Համարը 
N 320-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ 2015.06.08/10(277)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
26.05.2015
Ստորագրող մարմինը 
ԼՂՀ Վարչապետ
Ստորագրման ամսաթիվը 
26.05.2015
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
09.06.2015
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԶԲՈՍԱՇՐՋԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՄԲ ԶԲԱՂՎՈՂ ՍՈՒԲՅԵԿՏՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

26 մայիսի 2015թ.

N 320-Ն

ք.Ստեփանակերտ

 

ԶԲՈՍԱՇՐՋԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՄԲ ԶԲԱՂՎՈՂ ՍՈՒԲՅԵԿՏՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Զբոսաշրջության և զբոսաշրջային գործունեության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերի` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել` զբոսաշրջային գործունեությամբ զբաղվող սուբյեկտների հաշվառման կարգը` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ

ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

 

 

Հավելված

Լեռնային Ղարաբաղի

Հանրապետության կառավարության

2015 թվականի մայիսի 26-ի N 320-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 ԶԲՈՍԱՇՐՋԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՄԲ ԶԲԱՂՎՈՂ ՍՈՒԲՅԵԿՏՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով սահմանվում է զբոսաշրջային գործունեությամբ զբաղվող սուբյեկտների հաշվառման կարգը` համաձայն «Զբոսաշրջության և զբոսաշրջային գործունեության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի պահանջների:

2. Զբոսաշրջային գործունեությամբ զբաղվող սուբյեկտների հաշվառման հիմնական նպատակներն են`

1) մատուցվող զբոսաշրջային ծառայությունների կայուն որակի ապահովումը.

2) սպառողի զբոսաշրջային ծառայությունների օգտվելու ընտրությանն աջակցելը.

3) զբոսաշրջային գործունեությամբ զբաղվող սուբյեկտների մրցունակության բարձրացմանն աջակցելը.

4) զբոսաշրջիկի շահերի պաշտպանության ապահովումը:

3. Զբոսաշրջային գործունեությամբ զբաղվող սուբյեկտներին հաշվառում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր զբոսաշրջության և պատմական միջավայրի պահպանության վարչությունը (այսուհետ` հաշվառող մարմին)` վարչության պետի հրամանով ստեղծված հանձնաժողովի միջոցով, զբոսաշրջային գործունեությամբ զբաղվող սուբյեկտների հաշվառման կարգին համապատասխան:

 

II. ԶԲՈՍԱՇՐՋԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՄԲ ԶԲԱՂՎՈՂ ՍՈՒԲՅԵԿՏՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՀԱՄԱՐ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ

 

4. Զբոսաշրջային գործունեությամբ զբաղվող սուբյեկտը հաշվառվելու նպատակով (այսուհետ` հայտատու)` հաշվառող մարմին է ներկայացնում հայտ, որտեղ նշվում են զբոսաշրջային գործունեությամբ զբաղվող սուբյեկտի անվանումը և իրավաբանական հասցեն, կոնտակտային տվյալները (էլեկտրոնային հասցե, հեռախոսահամար, վեբ կայքի հասցե), գործունեության տեսակը (ըստ «Զբոսաշրջության և զբոսաշրջային գործունեության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի), գործունեություն իրականացնելու վայրի հասցեն և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արդարադատության նախարարության աշխատակազմի պետական ռեգիստրի գործակալության կողմից տրված պետական գրանցման վկայականի համարը:

5. Հայտին կից ներկայացվում են`

1) զբոսաշրջային գործունեությամբ զբաղվող սուբյեկտի պետական գրանցման վկայականի պատճենը.

2) զբոսաշրջային գործունեությամբ զբաղվող սուբյեկտի գրասենյակի նկատմամբ հայտատուի` սեփականության կամ օգտագործման իրավունքի վկայականի պատճենը:

 

III. ԶԲՈՍԱՇՐՋԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՄԲ ԶԲԱՂՎՈՂ ՍՈՒԲՅԵԿՏՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ

 

6. Հայտը մուտքագրելուց հետո` հնգօրյա ժամկետում, հաշվառող մարմինը քննարկում է այն և ընդունում հաշվառման գործընթացը շարունակելու կամ հայտը մերժելու մասին որոշում:

7. Քննարկման արդյունքում հաշվառող մարմինը մերժում է հայտը, եթե`

1) բացակայում է սույն կարգի 5-րդ կետով նախատեսված փաստաթղթերից մեկը.

2) ներկայացված փաստաթղթերից մեկը ակնհայտորեն խեղաթյուրված է կամ կեղծիք է պարունակում.

3) սույն կարգի 4-րդ կետում նշված տեղեկությունները ոչ ամբողջական են տրամադրված.

4) սույն կարգի 8-րդ կետում նշված դեպքում հայտատուն սահմանված ժամկետում չի վերացրել թերությունները:

8. Հայտում կամ ներկայացված փաստաթղթերում ոչ էական թերությունների (վրիպակներ, ոչ իրավաբանական անճշտություններ և այլ նման բացթողումներ) առկայության դեպքում որակավորող մարմինը հայտը ստանալուց հետո հնգօրյա ժամկետում դրա մասին պատշաճ ձևով նախազգուշացնում է հայտատուին` հաջորդող հինգ օրվա ընթացքում թերությունները վերացնելու կամ պահանջվող փաստաթղթերը լրացնելու համար:

9. Հաշվառման գործընթացը շարունակվում է, եթե`

1) սույն կարգի 7-րդ կետում նշված թերությունների մասին հաշվառող մարմինը հայտատուին չի ծանուցել.

