Համարը 
հ. 513
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ-ում չի հրապարակվել
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ Պաշտպանության պետական կոմիտե
Ընդունման ամսաթիվը 
22.10.1994
Ստորագրող մարմինը 
ԼՂՀ Պաշտպանության պետական կոմիտեի նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
22.10.1994
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
01.10.1994
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Ծանուցում
ՏԵ´Ս 10-ՐԴ ԵՎ 12-ՐԴ ԿԵՏԵՐԸ:

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԼՂՀ ՊՊԿ-Ի ՈՐՈՇՈՒՄԸ ԼՂՀ-ՈՒՄ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ՉԱՓԻ, ԵՐԵԽԱՆԵՐԻՆ ՏՐՎՈՂ ՆՊԱՍՏՆԵՐԻ ՉԱՓԵՐԻ ԲԱՐՁՐԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ

ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

,,22,, հոկտեմբերի 1994թ.

հ. 513

 ք.ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ

 

Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում աշխատանքի վարձատրության նվազագույն չափի, երեխաներին տրվող նպաստների չափերի բարձրացման մասին

 

Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում նվազագույն և միջին աշխատավարձերի հարաբերակցությունը կարգավորելու, որոշ կատեգորիայի նպաստ ստացողների սոցիալական պաշտպանվածության լրացուցիչ միջոցառումների իրականացման նպատակով, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Պաշտպանության Պետական Կոմիտեն որոշում է.

1. 1994 թվականի հոկտեմբերի 1-ից Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում աշխատավարձի նվազագույն չափը սահմանել 230 դրամ, իսկ ԼՂՀ-ի Պաշտպանության Պետական Կոմիտեի կողմից հաստատված հեռավոր և սահմանամերձ բնակավայրերում 253 դրամ:

Բյուջետային հիմնարկների աշխատողների պաշտոնային դրույքների, ժամային տարիֆային դրույքների նվազագույն չափերը սահմանել`

աշխատաժամանակի նորմալ տևողության դեպքում` 1,36 դրամ,

աշխատաժամանակի կրճատ տևողության դեպքում` 36-ժամյա աշխատանքային շաբաթ` 1,50 դրամ

30 ժամյա աշխատանքային շաբաթ` 1,79 դրամ:

ԼՂՀ Պաշտպանության Պետական Կոմիտեի կողմից հաստատված հեռավոր և սահմանամերձ բնակավայրերում`

աշխատաժամանակի նորմալ տևողության դեպքում` 1,50 դրամ

աշխատաժամանակի կրճատ տևողության դեպքում`

36-ժամյա աշխատանքային շաբաթ` 1,62 դրամ

30 ժամյա աշխատանքային շաբաթ` 1,98 դրամ:

2. Աշխատանքային խեղման կամ մասնագիտական հիվանդության հետևանքով աշխատողներին պատճառված վնասի փոխհատուցման գումարների, աշխատողի մահվան դեպքում նրա ընտանիքի անդամներին տրվող փոխհատուցման գումարների չափերին սահմանել 104 դրամ հավելում:

3. 1994 թվականի հոկտեմբերի 1-ից հետո նոր նշանակվող ոչ լրիվ աշխատանքային ստաժի դեպքում տարիքային աշխատանքային կենսաթոշակների և հաշմանդամների կենսաթոշակների, ինչպես նաև ծերության և հաշմանդամության սոցիալական կենսաթոշակների չափերը, դրանց տրվող հավելումները որոշվում են ,,Հանրապետության քաղաքացիների պետական կեսաթոշակային ապահովության մասին,, օրենքին համապատասխան` նվազագույն աշխատավարձի չափին ավելացնելով 251 դրամ հավելում` ստացված գումարն ընդունելով որպես հաշվարկման հիմք:

4. 1994 թվականի հոկտեմբերի 1-ից հետո նոր նշանակվող զինծառայողների կենսաթոշակների, դրանց տրվող հավելումների, ինչպես նաև զինծառայողների ընտանիքների անդամների սոցիալական կենսաթոշակների չափերը որոշվում են ,,Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին,, օրենքին համապատասխան` նվազագույն աշխատավարձի չափին ավելացնելով 251 դրամ հավելում` ստացած գումարն ընդունելով որպես հաշվարկման հիմք:

