Համարը 
N 1114-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
Միասնական կայք 2022.10.01-2022.10.31 Պաշտոնական հրապարակման օրը 17.10.2022
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԱՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
11.10.2022
Ստորագրող մարմինը 
ԱՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
11.10.2022
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
18.10.2022
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԱՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԱՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 25-Ի N 41-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

11 հոկտեմբերի 2022թ.

N 1114-Ն

ք. Ստեփանակերտ

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ

2022 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 25-Ի N 41-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ

ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածը` Արցախի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Արցախի Հանրապետության կառավարության 2022 թվականի հունվարի 25-ի «Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության կողմից որոշ հիվանդություններով տառապող և բնակչության առանձին (հատուկ) խմբերում ընդգրկված Արցախի Հանրապետության որոշ քաղաքացիներին դրամական օգնություն տրամադրելու կարգը հաստատելու և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2013 թվականի հունվարի 29-ի N 23-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 41-Ն որոշմամբ հաստատված հավելվածի 2-րդ կետում կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները.

1) 3-րդ ենթակետում «գումարը» բառից հետո լրացնել «, իսկ բացառիկ դեպքերում՝ 7 500 000 (յոթ միլիոն հինգ հարյուր հազար) ՀՀ դրամ գումարը» բառերը.

2) 4-րդ ենթակետը շարադրել հետևյալ բովանդակությամբ նոր խմբագրությամբ.

«4) ակնաբանական և քիթ-կոկորդ-ականջաբանական բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում նորագույն և թանկարժեք տեխնոլոգիաների կիրառմամբ մատուցվող ծառայությունների, ծնկան հոդի սրսկման նպատակով ձեռք բերված դեղորայքի, վիրուսային հեպատիտ Բ-ի և Ց-ի հիվանդությամբ տառապող անձանց հետազոտությունների ու բուժման նպատակով ձեռք բերված հակավիրուսային դեղորայքի անհրաժեշտ գումարի 50 տոկոսը, որը չպետք է գերազանցի 1 000 000 (մեկ միլիոն) ՀՀ դրամ գումարը.».

3) 8-րդ ենթակետում «։» կետադրական նշանը փոխարինել «.» կետադրական նշանով.

4) 8-րդ ենթակետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 9-րդ, 10-րդ և 11-րդ ենթակետեր.

«9) վնասվածքաբանական բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում նորագույն և թանկարժեք տեխնոլոգիաների կիրառմամբ մատուցվող ծառայությունների համար անհրաժեշտ գումարի 100 տոկոսը, որը չպետք է գերազանցի 1 000 000 (մեկ միլիոն) ՀՀ դրամ գումարը.

10) երիկամի փոխպատվաստման դիմաց՝ 10 000 000 (տասը միլիոն) ՀՀ դրամը չգերազանցող գումարի չափով.

11) ոսկրածուծի և լյարդի փոխպատվաստման դիմաց՝ 15 000 000 (տասնհինգ միլիոն) ՀՀ դրամը չգերազանցող գումարի չափով։»։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

 

«Հաստատում եմ»

  
     

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ

Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 17 հոկտեմբերի 2022 թվական