2) սույն կարգի 8-րդ կետում նշված դեպքում հայտատուն սահմանված ժամկետում վերացրել է թերությունները:

10. Հաշվառող հանձնաժողովը տեղում ստուգում է զբոսաշրջային գործունեությամբ զբաղվող սուբյեկտի համապատասխանությունը «Զբոսաշրջության և զբոսաշրջային գործունեության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 14-րդ և 15-րդ հոդվածների պահանջներին և ներկայացնում է եզրակացություն հաշվառող մարմնին:

11. Դրական եզրակացության դեպքում, հաշվառող մարմինը զբոսաշրջային գործունեությամբ զբաղվող սուբյեկտին`

1) ըստ գործունեության տեսակների գրանցում է հաշվառման մատյանում` համաձայն «Զբոսաշրջության և զբոսաշրջային գործունեության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի ` ըստ Ձև N 1-ի.

2) տալիս է երկլեզու (հայերեն, անգլերեն) հաշվառման վկայական` գործունեության տեսակին համապատասխան, որը համարակալվում է հաշվառման մատյանում ըստ գրանցման հերթական համարի` ըստ Ձև N 2-ի:

12. Հաշվառող հանձնաժողովի բացասական եզրակացության դեպքում հաշվառող մարմինը հինգ աշխատանքային օրվա ընթացքում հայտատուին տեղեկացնում է հաշվառումը մերժելու մասին` նշելով հիմքերը:

13. Հաշվառող մարմինը առնվազն տարին մեկ անգամ կազմակերպում է դիտարկումներ կամ ստուգումներ զբոսաշրջային գործունեությամբ զբաղվող հաշվառված սուբյեկտների` «Զբոսաշրջության և զբոսաշրջային գործունեության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 14-րդ և 15-րդ հոդվածների պահանջներին համապատասխանության վերաբերյալ:

14. Հաշվառման վկայականն ուժը կորցրած է ճանաչվում`

1) զբոսաշրջային գործունեությամբ զբաղվող սուբյեկտի գործունեության դադարեցման պահից,

2) սույն կարգի 13-րդ կետով սահմանված դիտարկման կամ ստուգումների արդյունքում հայտնաբերված «Զբոսաշրջության և զբոսաշրջային գործունեության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 14-րդ և 15-րդ հոդվածների պահանջներին անհամապատասխանության դեպքում:

15. Զբոսաշրջային գործունեությամբ զբաղվող սուբյեկտը պարտավոր է հաճախորդների համար տեսանելի տեղում տեղադրել զբոսաշրջային գործունեությամբ զբաղվող սուբյեկտի հաշվառման վկայականը:

16. Զբոսաշրջային գործունեությամբ զբաղվող հաշվառված սուբյեկտների ցանկը հրապարակվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության «Karabakh.travel» (Կարաբախ թրավլ) զբոսաշրջային պաշտոնական կայքէջում ըստ գործունեության տեսակի:

 

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐ

Լ. ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

 

 

Ձև N1

Զբոսաշրջային գործունեությամբ զբաղվող սուբյեկտների հաշվառման կարգի

 

ՀԱՇՎԱՌՄԱՆ ՄԱՏՅԱՆ

ԶԲՈՍԱՇՐՋԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՄԲ ԶԲԱՂՎՈՂ ՍՈՒԲՅԵԿՏՆԵՐԻ

 

NN ը/կ

Զբոսաշրջային գործունեությամբ զբաղվող սուբյեկտի անվանումը

Զբոսաշրջային գործունեությամբ զբաղվող սուբյեկտի գործունեության տեսակը

Զբոսաշրջային գործունեությամբ զբաղվող սուբյեկտի հասցեն, էլեկտրոնային հասցեն, հեռախոսահամարը, վեբ կայքի հասցեն

Զբոսաշրջային գործունեությամբ զբաղվող սուբյեկտի իրավաբանական հասցեն

Զբոսաշրջային գործունեությամբ զբաղվող սուբյեկտի պետական գրանցման վկայականի համարը

1.

         

2.

              

3.

             

4.

           

 

 

 

Ձև N2

Զբոսաշրջային գործունեությամբ զբաղվող սուբյեկտների հաշվառման կարգի

 

Ներմուծեք նկարագրությունը

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅԱՆ ԵՎ ՊԱՏՄԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

       

NAGORNO KARABAKH REPUBLIC GOVERNMENT'S DEPARTMENT OF TOURISM AND HISTORICAL ENVIRONMENT PROTECTION

 

 

ՀԱՇՎԱՌՄԱՆ ՎԿԱՅԱԿԱՆ

ԶԲՈՍԱՇՐՋԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՄԲ ԶԲԱՂՎՈՂ ՍՈՒԲՅԵԿՏԻ

№_____________

   

REGISTRATION CERTIFICATE

OF THE SUBJECT ENGAGED IN TOURISM ACTIVITIES

 

№____________

__________________________________________ (հաշվառված զբոսաշրջային գործունեությամբ զբաղվող սուբյեկտի գործունեության տեսակը, անվանումը)

 

 _________________________________________

    (the name and the type of activities of the registered subject engaged in tourism activities)

 

Տրված է` «_____» «_______________» 201__ թ

 

   Issued on «_____» «____________» 201__ 

   

ՀԱՇՎԱՌՈՂ ՄԱՐՄՆԻ ՂԵԿԱՎԱՐ______________

                                                                                    (ստորագրությունը)

 

  THE HEAD OF THE REGISTRATION 

  BODY__________

                (signature)

                                                                         

___________________________

  _________________________

              (անուն, ազգանուն)                  (first name, last name)
 
Կ.Տ.
     S.P.