Համարը 
N 787-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ 2015.12.01/21(288)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
27.11.2015
Ստորագրող մարմինը 
ԼՂՀ Փոխվարչապետ
Ստորագրման ամսաթիվը 
27.11.2015
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
02.12.2015
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

 27 նոյեմբերի 2015թ.

N 787-Ն

ք.Ստեփանակերտ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Իրավական ակտերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 71-րդ հոդվածին, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2005 թվականի հունիսի 28-ի N 289 որոշմանը համապատասխան՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2011 թվականի օգոստոսի 23-ի «Հյուրանոցային տնտեսության օբյեկտների հաշվառման կարգը հաստատելու մասին» N 607-Ն որոշմամբ հաստատված՝

1) N 1 հավելվածի 3-րդ կետում «կառավարությանն առընթեր զբոսաշրջության վարչությունը» բառերը փոխարինել «էկոնոմիկայի նախարարությունը» բառերով.

2) N 3 հավելվածում «ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ» և «REPUBLIC OF MOUNTAINOUS KARABAKH GOVERNMENT’S TOURISM DEPARTMENT» բառերը համապատասխանաբար փոխարինել «ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ» և «MINISTRY OF ECONOMY OF THE REPUBLIC OF NAGORNO-KARABAKH» բառերով:

2. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2013 թվականի հունիսի 18-ի «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 23-ի N 278 որոշման մեջ լրացում կատարելու և պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների տեղափոխման կարգը հաստատելու մասին» N 385-Ն որոշմամբ հաստատված հավելվածի 3-րդ կետում «կառավարությանն առընթեր զբոսաշրջության և պատմական միջավայրի պահպանության վարչության» բառերը փոխարինել «էկոնոմիկայի նախարարության» բառերով:

3. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2013 թվականի նոյեմբերի 8-ի «Կարգադրագրերի ձևերը հաստատելու մասին» N 777-Ն որոշմամբ հաստատված N 1, N 2, N 3, N 4 և N 5 հավելվածներում «կառավարությանն առընթեր զբոսաշրջության և պատմական միջավայրի պահպանության վարչությանը» բառերը փոխարինել «էկոնոմիկայի նախարարությանը» բառերով:

4. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2014 թվականի փետրվարի 11-ի «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական կադաստրի վարման և պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական կադաստրի կազմման և ներդրման կարգերը հաստատելու մասին» N 59-Ն որոշմամբ հաստատված N 1 և N 2 հավելվածներում «կառավարությանն առընթեր զբոսաշրջության և պատմական միջավայրի պահպանության վարչություն» բառերը և դրանց համապատասխան հոլովաձևերը փոխարինել «էկոնոմիկայի նախարարություն» բառերով և դրանց համապատասխան հոլովաձևերով:

5. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2015 թվականի մայիսի 25-ի «Զբոսաշրջային գործունեությամբ զբաղվող սուբյեկտների հաշվառման կարգը սահմանելու մասին» N 320-Ն որոշման.

1) հավելվածում «կառավարությանն առընթեր զբոսաշրջության և պատմական միջավայրի պահպանության վարչությունը» բառերը փոխարինել «էկոնոմիկայի նախարարությունը» բառերով, իսկ «վարչության պետի» բառերը փոխարինել «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի» բառերով.

2) հավելվածի Ձև N 2-ում «ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅԱՆ ԵՎ ՊԱՏՄԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ» և «NAGORNO KARABAKH REPUBLIC GOVERNMENT'S DEPARTMENT OF TOURISM AND HISTORICAL ENVIRONMENT PROTECTION» բառերը համապատասխանաբար փոխարինել «ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ» և «MINISTRY OF ECONOMY OF THE REPUBLIC OF NAGORNO-KARABAKH» բառերով:

6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ

ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

Ա. ԱՂԱԲԵԿՅԱՆ