Համարը 
N 607-Ն
Տեսակը 
Ինկորպորացիա
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ 2011.08.31/15(177)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
23.08.2011
Ստորագրող մարմինը 
ԼՂՀ Վարչապետ
Ստորագրման ամսաթիվը 
23.08.2011
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
01.09.2011
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՅՈՒՐԱՆՈՑԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

 Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«23» օգոստոսի 2011թ.

N 607-Ն

ք.Ստեփանակերտ

 

ՀՅՈՒՐԱՆՈՑԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Զբոսաշրջության և զբոսաշրջային գործունեության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 8.1-ին և 8.2-րդ մասերի` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1.  Հաստատել`

1)  հյուրանոցային տնտեսության օբյեկտների հաշվառման կարգը` համաձայն N 1 հավելվածի,

2)  հյուրանոցային տնտեսության օբյեկտների հաշվառման մատյանի ձևը` համաձայն N 2 հավելվածի,

3)  հյուրանոցային տնտեսության օբյեկտների հաշվառման վկայականի ձևը` համաձայն N 3 հավելվածի:

2.  Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

 

     ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ

     ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

 

 

Հավելված  N 1 

 ԼՂՀ կառավարության

«23» օգոստոսի 2011թ.

 N 607-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

ՀՅՈՒՐԱՆՈՑԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով սահմանվում է հյուրանոցային տնտեսության օբյեկտների հաշվառման կարգը` համաձայն «Զբոսաշրջության և զբոսաշրջային գործունեության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի պահանջների:

2. Հյուրանոցային տնտեսության օբյեկտների հաշվառման հիմնական նպատակներն են`

1) մատուցվող հյուրանոցային ծառայությունների կայուն որակի ապահովումը.

2) սպառողի` հյուրանոցային ծառայությունների ընտրությանն աջակցելը.

3) հյուրանոցային տնտեսության օբյեկտների մրցունակության բարձրացմանն աջակցելը:

3. Հյուրանոցային տնտեսության օբյեկտները հաշվառում է Արցախի Հանրապետության էկոնոմիկայի և գյուղատնտեսության նախարարությունը (այսուհետ` հաշվառող մարմին)` հյուրանոցային տնտեսության օբյեկտների հաշվառման կարգին համապատասխան:

(3-րդ կետը փոփ. 27.11.2015 N 787-Ն, փոփ. 18.12.2017 N 296-Ն, 04.06.21 N 583-Ն)

 

II. ՀՅՈՒՐԱՆՈՑԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՀԱՄԱՐ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ

 

4. Հյուրանոցային տնտեսության օբյեկտը հաշվառելու նպատակով հյուրանոցային ծառայություններ մատուցող անձը (այսուհետ` հայտատու) հաշվառող մարմին է ներկայացնում հայտ, որտեղ նշվում են հյուրանոցային տնտեսության օբյեկտի անվանումը և հասցեն, համարների քանակը և կարգը, մատուցվող ծառայությունների ցանկը, հյուրանոցային ծառայություններ մատուցող անձի անվանումը և իրավաբանական հասցեն, Արցախի Հանրապետության արդարադատության նախարարության աշխատակազմի իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության կողմից տրված պետական գրանցման վկայականի համարը:

(4-րդ կետը փոփ. 18.12.2017 N 296-Ն)

5. Հայտին կից ներկայացվում են`

1) հյուրանոցային ծառայություններ մատուցող անձի պետական գրանցման վկայականի պատճենը.

2) հյուրանոցային տնտեսության օբյեկտ հանդիսացող անշարժ գույքի նկատմամբ հայտատուի սեփականության կամ օգտագործման իրավունքի վկայականի պատճենը:

 

III. ՀՅՈՒՐԱՆՈՑԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ

 

6. Հայտն ստանալուց հետո 5-օրյա ժամկետում հաշվառող մարմինը քննարկում է այն և ընդունում հաշվառման գործընթացը շարունակելու կամ հայտը մերժելու մասին որոշում:

7. Քննարկման արդյունքում հաշվառող մարմինը մերժում է հայտը, եթե`

1) բացակայում է սույն կարգի 5-րդ կետով նախատեսված փաստաթղթերից մեկը.

2) ներկայացված փաստաթղթերն ակնհայտորեն խեղաթյուրված են կամ կեղծիք են պարունակում:

8. Հաշվառող մարմինը հայտի մերժման մասին գրավոր տեղեկացնում է հայտատուին` նշելով մերժման հիմքերը:

9. Հաշվառման գործընթացը շարունակվում է, եթե`

1) սույն կարգի 7-րդ կետում նշված թերությունների մասին հաշվառող մարմինը հայտատուին չի ծանուցել.

