Համարը 
հ. 308
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ-ում չի հրապարակվել
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ Պաշտպանության պետական կոմիտե
Ընդունման ամսաթիվը 
28.10.1993
Ստորագրող մարմինը 
ԼՂՀ Պաշտպանության պետական կոմիտեի նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
28.10.1993
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
28.10.1993
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԼՂՀ ՊՊԿ-Ի ՈՐՈՇՈՒՄԸ ԼՂՀ-ՈՒՄ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ՉԱՓԻ, ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԱՇԽԱՏԱՎԱՐՁԻ, ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐԻ, ՆՊԱՍՏՆԵՐԻ ԵՎ ԿՐԹԱԹՈՇԱԿՆԵՐԻ ՉԱՓԵՐԻ ԻՆԴԵՔՍԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

,,28,, հոկտեմբերի 1993թ.

հ. 308

 ք. Ստեփանակերտ

 

ԼՂՀ-ում աշխատանքի վարձատրության նվազագույն չափի, բյուջետային հիմնարկների աշխատողների աշխատավարձի, կենսաթոշակների, նպաստների և կրթաթոշակների չափերի ինդեքսավորման մասին

 

Հաշվի առնելով գների ու սակագների աճի հետևանքով բնակչության սոցիալական պաշտպանվածության լրացուցիչ միջոցառումների իրականացման անհրաժեշտությունը, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Պաշտպանության պետական կոմիտեն որոշում է.

1. 1993 թվականի հոկտեմբերի 1-ից ԼՂՀ-ում աշխատավարձի նվազագույն չափը սահմանել 7350 ռուբլի` կիրառելով 1,75 գործակիցը, իսկ ԼՂՀ-ի Պաշտպանության պետական կոմիտեի կողմից հաստատված հեռավոր և սահմանամերձ բնակավայրերում` 8080 ռուբլի:

Բնակչության ինդեքսավորման ենթակա մնացած եկամուտների նկատմամբ կիրառել հետևյալ գործակիցները`

Նվազագույն աշխատավարձի նկատմամբ բազմապատիկ գործակցով չվարձատրվող բյուջետային հիմնարկների աշխատողների պաշտոնային դրույքների համար` 1,75, լուսավորության պետական հաստատությունների /բոլոր տիպի դպրոցներ, մասնագիտական տեխնիկական ուսումնարաններ, նախադպրոցական և արտադպրոցական հիմնարկներ, որոնցում աշխատանքի վարձատրությունը 1994 թ. հունվարի 1-ից կկատարվի համապատասխան սանդղակով/, մանկավարժների, առողջապահության և մշակույթի ոլորտի աշխատողների պաշտոնային դրույքի համար` 1,85 /նշված գործակիցներով բարձրացումը համապատասխանաբար տարածել նաև լուսավորության, առողջապահության, գիտության և մշակույթի հիմնարկների աշխատողների համար ԼՂՀ-ի կառավարության կողմից սահմանված բոլոր տեսակի լրացուցիչ վարձատրությունների վրա/.

ժամային տարիֆային դրույքի նվազագույն չափերի համար` 1,75, դրանք սահմանելով`

աշխատաժամանակի նորմալ տևողության դեպքում` 43 ռուբլի 15 կոպ.

աշխատաժամանակի կրճատ տևողության դեպքում`

36-ժամյա աշխատանքային շաբաթ` 47 ռուբ. 95 կոպ.

30-ժամյա աշխատանքային շաբաթ` 57 ռուբ. 55 կոպ.

ԼՂՀ-ի Պաշտպանության պետական կոմիտեի կողմից հաստատված հեռավոր և սահմանամերձ բնակավայրերում`

աշխատաժամանակի նորմալ տևողության դեպքում` 47 ռուբլի 26 կոպ.

աշխատաժամանակի կրճատ տևողության դեպքում`

36-ժամյա աշխատանքային շաբաթ` 52 ռուբ. 51 կոպ.

30-ժամյա աշխատանքային շաբաթ` 63 ռուբ. 03 կոպ.

2. ԼՂՀ-ում լրիվ աշխատանքային ստաժի դեպքում, 4200-8400 ռուբլի կազմող կենսաթոշակների նկատմամբ կիրառել 1,75 գործակիցը, իսկ 8400 ռուբլին գերազանցող կենսաթոշակներին սահմանել 6300 ռուբլի հավելում:

3. Խեղման կամ մասնագիտական հիվանդության հետևանքով աշխատողներին պատճառված վնասի փոխհատուցման գումարների չափերին սահմանել 4000 ռուբլի հավելում:

4. Ոչ լրիվ աշխատանքային ստաժի դեպքում տարիքային աշխատանքային կենսաթոշակների, ոչ լրիվ աշխատանքային ստաժի դեպքում հաշմանդամներին տրվող կենսաթոշակների, ծերության և հաշմանդամության սոցիալական կենսաթոշակների, ինչպես նաև հաշմանդամ ճանաչված մինչև 16 տարեկան երեխաներին տրվող սոցիալական կենսաթոշակների չափերին սահմանել 1750 ռուբլի հավելում:

5. Կերակրողին կորցնելու կապակցությամբ երեխաներին նշանակված սոցիալական կենսաթոշակներին վճարել փոխհատուցում այն հաշվով, որ`

ա/ ծնողներին կորցրած երեխաներին, ինչպես նաև մեկ ծնողին կորցրած այն երեխաներին, որոնց մյուս ծնողը առաջին կամ երկրորդ խմբի հաշմանդամ է, նշանակված կենսաթոշակների չափերը յուրաքանչյուր երեխայի համար տրվող փոխհատուցման գումարով հանդերձ կազմեն սույն հրամանագրի 1-ին կետով սահմանված նվազագույն աշխատավարձի 120 տոկոսը.

բ/ մեկ ծնողին կորցրած երեխաներին նշանակված կենսաթոշակների չափերը յուրաքանչյուր երեխայի համար տրվող փոխհատուցման գումարով հանդերձ կազմեն սույն հրամանագրի 1-ին կետով սահմանված նվազագույն աշխատավարձի 100 տոկոսը:

6. Կերակրողին կորցնելու կապակցությամբ ընտանիքի յուրաքանչյուր անաշխատունակ անդամին նշանակված սոցիալական կենսաթոշակին սահմանել 1750 ռուբլի հավելում, բացառությամբ այն անձանց, ովքեր ստանում են ԼՂՀ-ի տարածքում գործող օրենքների համապատասխան այլ կենսաթոշակներ:

7. ԼՂՀ զինծառայողների կենսաթոշակների չափերին սահմանել 2100 ռուբլի հավելում:

8. Բուհերի ուսանողների կրթաթոշակը սահմանել ամսական 6000 ռուբլի գերազանց առաջադիմություն ունեցողներինը` 7500 ռուբլի, միջնակարգ մասնագիտական ուսումնական հաստատությունների սովորողներինը` 4400 ռուբլի, 10 ամսից պակաս ուսուցման տևողությամբ պրոֆեսիոնալ-տեխնիկական ուսումնարանների սովորողներինը` 3650 ռուբլի: Անկախ գերատեսչական համակարգից, ասպիրանտների կրթաթոշակը սահմանել ամսական 9800 ռուբլի, իսկ դոկտորանտներինը` 14700 ռուբլի:

ԼՂՀ նախարարների խորհրդի տնտեսագիտական բաժնին, ֆինանսների նախարարությանը և շահագրգիռ կողմերին մեկամսյա ժամկետում մշակել և հաստատել պետական պատվերով բուհեր և տեխնիկումներ ընդունված ուսանողներին կրթաթոշակների նշանակման և վճարման կարգը:

9. Բուհերի և միջնակարգ մասնագիտական ուսումնական հաստատությունների բժշկական ցուցումով ակադեմիական արձակուրդում գտնվող ուսանողներին և սովորողներին վճարել նպաստ ամսական 1260 ռ. չափով` ուսումնական հաստատությունների հաշվին:

10. Մինչև 17 տարեկան /սովորող և կրթաթոշակ չստացող երեխաների համար` մինչև 18 տարեկան, բացի 10 ամսից ավել ուսուցման տևողությամբ պրոֆտեխնիկական ուսումնարանների սովորողներից/ երեխաների համար տրվող ամենամսյա նպաստների չափն ավելացնել 1260 ռ.` սահմանելով այն 2420 ռ.: ԼՂՀ կառավարության կողմից հաստատված հեռավոր և սահմանամերձ բնակավայրերում հիշյալ նպաստի չափը սահմանել 2660 ռուբլի:

11. Մինչև 17 տարեկան երեք և ավելի երեխաներ /սովորող և կրթաթոշակ չստացող երեխաների համար` մինչև 18 տարեկան, բացի 10 ամսից ավելի ուսուցման տևողությամբ պրոֆեսիոնալ տեխնիկական ուսումնարանների սովորողներից/ ունեցող ընտանիքների համար մեկ երեխային տրվող ամսական նպաստի չափը սահմանել 3020 ռուբլի:

ԼՂՀ կառավարության կողմից հաստատված հեռավոր և սահմանամերձ բնակավայրերում հիշյալ նպաստի չափը սահմանել 3320 ռուբլի:

12. Մինչև երեխայի 2 տարին լրանալը, նրան խնամելու համար մասնակի վճարովի արձակուրդում գտնվելու դեպքում ամսական նպաստի չափը բարձրացնել 1260 ռուբլով` սահմանելով այն 2660 ռուբլի:

13. Գործազուրկի կարգավիճակ ստացած և մինչև 2 տարեկան երեխա ունեցող մայրերին երեխային խնամելու համար վճարել նպաստ` ամսական 2660 ռուբլու չափով:

14. Մինչև 17 տարեկան /սովորող և կրթաթոշակ չստացող երեխաների համար` մինչև 18 տարեկան, բացի 10 ամսից ավելի ուսուցման տևողությամբ պրոֆտեխուսումնարանների սովորողներից/ երեխաներ ունեցող միայնակ մայրերի ամենամսյա նպաստի չափը բարձրացնել 1260 ռուբլով` սահմանելով այն 2310 ռուբլի:

15. Երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող միանվագ նպաստի չափը սահմանել 15000 ռուբլի:

16. ԼՂՀ կառավարության կողմից հաստատված սպայական կազմի և ենթասպայական կազմի համար պարենամթերքների փոխհատուցման ամսական չափը բարձրացնել 1000 ռուբլով:

17. Ձեռնարկություններում աշխատանաքի վարձատրության նվազագույն չափն ապահովվում է սեփական եկամուտների հաշվին:

Բյուջետային հիմնարկներում աշխատանքի վարձատրության և կրթաթոշակների նվազագույն չափերի ավելացումն ապահովվում է բյուջետային հատկացումների հաշվին:

18. 1993 թվականի հոկտեմբերի 1-ից ուժը կորցրած ճանաչել ԼՂՀ ՊՊԿ 1993 թվականի հուլիսի 10-ի ,,ԼՂՀ-ում աշխատանքի վարձատրության նվազագույն չափի, բյուջետային հիմնարկների աշխատողների աշխատավարձի, կենսաթոշակների, նպաստների և կրթաթոշակների չափերի ինդեքսավորման մասին,, որոշման 1-ին, 5-րդ, 8-րդ, 9-րդ, 10-րդ, 11-րդ, 12-րդ, 13-րդ, 14-րդ, 15-րդ կետերը:

19. Հաշվի առնելով 1993 թվականի գների, սակագների և աշխատավարձի ինդեքսավորումը, բյուջեի մուտքերը ավելացնել` 819 մլն. ռուբ., այդ թվում սեփական եկամուտների հաշվին` 419 մլն. ռուբ. և միջպետական վարկի հաշվին` 400 մլն. ռուբլի:

Պարտավորեցնել ֆինանսների նախարարությանը, համապատասխան փոփոխություններ մտցնել 1993թ. բյուջեում:

 

 

ԼՂՀ ՊՊԿ ՆԱԽԱԳԱՀ

Ռ.ՔՈՉԱՐՅԱՆ

 

ԼՂՀ ՆԽ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐԻՉ

 Վ.ԹՈՎՄԱՍՅԱՆ