ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ
ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
|
,,21,, հունվարի 1994թ. |
հ. 367 |
ք.Ստեփանակերտ
ԼՂՀ-ում աշխատանքի վարձատրության նվազագույն չափի, բյուջետային հիմնարկների աշխատողների աշխատավարձի, կենսաթոշակների, նպաստների և կրթաթոշակների չափերի բարձրացման մասին
Հաշվի առնելով գների ու սակագների կտրուկ աճի հետևանքով բնակչության սոցիալական պաշտպանվածության լրացուցիչ միջոցառումների իրականացման անհրաժեշտությունը, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Պաշտպանության պետական կոմիտեն որոշում է.
1. 1994 թվականի հունվարի 1-ից ԼՂՀ-ում աշխատավարձի նվազագույն չափը սահմանել 110 դրամ, իսկ ԼՂՀ-ի Պաշտպանության պետական կոմիտեի կողմից հաստատված հեռավոր և սահմանամերձ բնակավայրերում` 121 դրամ:
Նվազագույն աշխատավարձի նկատմամբ բազմապատիկ գործակցով չվարձատրվող բյուջետային հիմնարկների աշխատողների պաշտոնային դրույքների համար կիրառել 3,0 գործակիցը, այն համապատասխանաբար տարածելով նաև ԼՂՀ-ի ՊՊԿ-ի կողմից սահմանած բոլոր տեսակի լրացուցիչ վարձատրությունների վրա:
Ժամային տարիֆային դրույքի նվազագույն չափերը սահմանել`
աշխատաժամանակի նորմալ տևողության դեպքում` 0,65 դրամ.
աշխատաժամանակի կրճատ տևողության դեպքում`
36-ժամյա աշխատանքային շաբաթ` 0,72 դրամ.
30-ժամյա աշխատանքային շաբաթ` 0,86 դրամ.
ԼՂՀ Պաշտպանության պետական կոմիտեի կողմից հաստատված հեռավոր և սահմանամերձ բնակավայրերում` աշխատաժամանակի նորմալ տևողության դեպքում` 0,79 դրամ.
աշխատաժամանակի կրճատ տևողության դեպքում`
36-ժամյա աշխատանքային շաբաթ` 0,79 դրամ.
30-ժամյա աշխատանքային շաբաթ` 0,94 դրամ:
2. ԼՂՀ-ում լրիվ աշխատանքային ստաժի դեպքում 36,7-73,5 դրամ կազմող կենսաթոշակները բարձրացնել 3,0 անգամ, իսկ 73,5 դրամը գերազանցող կենսաթոշակներին սահմանել 147 դրամ հավելում:
3. Խեղման կամ մասնագիտական հիվանդության հետևանքով աշխատողներին պատճառված վնասի փոխհատուցման գումարների չափերին սահմանել 50 դրամ հավելում:
4. Ոչ լրիվ աշխատանքային ստաժի դեպքում տարիքային աշխատանքային կենսաթոշակների, ոչ լրիվ աշխատանքային ստաժի դեպքում հաշմանդամներին տրվող կենսաթոշակների, ծերության և հաշմանդամության սոցալական կենսաթոշակների, ինչպես նաև հաշմանդամ ճանաչված մինչև 16 տարեկան երեխաներին տրվող սոցալական կենսաթոշակների չափերին սահմանել 38,75 դրամ հավելում:
5. Կերակրողին կորցնելու կապակցությամբ երեխաներին նշանակված սոցիալական կենսաթոշակներին վճարել փոխհատուցում այն հաշվով, որ`
ա/ ծնողներին կորցրած երեխաներին, ինչպես նաև մեկ ծնողին կորցրած այն երեխաներին, որոնց մյուս ծնողը առաջին կամ երկրորդ խմբի հաշմանդամ է, նշանակված կենսաթոշակների չափերը յուրաքանչյուր երեխայի համար տրվող փոխհատուցման գումարով հանդերձ կազմեն սույն որոշման 1-ին կետով սահմանված նվազագույն աշխատավարձի 120 տոկոսը.
բ/ մեկ ծնողին կորցրած երեխաներին նշանակված կենսաթոշակների չափերը յուրաքանչյուր երեխայի համար տրվող փոխհատուցման գումարով հանդերձ կազմեն սույն որոշման 1-ին կետով սահմանված նվազագույն աշխատավարձի 100 տոկոսը:
6. Կերակրողին կորցնելու կապակցությամբ ընտանիքի յուրաքանչյուր անաշխատունակ անդամին նշանակված սոցիալական կենսաթոշակին սահմանել 26 դրամ հավելում, բացառությամբ այն անձանց, ովքեր ,,ԼՂՀ քաղաքացիների պետական կենսաթոշակային ապահովության մասին,, ԼՂՀ օրենքին համապատասխան ստանում են այլ կենսաթոշակներ:
7. ԼՂՀ զինծառայողների կենսաթոշակների չափերին սահմանել 147 դրամ հավելում:
8. Պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների ուսանողների կրթաթոշակի չափը սահմանել նվազագույն աշխատավարձի 80 տոկոսի /88 դրամ/, իսկ ավարտական կուրսերի ուսանողներինը` 90 տոկոսի /99 դրամ/ չափով, միջնակարգ մասնագիտական ուսումնական հաստատությունների /այդ թվում` քոլեջերի/ սովորողների կրթաթոշակի չափը` նվազագույն աշխատավարձի 60 տոկոսը /66 դրամ/ չափով,10 ամսից պակաս ուսուցման տևողությամբ պրոֆեսիոնալ-տեխնիկական ուսումնարանների սովորողների կրթաթոշակի չափը` նվազագույն աշխատավարձի 50 տոկոսը /55 դրամ/ չափով:
Պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների` քննաշրջանի արդյունքով միայն ,,գերազանց,, գնահատականներ ունեցող ուսանողների կրթաթոշակը սահմանել 110 դրամ: Անկախ գերատեսչական համակարգից, ասպիրանտների կրթաթոշակը սահմանել ամսական 200 դրամ, իսկ դոկտորանտներինը` 300 դրամ:
9. 1994 թվականի փետրվարի 1-ից սահմանել`
ա/ պետական բարձրագույն ուսումնական հաստատություններում.