2) սույն կարգի 7-րդ կետում նշված ծանուցումն ստանալուց հետո 5-օրյա ժամկետում հայտատուն վերացրել է թերությունները.

3) հաշվառող մարմինը տալիս է եզրակացություն հաշվառման պայմաններին հյուրանոցային տնտեսության օբյեկտի համապատասխանության մասին:

10. Հաշվառող մարմինը, համաձայն հյուրանոցային տնտեսության օբյեկտների առանձին տեսակների, գրանցում է հյուրանոցային տնտեսության օբյեկտը հաշվառման մատյանում: Հաշվառման մատյանը բաց է հանրության համար:

11. Հյուրանոցային տնտեսության օբյեկտին տրվում է հաշվառման վկայական, որը համարակալվում է ըստ հաշվառման մատյանում գրանցման հերթական համարի, և համաձայն «Զբոսաշրջության և զբոսաշրջային գործունեության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի` անվանում:

12. Հյուրանոցային ծառայություններ մատուցող անձը պարտավոր է հաճախորդների համար տեսանելի տեղում տեղադրել հյուրանոցային տնտեսության օբյեկտի հաշվառման վկայականը:

13. Հաշվառման վկայականն ուժը կորցրած է ճանաչվում հյուրանոցային տնտեսության օբյեկտի գործունեության դադարեցման պահից:

(Հավելված N 1-ը փոփ. 27.11.2015 N 787-Ն, փոփ. 18.12.2017 N 296-Ն, 04.06.21 N 583-Ն)

 

 

    ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

    ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ

    ՂԵԿԱՎԱՐ-ՆԱԽԱՐԱՐ

Ս.ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

 

 

Հավելված  N 2 

 ԼՂՀ կառավարության

«23» օգոստոսի 2011թ. 

N 607-Ն որոշման

 

ՀԱՇՎԱՌՄԱՆ ՄԱՏՅԱՆ

ՀՅՈՒՐԱՆՈՑԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ

 

NN ը/կ

 

Հյուրանոց-ային տնտեսության օբյեկտի անվանումը

Հյուրանոց-ային տնտեսության օբյեկտի հասցեն

Հյուրանոց-

ային ծառայություններ մատուցող անձի անվանումը

 

Հյուրանոց-

 ային ծառայություններ մատուցող անձի իրավաբանական հասցեն

 

Համար-ների քանակը և կարգը

Մատուց-

վող ծառայութ-յունների ցանկը

 

Հյուրանոց-

ային ծառայութ-

յուններ մատուցող անձի պետական գրանցման վկայականի համարը

 

  1.

             

  2.

               

  3.

                 

  4.

             

 

 

    ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

    ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ

    ՂԵԿԱՎԱՐ-ՆԱԽԱՐԱՐ

Ս.ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

 

 

Հավելված  N 3 

 ԼՂՀ կառավարության

«23» օգոստոսի 2011թ. N 607-Ն որոշման

 

Ներմուծեք նկարագրությունը_10

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ԵՎ

ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

ՀԱՇՎԱՌՄԱՆ ՎԿԱՅԱԿԱՆ

№_____________

 

___________________________________

հաշվառված հյուրանոցային տնտեսության օբյեկտի

անվանումը, հյուրանոցային ծառայություններ

մատուցող անձի անվանումը և իրավաբանական հասցեն)

 

Տրված է` «______» ________________ 201__ թ

 

ՀԱՇՎԱՌՈՂ ՄԱՐՄՆԻ

ՂԵԿԱՎԱՐ _________________

                             (ստորագրությունը)

____________________________________

                (անուն, ազգանուն)

 

Կ.Տ.

               

MINISTRY OF ECONOMY AND

AGRICULTURE OF THE REPUBLIC

OF ARTSAKH

 

 

Registration certificate

№________________

 

___________________________________

(name of the registrated hotel object,

name and the hotel service provider)

 

 

Issued by “______” _______________ 201__

 

 

THE HEAD OF THE REGISTRATION

BODY _______________

                             (signature)

 

_______________________________

(first name, last name)

 

S.P.

(Հավելված N 3-ը փոփ. 27.11.2015 N 787-Ն, փոփ. 18.12.2017 N 296-Ն, խմբ. 04.06.21 N 583-Ն)

 

    ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

    ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ

    ՂԵԿԱՎԱՐ-ՆԱԽԱՐԱՐ

Ս.ԳՐԻԳՈՐՅԱՆ