Համարը 
 հ. 367
Տեսակը 
Ինկորպորացիա
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ-ում չի հրապարակվել
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ Պաշտպանության պետական կոմիտե
Ընդունման ամսաթիվը 
21.01.1994
Ստորագրող մարմինը 
ԼՂՀ Պաշտպանության պետական կոմիտեի նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
21.01.1994
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
21.01.1994
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԼՂՀ ՊՊԿ-Ի ՈՐՈՇՈՒՄԸ ԼՂՀ-ՈՒՄ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ՉԱՓԻ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԱՇԽԱՏԱՎԱՐՁԻ, ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐԻ, ՆՊԱՍՏՆԵՐԻ ԵՎ ԿՐԹԱԹՈՇԱԿՆԵՐԻ ՉԱՓԵՐԻ ԲԱՐՁՐԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

 

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ

ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

,,21,, հունվարի 1994թ.

 հ. 367

ք.Ստեփանակերտ

 

ԼՂՀ-ում աշխատանքի վարձատրության նվազագույն չափի, բյուջետային հիմնարկների աշխատողների աշխատավարձի, կենսաթոշակների, նպաստների և կրթաթոշակների չափերի բարձրացման մասին

 

Հաշվի առնելով գների ու սակագների կտրուկ աճի հետևանքով բնակչության սոցիալական պաշտպանվածության լրացուցիչ միջոցառումների իրականացման անհրաժեշտությունը, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Պաշտպանության պետական կոմիտեն որոշում է.

1. (կետն ուժը կորցրել է 13.04.1994 հ.426)

2. ԼՂՀ-ում լրիվ աշխատանքային ստաժի դեպքում 36,7-73,5 դրամ կազմող կենսաթոշակները բարձրացնել 3,0 անգամ, իսկ 73,5 դրամը գերազանցող կենսաթոշակներին սահմանել 147 դրամ հավելում:

3. Խեղման կամ մասնագիտական հիվանդության հետևանքով աշխատողներին պատճառված վնասի փոխհատուցման գումարների չափերին սահմանել 50 դրամ հավելում:

4. Ոչ լրիվ աշխատանքային ստաժի դեպքում տարիքային աշխատանքային կենսաթոշակների, ոչ լրիվ աշխատանքային ստաժի դեպքում հաշմանդամներին տրվող կենսաթոշակների, ծերության և հաշմանդամության սոցալական կենսաթոշակների, ինչպես նաև հաշմանդամ ճանաչված մինչև 16 տարեկան երեխաներին տրվող սոցալական կենսաթոշակների չափերին սահմանել 38,75 դրամ հավելում:

5. (կետն ուժը կորցրել է 13.04.1994 հ.426)

6. Կերակրողին կորցնելու կապակցությամբ ընտանիքի յուրաքանչյուր անաշխատունակ անդամին նշանակված սոցիալական կենսաթոշակին սահմանել 26 դրամ հավելում, բացառությամբ այն անձանց, ովքեր ,,ԼՂՀ քաղաքացիների պետական կենսաթոշակային ապահովության մասին,, ԼՂՀ օրենքին համապատասխան ստանում են այլ կենսաթոշակներ:

7. ԼՂՀ զինծառայողների կենսաթոշակների չափերին սահմանել 147 դրամ հավելում:

8. (կետն ուժը կորցրել է 13.04.1994 հ. 426)

9. (կետն ուժը կորցրել է 13.04.1994 հ. 426)

10. (կետն ուժը կորցրել է 13.04.1994 հ. 426)

11. (կետն ուժը կորցրել է 13.04.1994 հ. 426)

12. (կետն ուժը կորցրել է 13.04.1994 հ. 426)

13. (կետն ուժը կորցրել է 13.04.1994 հ. 426)

14. Գործազուրկի կարգավիճակ ստացած և մինչև 2 տարեկան երեխա ունեցող մայրերին երեխային խնամելու համար վճարել նպաստ` ամսական 38 դրամի չափով:

15. (կետն ուժը կորցրել է 13.04.1994 հ. 426)

16. (կետն ուժը կորցրել է 13.04.1994 հ. 426)

17. ԼՂՀ կառավարության կողմից հաստատված սպայական կազմի և ենթասպայական կազմի համար պարենամթերքների փոխատուցման ամսական չափը բարձրացնել 15 դրամով:

18. Ձեռնարկություններում /անկախ սեփականության ձևից/ աշխատողների աշխատանքի վարձատրության նվազագույն չափն ապահովվում է սեփական եկամուտների հաշվին: Բյուջետային հիմնարկների աշխատողների աշխատանքի վարձատրությունը` բյուջեի հաշվին:

19. 1994 թվականի հունվարի 1-ից ուժը կորցրած ճանաչել ԼՂՀ ՊՊԿ 1993 թվականի հոկտեմբերի 28-ի ,,ԼՂՀ աշխատանքի վարձատրության նվազագույն չափի, բյուջետային հիմնարկների աշխատողների աշխատավարձի, կենսաթոշակների, նպաստների ու կրթաթոշակների չափերի ինդեքսավորման մասին,, որոշման 1-ին, 5-րդ, 8-րդ, 9-րդ, 10-րդ, 11-րդ, 12-րդ, 14-րդ և 15-րդ կետերը:

 

 

ԼՂՀ ՊՊԿ ՆԱԽԱԳԱՀ

 Ռ.ՔՈՉԱՐՅԱՆ

 

ԼՂՀ ՆԽ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐԻՉ

Վ. ԹՈՎՄԱՍՅԱՆ