ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ
ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
|
,,13,, ապրիլի 1994թ. |
հ. 426 |
ք.Ստեփանակերտ
Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում աշխատանքի վարձատրության նվազագույն չափի, բյուջետային հիմնարկությունների աշխատողների աշխատավարձի, կենսաթոշակների, նպաստների և կրթաթոշակների չափերի բարձրացման մասին
Հաշվի առնելով գների ու սակագների աճի հետևանքով բնակչության սոցիալական պաշտպանվածության լրացուցիչ միջոցառումների իրականացման անհրաժեշտությունը, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Պաշտպանության պետական կոմիտեն որոշում է.
1. (կետն ուժը կորցրել է 22.10.1994 հ. 513)
2. ԼՂՀ բյուջետային հիմնարկների աշխատողների աշխատավարձի, լրիվ աշխատանքային ստաժի դեպքում տրվող կենսաթոշակների և զինծառայողների կենսաթոշակների` սույն որոշման համապատասխան ինդեքսավորված չափերին սահմանել հավելում, ավելացնելով այն աշխատավարձերի և կենսաթոշակների չափերին` համաձայն սույն որոշման կից հավելվածի:
3. Աշխատանքային խեղման կամ մասնագիտական հիվանդության հետևանքով աշխատողներին պատճառված վնասի, ինչպես նաև օրենսդրությամբ սահմանված ամենամսյա փոխհատուցման այլ գումարների չափերին սահմանել 80 դրամ հավելում:
4. (կետն ուժը կորցրել է 22.10.1994 հ. 513)
5. (կետն ուժը կորցրել է 22.10.1994 հ. 513)
6. Կերակրողին կորցնելու կապակցությամբ երեխաներին նշանակված սոցիալական կենսաթոշակներին վճարել փոխհատուցում այն հաշվով, որ`
ա) ծնողներին կորցրած երեխաներին, ինչպես նաև մեկ ծնողին կորցրած այն երեխաներին, որոնց մյուս ծնողը առաջին կամ երկրորդ խմբի հաշմանդամ է, նշանակված կենսաթոշակների չափերը յուրաքանչյուր երեխայի համար տրվող փոխհատուցման գումարով հանդերձ կազմեն 444 դրամ.
բ) մեկ ծնողին կորցրած երեխաներին նշանակված կենսաթոշակների չափերը յուրաքանչյուր երեխայի համար տրվող փոխհատուցման գումարով հանդերձ կազմեն 370 դրամ:
7. Կերակրողին կորցնելու կապակցությամբ ընտանիքի յուրաքանչյուր անաշխատունակ անդամին նշանակված սոցիալական կենսաթոշակին սահմանել 110 դրամ հավելում, բացառությամբ այն անձանց, ովքեր ,,ԼՂՀ քաղաքացիների պետական կենսաթոշակային ապահովության մասին,, ԼՂՀ տարածքում գործող օրենքին համապատասխան ստանում են այլ կենսաթոշակներ:
8. Պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների ուսանողների կրթաթոշակի չափը սահմանել 296 դրամ, իսկ ավարտական կուրսերի ուսանողների համար` 333 դրամ, միջնակարգ մասնագիտական ուսումնական հաստատությունների (այդ թվում` քոլեջների) սովորողների կրթաթոշակի չափը` 222 դրամ, 10 ամսից պակաս ուսուցման տևողությամբ պրոֆեսիոնալ-տեխնիկական ուսումնարանների սովորողների կրթաթոշակի չափը` 185 դրամ:
Պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների` քննաշրջանի արդյունքով միայն ,,գերացանց,, գնահատականներ ունեցող ուսանողների կրթաթոշակը սահմանել 370 դրամ: Անկախ գերատեսչական համակարգից, ասպիրանտների կրթաթոշակը սահմանել ամսական 500 դրամ, իսկ դոկտորանտներինը` 700 դրամ:
9. Պետական բարձրագույն և միջնակարգ մասնագիտական ուսումնական հաստատությունների (այդ թվում`քոլեջների) բժշկական ցուցումով ակադեմիական արձակուրդում գտնվող ուսանողներին և սովորողներին վճարել նպաստ ամսական 148 դրամի չափով`ուսումնական հաստատությունների հաշվին:
