ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ք.Ստեփանակերտ
ԶԲՈՍԱՇՐՋԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՄԲ ԶԲԱՂՎՈՂ ՍՈՒԲՅԵԿՏՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Զբոսաշրջության և զբոսաշրջային գործունեության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերի` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել` զբոսաշրջային գործունեությամբ զբաղվող սուբյեկտների հաշվառման կարգը` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
|
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ |
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ |
| |
Հավելված
Լեռնային Ղարաբաղի
Հանրապետության կառավարության
2015 թվականի մայիսի 26-ի N 320-Ն որոշման |
Կ Ա Ր Գ
ԶԲՈՍԱՇՐՋԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՄԲ ԶԲԱՂՎՈՂ ՍՈՒԲՅԵԿՏՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կարգով սահմանվում է զբոսաշրջային գործունեությամբ զբաղվող սուբյեկտների հաշվառման կարգը` համաձայն «Զբոսաշրջության և զբոսաշրջային գործունեության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի պահանջների:
2. Զբոսաշրջային գործունեությամբ զբաղվող սուբյեկտների հաշվառման հիմնական նպատակներն են`
1) մատուցվող զբոսաշրջային ծառայությունների կայուն որակի ապահովումը.
2) սպառողի զբոսաշրջային ծառայությունների օգտվելու ընտրությանն աջակցելը.
3) զբոսաշրջային գործունեությամբ զբաղվող սուբյեկտների մրցունակության բարձրացմանն աջակցելը.
4) զբոսաշրջիկի շահերի պաշտպանության ապահովումը:
3. Զբոսաշրջային գործունեությամբ զբաղվող սուբյեկտներին հաշվառում է Արցախի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարարությունը (այսուհետ` հաշվառող մարմին)` Արցախի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարարի հրամանով ստեղծված հանձնաժողովի միջոցով, զբոսաշրջային գործունեությամբ զբաղվող սուբյեկտների հաշվառման կարգին համապատասխան:
(3-րդ կետը փոփ. 27.11.2015 N 787-Ն, փոփ. 18.12.2017 N 296-Ն)
II. ԶԲՈՍԱՇՐՋԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՄԲ ԶԲԱՂՎՈՂ ՍՈՒԲՅԵԿՏՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՀԱՄԱՐ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ
4. Զբոսաշրջային գործունեությամբ զբաղվող սուբյեկտը հաշվառվելու նպատակով (այսուհետ` հայտատու)` հաշվառող մարմին է ներկայացնում հայտ, որտեղ նշվում են զբոսաշրջային գործունեությամբ զբաղվող սուբյեկտի անվանումը և իրավաբանական հասցեն, կոնտակտային տվյալները (էլեկտրոնային հասցե, հեռախոսահամար, վեբ կայքի հասցե), գործունեության տեսակը (ըստ «Զբոսաշրջության և զբոսաշրջային գործունեության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի), գործունեություն իրականացնելու վայրի հասցեն և Արցախի Հանրապետության արդարադատության նախարարության աշխատակազմի իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության կողմից տրված պետական գրանցման վկայականի համարը:
(4-րդ կետը փոփ. 18.12.2017 N 296-Ն)
5. Հայտին կից ներկայացվում են`
1) զբոսաշրջային գործունեությամբ զբաղվող սուբյեկտի պետական գրանցման վկայականի պատճենը.
2) զբոսաշրջային գործունեությամբ զբաղվող սուբյեկտի գրասենյակի նկատմամբ հայտատուի` սեփականության կամ օգտագործման իրավունքի վկայականի պատճենը:
III. ԶԲՈՍԱՇՐՋԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՄԲ ԶԲԱՂՎՈՂ ՍՈՒԲՅԵԿՏՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ
6. Հայտը մուտքագրելուց հետո` հնգօրյա ժամկետում, հաշվառող մարմինը քննարկում է այն և ընդունում հաշվառման գործընթացը շարունակելու կամ հայտը մերժելու մասին որոշում:
7. Քննարկման արդյունքում հաշվառող մարմինը մերժում է հայտը, եթե`
1) բացակայում է սույն կարգի 5-րդ կետով նախատեսված փաստաթղթերից մեկը.
2) ներկայացված փաստաթղթերից մեկը ակնհայտորեն խեղաթյուրված է կամ կեղծիք է պարունակում.
3) սույն կարգի 4-րդ կետում նշված տեղեկությունները ոչ ամբողջական են տրամադրված.
4) սույն կարգի 8-րդ կետում նշված դեպքում հայտատուն սահմանված ժամկետում չի վերացրել թերությունները:
8. Հայտում կամ ներկայացված փաստաթղթերում ոչ էական թերությունների (վրիպակներ, ոչ իրավաբանական անճշտություններ և այլ նման բացթողումներ) առկայության դեպքում որակավորող մարմինը հայտը ստանալուց հետո հնգօրյա ժամկետում դրա մասին պատշաճ ձևով նախազգուշացնում է հայտատուին` հաջորդող հինգ օրվա ընթացքում թերությունները վերացնելու կամ պահանջվող փաստաթղթերը լրացնելու համար:
9. Հաշվառման գործընթացը շարունակվում է, եթե`
1) սույն կարգի 7-րդ կետում նշված թերությունների մասին հաշվառող մարմինը հայտատուին չի ծանուցել.
