Համարը 
N 296-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ 2017.12.26/24(338)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԱՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
18.12.2017
Ստորագրող մարմինը 
ԱՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
18.12.2017
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
27.12.2017
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԱՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

ՈՐՈՇՈՒՄ

 

18 դեկտեմբերի 2017թ.

N 296-Ն

ք. Ստեփանակերտ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 71-րդ հոդվածով, Արցախի Հանրապետության Նախագահի 2017 թվականի սեպտեմբերի 25-ի ՆՀ-107-Ն հրամանագրով և հիմք ընդունելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2005 թվականի հունիսի 28-ի N 289 որոշումը՝ Արցախի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2011 թվականի օգոստոսի 23-ի «Հյուրանոցային տնտեսության օբյեկտների հաշվառման կարգը հաստատելու մասին» N 607-Ն որոշմամբ հաստատված՝

1) N 1 հավելվածի՝

ա. 3-րդ կետում «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունը» բառերը փոխարինել «Արցախի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարարությունը» բառերով,

բ. 4-րդ կետում «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արդարադատության նախարարության աշխատակազմի պետական ռեգիստրի» բառերը փոխարինել «Արցախի Հանրապետության արդարադատության նախարարության աշխատակազմի իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության» բառերով.

2) N 3 հավելվածում «ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ» և «MINISTRY OF ECONOMY OF THE REPUBLIC OF NAGORNO-KARABAKH» բառերը համապատասխանաբար փոխարինել «ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ, ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԻ ԵՎ ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ» և «THE MINISTRY OF CULTURE, YOUTH AFFAIRS AND TOURISM OF THE REPUBLIC OF ARTSAKH» բառերով:

2. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2013 թվականի հունիսի 18-ի «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 23-ի N 278 որոշման մեջ լրացում կատարելու և պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների տեղափոխման կարգը հաստատելու մասին» N 385-Ն որոշմամբ հաստատված հավելվածի 3-րդ կետում «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության» բառերը փոխարինել «Արցախի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարարության» բառերով:

3. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2013 թվականի նոյեմբերի 8-ի «Կարգադրագրերի ձևերը հաստատելու մասին» N 777-Ն որոշմամբ հաստատված N 1, N 2, N 3, N 4 և N 5 հավելվածներում «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությանը» բառերը փոխարինել «Արցախի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարարությանը» բառերով:

4. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2014 թվականի փետրվարի 11-ի «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական կադաստրի վարման և պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական կադաստրի կազմման և ներդրման կարգերը հաստատելու մասին» N 59-Ն որոշմամբ հաստատված՝

1) N 1 և N 2 հավելվածներում «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության էկոնոմիկայի նախարարություն» բառերը և դրանց համապատասխան հոլովաձևերը փոխարինել «Արցախի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարարություն» բառերով և դրանց համապատասխան հոլովաձևերով.

2) N 1 հավելվածի 11-րդ կետում «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կրթության և գիտության նախարարության» բառերը փոխարինել «Արցախի Հանրապետության կրթության, գիտության և սպորտի նախարարության» բառերով:

5. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2015 թվականի մայիսի 25-ի «Զբոսաշրջային գործունեությամբ զբաղվող սուբյեկտների հաշվառման կարգը սահմանելու մասին» N 320-Ն որոշմամբ սահմանված հավելվածի՝

1) 3-րդ կետում «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունը» և «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի» բառերը համապատասխանաբար փոխարինել «Արցախի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարարությունը» և «Արցախի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարարի» բառերով.

2) 4-րդ կետում «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արդարադատության նախարարության աշխատակազմի պետական ռեգիստրի գործակալության» բառերը փոխարինել «Արցախի Հանրապետության արդարադատության նախարարության աշխատակազմի իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության» բառերով.

3) Ձև N 2-ում «ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ» և «MINISTRY OF ECONOMY OF THE REPUBLIC OF NAGORNO-KARABAKH» բառերը համապատասխանաբար փոխարինել «ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ, ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԻ ԵՎ ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ» և «THE MINISTRY OF CULTURE, YOUTH AFFAIRS AND TOURISM OF THE REPUBLIC OF ARTSAKH» բառերով:

6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

 

«Հաստատում եմ»

 

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ

 

Բ. ՍԱՀԱԿՅԱՆ