միայն ,,գերացանց,, գնահատականներ ունեցող ուսանողների կրթաթոշակը` 132 դրամ, իսկ ավարտական կուրսերի ուսանողներինը` 148,5 դրամ.
,,գերացանց,, և ,,լավ,, գնահատականներ ունեցող ուսանողների կրթաթոշակը` 110 դրամ, իսկ ավարտական կուրսերի ուսանողներինը` 124 դրամ:
բ/ միջնակարգ մասնագիտական ուսումնական հաստատություններում /այդ թվում` քոլեջներում/.
միայն ,,գերացանց,, գնահատականներ ունեցող ուսանողների կրթաթոշակը` 99 դրամ, իսկ ,,գերազանց,, և ,,լավ,, գնահատականներ ունեցող սովորողներինը` 82,5 դրամ:
10. Պետական բարձրագույն և միջնակարգ մասնագիտական ուսումնական հաստատությունների /այդ թվում քոլեջների/` բժշկական ցուցումով ակադեմիական արձակուրդում գտնվող ուսանողներին և սովորողներին վճարել նպաստ` ամսական 26 դրամի չափով` ուսումնական հաստատությունների հաշվին:
11. Մինչև 17 տարեկան /սովորող և կրթաթոշակ չստացող երեխաների համար` մինչև 18 տարեկան, բացի 10 ամսից ավել ուսուցման տևողությամբ պրոֆեսիոնալ-տեխնիկական ուսումնարանների սովորողներից /երեխաների համար տրվող ամենամսյա նպաստների չափը սահմանել 38 դրամ:
ԼՂՀ կառավարության կողմից հաստատված հեռավոր և սահմանամերձ բնակավայրերում նշված նպաստի չափը սահմանել 42 դրամ:
12. Մինչև 17 տարեկան երեք և ավելի երեխաներ /սովորող և կրթաթոշակ չստացող երեխաների համար` մինչև 18 տարեկան, բացի 10 ամսից ավել ուսուցման տևողությամբ պրոֆեսիոնալ-տեխնիկական ուսումնարանների սովորողների/ ունեցող ընտանիքների համար մեկ երեխային տրվող ամսական նպատի չափը սահմանել 47 դրամ:
ԼՂՀ կառավարության կողմից հաստատված հեռավոր և սահմանամերձ բնակավայրերում նշված նպաստի չափը սահմանել 52 դրամ:
13. Մինչև երեխայի 2 տարին լրանալը, նրան խնամելու համար մասնակի վճարովի արձակուրդում գտնվելու դեպքում ամսական նպաստի չափը սահմանել 38 դրամ:
14. Գործազուրկի կարգավիճակ ստացած և մինչև 2 տարեկան երեխա ունեցող մայրերին երեխային խնամելու համար վճարել նպաստ` ամսական 38 դրամի չափով:
15. Մինչև 17 տարեկան /սովորող և կրթաթոշակ չստացող երեխաների համար` մինչև 18 տարեկան, բացի 10 ամսից ավել ուսուցման տևողությամբ պրոֆեսիոնալ-տեխնիկական ուսումնարանների սովորողներից/ երեխաներ ունեցող միայնակ մայրերի ամենամսյա նպաստի չափը սահմանել 38 դրամ:
16. Երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող միանվագ նպաստի չափը սահմանել 225 դրամ:
17. ԼՂՀ կառավարության կողմից հաստատված սպայական կազմի և ենթասպայական կազմի համար պարենամթերքների փոխատուցման ամսական չափը բարձրացնել 15 դրամով:
18. Ձեռնարկություններում /անկախ սեփականության ձևից/ աշխատողների աշխատանքի վարձատրության նվազագույն չափն ապահովվում է սեփական եկամուտների հաշվին: Բյուջետային հիմնարկների աշխատողների աշխատանքի վարձատրությունը` բյուջեի հաշվին:
19. 1994 թվականի հունվարի 1-ից ուժը կորցրած ճանաչել ԼՂՀ ՊՊԿ 1993 թվականի հոկտեմբերի 28-ի ,,ԼՂՀ աշխատանքի վարձատրության նվազագույն չափի, բյուջետային հիմնարկների աշխատողների աշխատավարձի, կենսաթոշակների, նպաստների ու կրթաթոշակների չափերի ինդեքսավորման մասին,, որոշման 1-ին, 5-րդ, 8-րդ, 9-րդ, 10-րդ, 11-րդ, 12-րդ, 14-րդ և 15-րդ կետերը:
|
ԼՂՀ ՊՊԿ ՆԱԽԱԳԱՀ |
Ռ.ՔՈՉԱՐՅԱՆ |
|
ԼՂՀ ՆԽ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐԻՉ |
Վ. ԹՈՎՄԱՍՅԱՆ |