10. (կետն ուժը կորցրել է 22.10.1994 հ. 513)
11. (կետն ուժը կորցրել է 22.10.1994 հ. 513)
12. (կետն ուժը կորցրել է 22.10.1994 հ. 513)
13. (կետն ուժը կորցրել է 22.10.1994 հ. 513)
14. (կետն ուժը կորցրել է 22.10.1994 հ. 513)
15. Երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող միանվագ նպաստի չափը սահմանել 700 դրամ:
16. Նպաստառու գործազուրկների նպաստների չափերին սահմանել 194 դրամ հավելում:
17.(կետն ուժը կորցրել է 22.10.1994 հ. 513)
18. 1994 թվականի ապրիլի 1-ից ուժը կորցրած ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Պաշտպանության պետական կոմիտեի 1994 թվականի հունվարի 21-ի ,,ԼՂՀ աշխատանքի վարձատրության նվազագույն չափի, բյուջետային հիմնարկների աշխատողների աշխատավարձի, կենսաթոշակների, նպաստների ու կրթաթոշակների չափերի ինդեքսավորման մասին,, որոշման 1-ին, 5-րդ, 8-րդ, 9-րդ, 10-րդ, 11-րդ, 12-րդ, 13-րդ, 15-րդ, 16-րդ կետերը:
|
ԼՂՀ ՊՊԿ ՆԱԽԱԳԱՀ |
Ռ.ՔՈՉԱՐՅԱՆ |
|
ԼՂՀ ՆԽ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՉԻ
ՏԵՂԱԿԱԼ |
Ա.ԳՐԻԳՈՐՅԱՆ |
ԼՂՀ բյուջետային հիմնարկների աշխատողների աշխատավարձի, լրիվ աշխատանքային ստաժի դեպքում տրվող կենսաթոշակների և զինծառայողների կենսաթոշակների ինդեքսավորված չափերին սահմանող հավելումներ
|
նախկին աշխատավարձի կամ կենսաթոշակի չափը (դրամ) |
ինդեքսավորված գումարը (դրամ)
|
հավելման չափը (դրամ)
|
ընդամենը՝ աշխատավարձ
կամ կենսաթոշակ
(դրամ) |
|
1
|
2 |
3 |
4 |
|
110 |
176 |
194 |
370 |
|
121 |
193,6 |
189,4 |
383 |
|
132 |
211,2 |
184,8 |
396 |
|
143 |
228,8 |
180,2 |
409 |
|
154 |
246,4 |
175,6 |
422 |
|
165 |
264 |
171 |
435 |
|
176 |
281,6 |
166,4 |
448 |
|
187 |
299,2 |
161,8 |
461 |
|
198 |
316,8 |
157,2 |
474 |
|
209 |
334,4 |
152,6 |
487 |
|
220 |
352 |
148 |
500 |
|
231 |
396,6 |
143,4 |
513 |
|
242 |
387,2 |
138,8 |
526 |
|
253 |
404,8 |
134,2 |
539 |
|
264 |
422,4 |
129,6 |
552 |
|
275 |
440 |
125 |
565 |
|
286 |
457,6 |
120,4 |
578 |
|
297 |
475,2 |
115,8 |
591 |
|
308 |
492,8 |
111,2 |
604 |
|
319 |
510,4 |
106,6 |
617 |
|
330 |
528 |
102 |
630 |
|
341 |
545,6 |
97,4 |
643 |
|
352 |
563,2 |
92,8 |
656 |
|
363 |
580,8 |
88,2 |
669 |
|
374 |
598,4 |
83,6 |
682 |
|
385 |
616 |
79 |
695 |
|
396 |
633,6 |
74,4 |
708 |
|
407 |
651,2 |
69,8 |
721 |
|
418 |
668,8 |
65,2 |
734 |
|
429 |
686,4 |
60,6 |
747 |
|
440 |
704 |
56 |
760 |
|
451 |
721,6 |
50,4 |
772 |
|
462 |
739,2 |
44,8 |
784 |
|
473 |
756,8 |
39,2 |
796 |
|
484 |
774,4 |
33,6 |
808 |
|
495 |
792 |
28 |
820 |
|
506 |
809,6 |
22,4 |
832 |
|
517 |
827,2 |
16,8 |
844 |
|
528 |
844,8 |
11,2 |
856 |
|
539 |
862,4 |
5,6 |
868 |
|
550 |
880 |
- |
880 |
|
ծ ա ն ո թ ա գ ր ու թ յ ու ն
Այն դեպքում, երբ ինդեքսավորված աշխատավարձի կամ կենսաթոշակի չափը չի համընկնում աղյուսակի 1-ին սյունակում բերված թվային մեծությանը, ապա հիմք է ընդունվում նույն սյունակում բերված ավելի մոտ թվային մեծությունը, իսկ հավասար շեղման դեպքում՝ ավելի բարձր թվային մեծությունը: