեսանելի տեղում տեղադրել հյուրանոցային տնտեսության օբյեկտի հաշվառման վկայականը:
13. Հաշվառման վկայականն ուժը կորցրած է ճանաչվում հյուրանոցային տնտեսության օբյեկտի գործունեության դադարեցման պահից:
|
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ՂԵԿԱՎԱՐ-ՆԱԽԱՐԱՐ |
Ս.ԳՐԻԳՈՐՅԱՆ |
| |
Հավելված N 2
ԼՂՀ կառավարության
«23» օգոստոսի 2011թ.
N 607-Ն որոշման |
ՀԱՇՎԱՌՄԱՆ ՄԱՏՅԱՆ
ՀՅՈՒՐԱՆՈՑԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ
|
NN ը/կ
|
Հյուրանոց-ային տնտեսության օբյեկտի անվանումը |
Հյուրանոց-ային տնտեսության օբյեկտի հասցեն |
Հյուրանոց-
ային ծառայություններ մատուցող անձի անվանումը
|
Հյուրանոց-
ային ծառայություններ մատուցող անձի իրավաբանական հասցեն
|
Համար-ների քանակը և կարգը |
Մատուց-
վող ծառայութ-յունների ցանկը
|
Հյուրանոց-
ային ծառայութ-
յուններ մատուցող անձի պետական գրանցման վկայականի համարը
|
|
1. |
|
|
|
|
|
|
|
|
2. |
|
|
|
|
|
|
|
|
3. |
|
|
|
|
|
|
|
|
4. |
|
|
|
|
|
|
|
|
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ՂԵԿԱՎԱՐ-ՆԱԽԱՐԱՐ |
Ս.ԳՐԻԳՈՐՅԱՆ |
| |
Հավելված N 3
ԼՂՀ կառավարության
«23» օգոստոսի 2011թ. N 607-Ն որոշման |

|
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ
ՀԱՇՎԱՌՄԱՆ ՎԿԱՅԱԿԱՆ
№_____________
___________________________________________ (հաշվառված հյուրանոցային տնտեսության օբյեկտի անվանումը)
Տրված է` “______” _______________ 201__ թ
ՀԱՇՎԱՌՈՂ ՄԱՐՄՆԻ ՂԵԿԱՎԱՐ _____________
(ստորագրությունը)
_____________________________
(անուն, ազգանուն)
Կ.Տ. |
REPUBLIC OF MOUNTAINOUS KARABAKH
GOVERNMENT’S TOURISM DEPARTMENT
Registration certificate
№_____________
___________________________________________(the name of the registrated hotel management establishment) Issued by “______” _______________ 201__
THE HEAD OF THE REGISTRATION BODY ____________
(signature)
________________________________
(first name, last name)
S.P. |
|
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ՂԵԿԱՎԱՐ-ՆԱԽԱՐԱՐ |
Ս.ԳՐԻԳՈՐՅԱՆ |