ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ
ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԸ
ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Պետական կառավարչական հիմնարկների մասին» օրենքի 11-րդ և 17-րդ հոդվածները՝ որոշում եմ.
1. Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի քաղաքացիների ընդունելության և զանգերի բաժինը բաժանման ձևով վերակազմակերպել քաղաքացիների ընդունելության բաժնի և զանգերի բաժնի:
2. Զանգերի բաժինը՝ 6 հաստիքային միավորներով, առանձնացնել Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմից և միացնել «Արցախի Հանրապետության սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին:
3. Սահմանել, որ քաղաքացիների ընդունելության բաժինը հանդիսանում է Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի քաղաքացիների ընդունելության և զանգերի բաժնի՝ ընդունելության մասով, իսկ զանգերի բաժինը՝ զանգերի մասով իրավահաջորդը:
3.1. Արցախի Հանրապետության կառավարությանը՝ քսանօրյա ժամկետում ընդունել սույն հրամանագրից բխող որոշումներ:
(3.1-ին կետը լրաց. 25.01.23 ՆՀ-44-Ն)
4. Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի ղեկավարին և Արցախի Հանրապետության սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարին՝ մեկամսյա ժամկետում ընդունել համապատասխանաբար սույն հրամանագրից և Արցախի Հանրապետության կառավարության որոշումներից բխող իրավական ակտեր:
(4-րդ կետը խմբ. 25.01.23 ՆՀ-44-Ն)
5. Արցախի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարին՝ մեկամսյա ժամկետում սահմանված կարգով Արցախի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն Արցախի Հանրապետության պետական բյուջեում սույն հրամանագրով պայմանավորված անհրաժեշտ վերաբաշխումներ կատարելու վերաբերյալ:
(5-րդ կետը փոփ. 25.01.23 ՆՀ-44-Ն)
6. Սույն հրամանագիրն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
|
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ |
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ |
| |
|
|
2023 թվականի հունվարի 17
Ստեփանակերտ
ՆՀ-31-Ն |
|
Պաշտոնական հրապարակման օրը՝ 17 հունվարի 2023 թվական