ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
ք. Ստեփանակերտ
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ
ՕԳՈՍՏՈՍԻ 23-Ի N 607-Ն ԵՎ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 26-Ի N 320-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ
ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածը՝ Արցախի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2011 թվականի օգոստոսի 23-ի «Հյուրանոցային տնտեսության օբյեկտների հաշվառման կարգը հաստատելու մասին» N 607-Ն որոշման 1-ին կետում կատարել հետևյալ փոփոխությունները.
1) 1-ին ենթակետով հաստատված N 1 հավելվածի 3-րդ կետում «Արցախի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարարությունը» բառերը փոխարինել «Արցախի Հանրապետության էկոնոմիկայի և գյուղատնտեսության նախարարությունը» բառերով.
2) 3-րդ ենթակետով հաստատված N 3 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն N 1 հավելվածի:
2. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2015 թվականի մայիսի 26-ի «Զբոսաշրջային գործունեությամբ զբաղվող սուբյեկտների հաշվառման կարգը սահմանելու մասին» N 320-Ն որոշման 1-ին կետով սահմանված հավելվածում (այսուհետ՝ հավելված) կատարել հետևյալ փոփոխությունները.
1) հավելվածի 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«3. Զբոսաշրջային գործունեությամբ զբաղվող սուբյեկտներին հաշվառում է Արցախի Հանրապետության էկոնոմիկայի և գյուղատնտեսության նախարարությունը (այսուհետ՝ հաշվառող մարմին)՝ Արցախի Հանրապետության էկոնոմիկայի և գյուղատնտեսության նախարարի հրամանով ստեղծված հանձնաժողովի միջոցով, զբոսաշրջային գործունեությամբ զբաղվող սուբյեկտների հաշվառման կարգին համապատասխան:».
2) հավելվածով սահմանված ձև N 2-ը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն N 2 հավելվածի:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
|
«Հաստատում եմ» |
|
| |
|
|
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ |
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ |
| |
Հավելված N 1
Արցախի Հանրապետության կառավարության
2021 թվականի հունիսի 4-ի N 583-Ն որոշման |
| |
«Հավելված N 3
ԼՂՀ կառավարության
«23» օգոստոսի 2011թ. N 607-Ն որոշման |

|
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ԵՎ
ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ՀԱՇՎԱՌՄԱՆ ՎԿԱՅԱԿԱՆ
№_____________
___________________________________
հաշվառված հյուրանոցային տնտեսության օբյեկտի
անվանումը, հյուրանոցային ծառայություններ
մատուցող անձի անվանումը և իրավաբանական հասցեն)
Տրված է` «______» ________________ 201__ թ
ՀԱՇՎԱՌՈՂ ՄԱՐՄՆԻ
ՂԵԿԱՎԱՐ _________________
(ստորագրությունը)
____________________________________
(անուն, ազգանուն)
Կ.Տ. |
|
MINISTRY OF ECONOMY AND
AGRICULTURE OF THE REPUBLIC
OF ARTSAKH
Registration certificate
№________________
___________________________________
(name of the registrated hotel object,
name and the hotel service provider)
Issued by “______” _______________ 201__
THE HEAD OF THE REGISTRATION
BODY _______________
(signature)
_______________________________
(first name, last name)
S.P.»: |
|
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ |
|
|
ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ |
|
|
ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ |
Ա. ԼԱԶԱՐՅԱՆ |
| |
Հավելված N 2
Արցախի Հանրապետության կառավարության
2021 թվականի հունիսի 4-ի N 583-Ն որոշման |
| |
«Ձև N 2
Զբոսաշրջային գործունեությամբ զբաղվող
սուբյեկտների հաշվառման կարգի |

|
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ԵՎ
ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ՀԱՇՎԱՌՄԱՆ ՎԿԱՅԱԿԱՆ
ԶԲՈՍԱՇՐՋԱՅԻՆ
ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՄԲ
ԶԲԱՂՎՈՂ ՍՈՒԲՅԵԿՏԻ
№_____________
___________________________________
հաշվառված զբոսաշրջային գործունեությամբ զբաղվող
սուբյեկտի գործունեության տեսակը, անվանումը)
Տրված է` «______» ________________ 201__ թ
ՀԱՇՎԱՌՈՂ ՄԱՐՄՆԻ
ՂԵԿԱՎԱՐ _________________
(ստորագրությունը)
____________________________________
(անուն, ազգանուն)
Կ.Տ. |
|
MINISTRY OF ECONOMY AND
AGRICULTURE OF THE REPUBLIC
OF ARTSAKH
REGISTRATION CERTIFICATE
OF THE SUBJECT ENGAGED
IN TOURISM ACTIVITIES
№________________
__________________________________
(the name and the type of activities of the registered s
ubject engaged in tourism activities)
Issued on “______” _______________ 201__
THE HEAD OF THE REGISTRATION
BODY _______________
(signature)
_______________________________
(first name, last name)
S.P.»: |
|
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ |
|
|
ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ |
|
|
ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ |
Ա. ԼԱԶԱՐՅԱՆ |