Համարը 
հ. 36
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ-ում չի հրապարակվել
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ նախարարների խորհուրդ
Ընդունման ամսաթիվը 
23.05.1992
Ստորագրող մարմինը 
ԼՂՀ նախարարների խորհրդի նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
23.05.1992
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
23.05.1992
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԼՂՀ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴՒ ՈՐՈՇՈՒՄԸ ԽՍՀՄ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ՖՈՆԴԻ ԼՂՀ ԲԱԺԱՆՄՈՒՆՔԸ ԼՂՀ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ՖՈՆԴԻ ՎԵՐԱԿԱԶՄԱՎՈՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ԽՈՐՀՈՒՐԴ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

23 մայիսի 1992 թ.

հ. 36

ք. Ստեփանակերտ

 

ԽՍՀՄ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ՖՈՆԴԻ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՄԱՐԶԱՅԻՆ ԲԱԺԱՆՄՈՒՆՔԸ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ՖՈՆԴԻ ՎԵՐԱԿԱԶՄԱՎՈՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախարարների խորհուրդը որոշում է.

1. ԽՍՀՄ կենսաթոշակային ֆոնդի Լեռնային Ղարաբաղի մարզային բաժանմունքը վերակազմավորել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կենսաթոշակային ֆոնդի` որպես Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում սոցիալական ապահովության ֆինանսների կառավարման տնտհաշվարկային, ինքնածախսածածկման և ինքնակառավարման հիմունքներով գործող պետական մարմնի և ԽՍՀՄ կենսաթոշակային ֆոնդի Լեռնային Ղարաբաղի մարզային բաժանմունքի լիիրավ իրավահաջորդի:

2. Վասիլի Արտյուշայի Ավետիսյանին նշանակել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կենսաթոշակային ֆոնդի նախագահ:

*3. Հաստատել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կենսաթոշակային ֆոնդի կանոնադրությունը /կցվումէ/:

4. Սահմանել, որ կենսաթոշակային ֆոնդը ինքնուրույն ֆինանսավարկային համակարգ է, որի դրամական միջոցները չեն մտնում հանրապետության պետական բյուջե:

5. Կենսաթոշակային ֆոնդն ազատել ֆինանսահաշվարկային գործառությունների համար նախատեսված բանկային մարմիններ մուծվող վճարներից, առևտրական և արտադրական գործունեությունից ստացված եկամուտներից, ինչպես նաև պետական և մաքսային տուրքերից պետական բյուջե մուծվող հարկերից:

6. Պետական բյուջեի հետ կենսաթոշակային ֆոնդի փոխհարաբերությունները կարգավորվում են Լեռնային Ղարաբաղի հարկային օրենսդրությամբ:

Ձեռնարկությունների ու կազմակերպությունների կողմից իրենց տրամադրության տակ մնացող շահույթի հաշվին կենսաթոշակային ֆոնդին փոխանցված գումարները դիտվում են որպես ֆոնդի սեփականություն և օգտագործվում են ըստ նպատակի:

7. Սահմանել, որ կենսաթոշակային ֆոնդի կառուցվածքը, կենտրոնական և տեղական մարմինների ապարատների աշխատողների թվաքանակը, ծախսերի նախահաշիվը, աշխատանքի վարձատրության կարգը հաստատվում է ԼՂՀ նախարարների խորհուրդը:

8. Հանձնարարել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կենսաթոշակային ֆոնդի նախագահ Վ. Ավետիսյանին մեկ ամսվա ընթացքում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախարարների խորհրդի հաստատմանը ներկայացնել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կենսաթոշակային ֆոնդի նախագահության և վերստուգիչ հանձնաժողովի կազմը:

 

* -Ծանոթություն-

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կենսաթոշակային ֆոնդի կանոնադրությունը չի կցվում:

 

 

ԼՂՀ նախարարների խորհրդի նախագահ`

Օ.Եսայան