Համարը 
ՆՀ-44-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Հրամանագիր
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
Միասնական կայք 2023.01.01-2023.01.31 Պաշտոնական հրապարակման օրը 25.01.2023
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԱՀ Նախագահ
Ընդունման ամսաթիվը 
25.01.2023
Ստորագրող մարմինը 
ԱՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
25.01.2023
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
26.01.2023
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԱՀ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ ԱՀ ՆԱԽԱԳԱՀԻ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 17-Ի ՆՀ-31-Ն ՀՐԱՄԱՆԱԳՐՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ

 

ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ 2023 ԹՎԱԿԱՆԻ

ՀՈՒՆՎԱՐԻ 17-Ի ՆՀ-31-Ն ՀՐԱՄԱՆԱԳՐՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ

ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածը` որոշում եմ.

 

1. Արցախի Հանրապետության Նախագահի 2023 թվականի հունվարի 17-ի «Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմը վերակազմակերպելու մասին» ՆՀ-31-Ն հրամանագրում (այսուհետ՝ հրամանագիր) կատարել հետևյալ լրացումը և փոփոխությունները.

1) հրամանագրում լրացնել հետևյալ բովանդակությամբ 3.1-ին կետ`

«3.1. Արցախի Հանրապետության կառավարությանը՝ քսանօրյա ժամկետում ընդունել սույն հրամանագրից բխող որոշումներ:».

2) հրամանագրի 4-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«4. Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի ղեկավարին և Արցախի Հանրապետության սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարին՝ մեկամսյա ժամկետում ընդունել համապատասխանաբար սույն հրամանագրից և Արցախի Հանրապետության կառավարության որոշումներից բխող իրավական ակտեր:».

3) հրամանագրի 5-րդ կետի «տասնօրյա» բառը փոխարինել «մեկամսյա» բառով:

 

2. Սույն հրամանագիրն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ`

Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

     

2023 թվականի հունվարի 25

Ստեփանակերտ

ՆՀ-44-Ն

    

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 25 հունվարի 2023 թվական