Համարը 
հ. 308
Տեսակը 
Ինկորպորացիա
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ-ում չի հրապարակվել
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ Պաշտպանության պետական կոմիտե
Ընդունման ամսաթիվը 
28.10.1993
Ստորագրող մարմինը 
ԼՂՀ Պաշտպանության պետական կոմիտեի նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
28.10.1993
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
28.10.1993
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԼՂՀ ՊՊԿ-Ի ՈՐՈՇՈՒՄԸ ԼՂՀ-ՈՒՄ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ՉԱՓԻ, ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԱՇԽԱՏԱՎԱՐՁԻ, ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐԻ, ՆՊԱՍՏՆԵՐԻ ԵՎ ԿՐԹԱԹՈՇԱԿՆԵՐԻ ՉԱՓԵՐԻ ԻՆԴԵՔՍԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

,,28,, հոկտեմբերի 1993թ.

հ. 308

 ք. Ստեփանակերտ

 

ԼՂՀ-ում աշխատանքի վարձատրության նվազագույն չափի, բյուջետային հիմնարկների աշխատողների աշխատավարձի, կենսաթոշակների, նպաստների և կրթաթոշակների չափերի ինդեքսավորման մասին

 

Հաշվի առնելով գների ու սակագների աճի հետևանքով բնակչության սոցիալական պաշտպանվածության լրացուցիչ միջոցառումների իրականացման անհրաժեշտությունը, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Պաշտպանության պետական կոմիտեն որոշում է.

1. (կետն ուժը կորցրել է 21.01.1994 հ. 367)

2. ԼՂՀ-ում լրիվ աշխատանքային ստաժի դեպքում, 4200-8400 ռուբլի կազմող կենսաթոշակների նկատմամբ կիրառել 1,75 գործակիցը, իսկ 8400 ռուբլին գերազանցող կենսաթոշակներին սահմանել 6300 ռուբլի հավելում:

3. Խեղման կամ մասնագիտական հիվանդության հետևանքով աշխատողներին պատճառված վնասի փոխհատուցման գումարների չափերին սահմանել 4000 ռուբլի հավելում:

4. Ոչ լրիվ աշխատանքային ստաժի դեպքում տարիքային աշխատանքային կենսաթոշակների, ոչ լրիվ աշխատանքային ստաժի դեպքում հաշմանդամներին տրվող կենսաթոշակների, ծերության և հաշմանդամության սոցիալական կենսաթոշակների, ինչպես նաև հաշմանդամ ճանաչված մինչև 16 տարեկան երեխաներին տրվող սոցիալական կենսաթոշակների չափերին սահմանել 1750 ռուբլի հավելում:

5. (կետն ուժը կորցրել է 21.01.1994 հ. 367)

6. Կերակրողին կորցնելու կապակցությամբ ընտանիքի յուրաքանչյուր անաշխատունակ անդամին նշանակված սոցիալական կենսաթոշակին սահմանել 1750 ռուբլի հավելում, բացառությամբ այն անձանց, ովքեր ստանում են ԼՂՀ-ի տարածքում գործող օրենքների համապատասխան այլ կենսաթոշակներ:

7. ԼՂՀ զինծառայողների կենսաթոշակների չափերին սահմանել 2100 ռուբլի հավելում:

8. (կետն ուժը կորցրել է 21.01.1994 հ. 367)

9. (կետն ուժը կորցրել է 21.01.1994 հ. 367)

10. (կետն ուժը կորցրել է 21.01.1994 հ. 367)

11. (կետն ուժը կորցրել է 21.01.1994 հ. 367)

12. (կետն ուժը կորցրել է 21.01.1994 հ. 367)

13. Գործազուրկի կարգավիճակ ստացած և մինչև 2 տարեկան երեխա ունեցող մայրերին երեխային խնամելու համար վճարել նպաստ` ամսական 2660 ռուբլու չափով:

14. (կետն ուժը կորցրել է 21.01.1994 հ. 367)

15.(կետն ուժը կորցրել է 21.01.1994 հ. 367)

16. ԼՂՀ կառավարության կողմից հաստատված սպայական կազմի և ենթասպայական կազմի համար պարենամթերքների փոխհատուցման ամսական չափը բարձրացնել 1000 ռուբլով:

17. Ձեռնարկություններում աշխատանաքի վարձատրության նվազագույն չափն ապահովվում է սեփական եկամուտների հաշվին:

Բյուջետային հիմնարկներում աշխատանքի վարձատրության և կրթաթոշակների նվազագույն չափերի ավելացումն ապահովվում է բյուջետային հատկացումների հաշվին:

18. 1993 թվականի հոկտեմբերի 1-ից ուժը կորցրած ճանաչել ԼՂՀ ՊՊԿ 1993 թվականի հուլիսի 10-ի ,,ԼՂՀ-ում աշխատանքի վարձատրության նվազագույն չափի, բյուջետային հիմնարկների աշխատողների աշխատավարձի, կենսաթոշակների, նպաստների և կրթաթոշակների չափերի ինդեքսավորման մասին,, որոշման 1-ին, 5-րդ, 8-րդ, 9-րդ, 10-րդ, 11-րդ, 12-րդ, 13-րդ, 14-րդ, 15-րդ կետերը:

19. Հաշվի առնելով 1993 թվականի գների, սակագների և աշխատավարձի ինդեքսավորումը, բյուջեի մուտքերը ավելացնել` 819 մլն. ռուբ., այդ թվում սեփական եկամուտների հաշվին` 419 մլն. ռուբ. և միջպետական վարկի հաշվին` 400 մլն. ռուբլի:

Պարտավորեցնել ֆինանսների նախարարությանը, համապատասխան փոփոխություններ մտցնել 1993թ. բյուջեում:

 

 

ԼՂՀ ՊՊԿ ՆԱԽԱԳԱՀ

Ռ.ՔՈՉԱՐՅԱՆ

 

ԼՂՀ ՆԽ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐԻՉ

 Վ.ԹՈՎՄԱՍՅԱՆ