5. Մինչև 17 տարեկան /սովորող և կրթաթոշակ չստացող երեխաների համար` մինչև 18 տարեկան, բացի 10 ամսից ավելի ուսուցման տևողությամբ պրոֆեսիոնալ-տեխնիկական ուսումնարանների սովորողներից/ երեխաների համար տրվող ամենամսյա նպաստների չափը սահմանել 200 դրամ:

ԼՂՀ Պաշտպանության Պետական Կոմիտեի կողմից հաստատված հեռավոր և սահմանամերձ բնակավայրերում նշված չափը սահմանել 220 դրամ:

6. Մինչև 17 տարեկան երեք և ավելի երեխաներ /սովորող և կրթաթոշակ չստացող երեխաների համար` մինչև 18 տարեկան, բացի 10 ամսից ավելի ուսուցման տևողությամբ պրոֆեսիոնալ-տեխնիկական ուսումնարանների սովորողներից/ ունեցող ընտանիքների համար մեկ երեխային տրվող ամսական նպաստների չափը սահմանել 250 դրամ:

ԼՂՀ Պաշտպանության Պետական Կոմիտեի կողմից հաստատված հեռավոր և սահմանամերձ բնակավայրերում նշված նպաստի չափը սահմանել 275 դրամ:

7. Մինչև երեխայի 2 տարին լրանալը նրան խնամելու համար մասնակի վճարովի արձակուրդում գտնվելու դեպքում ամսական նպաստի չափը սահմանել 200 դրամ:

8. Գործազուրկի կարգավիճակ ստացած և մինչև 2 տարեկան երեխա ունեցող մայրերին երեխայի խնամքի համար վճարել նպաստ` ամսական 200 դրամի չափով:

9. Մինչև 17 տարեկան /սովորող և կրթաթոշակ չստացող երեխաների համար` մինչև 18 տարեկան, բացի 10 ամսից ավելի ուսուցման տևողությամբ պրոֆեսիոնալ-տեխնիկական ուսումնարանների սովորողներից/ երեխաներ ունեցող միայնակ մայրերին ամենամսյա նպաստի չափը սահմանել 200 դրամ:

10. ԼՂՀ Պաշտպանության Պետական Կոմիտեի 1994 թվականի օգոստոսի 18-ի հ. 483 ,,Կենսաթոշակների չափերին հավելում սահմանելու մասին,, և սեպտեմբերի 23-ի հ. 502 ,,Լեռնային Ղարաբաղի Հանրապետության բյուջետային հիմնարկների աշխատողների աշխատավարձի, կրթաթոշակների և որոշ նպաստների չափերի բարձրացման մասին ,, որոշումներով բարձրացված աշխատավարձերի, կենսաթոշակների, կրթաթոշակների և նպաստների չափերը չեն փոփոխվում:

11. Ձեռնարկություններում /անկախ սեփականության ձևից/ աշխատողների աշխատանքի վարձատրության նվազագույն չափն ապահովվում է սեփական եկամուտների հաշվին:

12. Հանրապետության Կառավարության որոշումները համապատասխանեցնել սույն որոշմանը:

13.1994 թվականի հոկտեմբերի 1-ից ուժը կորցրած ճանաչել ԼՂ Հանրապետության Պաշտպանության Պետական Կոմիտեի 1994 թվականի ապրիլի 13-ի հ. 426 ,,Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում աշխատանքի վարձատրության նվազագույն չափի, բյուջետային հիմնարկների աշխատողների աշխատավարձի, կենսաթոշակների, նպաստների և կրթաթոշակների չափերի բարձրացման մասին,, որոշման 1-ին, 4-րդ, 5-րդ, 10-րդ, 11-րդ, 12-րդ, 13-րդ, 14-րդ, 17-րդ կետերը:

 

 

ԼՂՀ ՊՊԿ նախագահ

Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

ԼՂՀ ՆԽ գործերի

կառավարչի տեղակալ

Ա.ԳՐԻԳՈՐՅԱՆ