2) սույն կարգի 8-րդ կետում նշված դեպքում հայտատուն սահմանված ժամկետում վերացրել է թերությունները:
10. Հաշվառող հանձնաժողովը տեղում ստուգում է զբոսաշրջային գործունեությամբ զբաղվող սուբյեկտի համապատասխանությունը «Զբոսաշրջության և զբոսաշրջային գործունեության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 14-րդ և 15-րդ հոդվածների պահանջներին և ներկայացնում է եզրակացություն հաշվառող մարմնին:
11. Դրական եզրակացության դեպքում, հաշվառող մարմինը զբոսաշրջային գործունեությամբ զբաղվող սուբյեկտին`
1) ըստ գործունեության տեսակների գրանցում է հաշվառման մատյանում` համաձայն «Զբոսաշրջության և զբոսաշրջային գործունեության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի ` ըստ Ձև N 1-ի.
2) տալիս է երկլեզու (հայերեն, անգլերեն) հաշվառման վկայական` գործունեության տեսակին համապատասխան, որը համարակալվում է հաշվառման մատյանում ըստ գրանցման հերթական համարի` ըստ Ձև N 2-ի:
12. Հաշվառող հանձնաժողովի բացասական եզրակացության դեպքում հաշվառող մարմինը հինգ աշխատանքային օրվա ընթացքում հայտատուին տեղեկացնում է հաշվառումը մերժելու մասին` նշելով հիմքերը:
13. Հաշվառող մարմինը առնվազն տարին մեկ անգամ կազմակերպում է դիտարկումներ կամ ստուգումներ զբոսաշրջային գործունեությամբ զբաղվող հաշվառված սուբյեկտների` «Զբոսաշրջության և զբոսաշրջային գործունեության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 14-րդ և 15-րդ հոդվածների պահանջներին համապատասխանության վերաբերյալ:
14. Հաշվառման վկայականն ուժը կորցրած է ճանաչվում`
1) զբոսաշրջային գործունեությամբ զբաղվող սուբյեկտի գործունեության դադարեցման պահից,
2) սույն կարգի 13-րդ կետով սահմանված դիտարկման կամ ստուգումների արդյունքում հայտնաբերված «Զբոսաշրջության և զբոսաշրջային գործունեության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 14-րդ և 15-րդ հոդվածների պահանջներին անհամապատասխանության դեպքում:
15. Զբոսաշրջային գործունեությամբ զբաղվող սուբյեկտը պարտավոր է հաճախորդների համար տեսանելի տեղում տեղադրել զբոսաշրջային գործունեությամբ զբաղվող սուբյեկտի հաշվառման վկայականը:
16. Զբոսաշրջային գործունեությամբ զբաղվող հաշվառված սուբյեկտների ցանկը հրապարակվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության «Karabakh.travel» (Կարաբախ թրավլ) զբոսաշրջային պաշտոնական կայքէջում ըստ գործունեության տեսակի:
(Հավելվածը փոփ. 27.11.2015 N 787-Ն, փոփ. 18.12.2017 N 296-Ն)
|
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐ |
Լ. ԳՐԻԳՈՐՅԱՆ |
| |
Ձև N1
Զբոսաշրջային գործունեությամբ զբաղվող սուբյեկտների հաշվառման կարգի |
ՀԱՇՎԱՌՄԱՆ ՄԱՏՅԱՆ
ԶԲՈՍԱՇՐՋԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՄԲ ԶԲԱՂՎՈՂ ՍՈՒԲՅԵԿՏՆԵՐԻ
|
NN ը/կ |
Զբոսաշրջային գործունեությամբ զբաղվող սուբյեկտի անվանումը |
Զբոսաշրջային գործունեությամբ զբաղվող սուբյեկտի գործունեության տեսակը |
Զբոսաշրջային գործունեությամբ զբաղվող սուբյեկտի հասցեն, էլեկտրոնային հասցեն, հեռախոսահամարը, վեբ կայքի հասցեն |
Զբոսաշրջային գործունեությամբ զբաղվող սուբյեկտի իրավաբանական հասցեն |
Զբոսաշրջային գործունեությամբ զբաղվող սուբյեկտի պետական գրանցման վկայականի համարը |
|
1. |
|
|
|
|
|
|
2. |
|
|
|
|
|
|
3. |
|
|
|
|
|
|
4. |
|
|
|
|
|
| |
Ձև N2
Զբոսաշրջային գործունեությամբ զբաղվող սուբյեկտների հաշվառման կարգի |

|
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ, ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԻ ԵՎ ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ |
|
THE MINISTRY OF CULTURE, YOUTH AFFAIRS AND TOURISM OF THE REPUBLIC OF ARTSAKH |
|
ՀԱՇՎԱՌՄԱՆ ՎԿԱՅԱԿԱՆ
ԶԲՈՍԱՇՐՋԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՄԲ ԶԲԱՂՎՈՂ ՍՈՒԲՅԵԿՏԻ
№_____________ |
|
REGISTRATION CERTIFICATE
OF THE SUBJECT ENGAGED IN TOURISM ACTIVITIES
№____________ |
|
__________________________________________ (հաշվառված զբոսաշրջային գործունեությամբ զբաղվող սուբյեկտի գործունեության տեսակը, անվանումը) |
|
_________________________________________
(the name and the type of activities of the registered subject engaged in tourism activities) |
|
Տրված է` «_____» «_______________» 201__ թ |
|
Issued on «_____» «____________» 201__ |
|
|
|
|
ՀԱՇՎԱՌՈՂ ՄԱՐՄՆԻ ՂԵԿԱՎԱՐ______________
(ստորագրությունը) |
|
THE HEAD OF THE REGISTRATION
BODY__________
(signature) |
| |
|
|
|
___________________________ |
|
_________________________ |
| (անուն, ազգանուն) |
|
(first name, last name) |
|
|
|
| Կ.Տ. |
|
|
| |
|
S.P. |
(Ձև N 2-ը փոփ. 27.11.2015 N 787-Ն, փոփ. 18.12.2017 N 296-Ն)