Համարը 
ՆՀ-31-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Հրամանագիր
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
Միասնական կայք 2023.01.01-2023.01.31 Պաշտոնական հրապարակման օրը 17.01.2023
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԱՀ Նախագահ
Ընդունման ամսաթիվը 
17.01.2023
Ստորագրող մարմինը 
ԱՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
17.01.2023
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
18.01.2023
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԱՀ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ ԱՀ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԸ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ

 

ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԸ

ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Պետական կառավարչական հիմնարկների մասին» օրենքի 11-րդ և 17-րդ հոդվածները՝ որոշում եմ.

 

1. Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի քաղաքացիների ընդունելության և զանգերի բաժինը բաժանման ձևով վերակազմակերպել քաղաքացիների ընդունելության բաժնի և զանգերի բաժնի:

 

2. Զանգերի բաժինը՝ 6 հաստիքային միավորներով, առանձնացնել Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմից և միացնել «Արցախի Հանրապետության սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին:

 

3. Սահմանել, որ քաղաքացիների ընդունելության բաժինը հանդիսանում է Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի քաղաքացիների ընդունելության և զանգերի բաժնի՝ ընդունելության մասով, իսկ զանգերի բաժինը՝ զանգերի մասով իրավահաջորդը:

 

4. Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի ղեկավարին և Արցախի Հանրապետության սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարին՝ տասնօրյա ժամկետում ընդունել սույն հրամանագրից բխող իրավական ակտեր:

 

5. Արցախի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարին՝ տասնօրյա ժամկետում սահմանված կարգով Արցախի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն Արցախի Հանրապետության պետական բյուջեում սույն հրամանագրով պայմանավորված անհրաժեշտ վերաբաշխումներ կատարելու վերաբերյալ:

 

6. Սույն հրամանագիրն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ

Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

     

2023 թվականի հունվարի 17

Ստեփանակերտ

ՆՀ-31-Ն

    

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 17 հունվարի 2023 թվական