ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ԽՈՐՀՈՒՐԴ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ք. Ստեփանակերտ
ԽՍՀՄ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ՖՈՆԴԻ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՄԱՐԶԱՅԻՆ ԲԱԺԱՆՄՈՒՆՔԸ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ՖՈՆԴԻ ՎԵՐԱԿԱԶՄԱՎՈՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախարարների խորհուրդը որոշում է.
1. (կետն ուժը կորցրել է 18.11.1992 հ. 121)
2. Վասիլի Արտյուշայի Ավետիսյանին նշանակել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կենսաթոշակային ֆոնդի նախագահ:
*3. (կետն ուժը կորցրել է 18.11.1992 հ. 121)
4. (կետն ուժը կորցրել է 18.11.1992 հ. 121)
5. Կենսաթոշակային ֆոնդն ազատել ֆինանսահաշվարկային գործառությունների համար նախատեսված բանկային մարմիններ մուծվող վճարներից, առևտրական և արտադրական գործունեությունից ստացված եկամուտներից, ինչպես նաև պետական և մաքսային տուրքերից պետական բյուջե մուծվող հարկերից:
6. Պետական բյուջեի հետ կենսաթոշակային ֆոնդի փոխհարաբերությունները կարգավորվում են Լեռնային Ղարաբաղի հարկային օրենսդրությամբ:
Ձեռնարկությունների ու կազմակերպությունների կողմից իրենց տրամադրության տակ մնացող շահույթի հաշվին կենսաթոշակային ֆոնդին փոխանցված գումարները դիտվում են որպես ֆոնդի սեփականություն և օգտագործվում են ըստ նպատակի:
7. Սահմանել, որ կենսաթոշակային ֆոնդի կառուցվածքը, կենտրոնական և տեղական մարմինների ապարատների աշխատողների թվաքանակը, ծախսերի նախահաշիվը, աշխատանքի վարձատրության կարգը հաստատվում է ԼՂՀ նախարարների խորհուրդը:
8. (կետն ուժը կորցրել է 18.11.1992 հ. 121)
|
* -Ծանոթություն- |
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կենսաթոշակային ֆոնդի կանոնադրությունը չի կցվում: |
|
ԼՂՀ նախարարների խորհրդի նախագահ` |
Օ.Եսայան |