Համարը 
հ. 426
Տեսակը 
Ինկորպորացիա
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ-ում չի հրապարակվել
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ Պաշտպանության պետական կոմիտե
Ընդունման ամսաթիվը 
13.04.1994
Ստորագրող մարմինը 
ԼՂՀ Պաշտպանության պետական կոմիտեի նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
13.04.1994
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
01.04.1994
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԼՂՀ ՊՊԿ-Ի ՈՐՈՇՈՒՄԸ ԼՂՀ-ՈՒՄ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ՉԱՓԻ, ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՀԻՄՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԱՇԽԱՏԱՎԱՐՁԻ, ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐԻ, ՆՊԱՍՏՆԵՐԻ ԵՎ ԿՐԹԱԹՈՇԱԿՆԵՐԻ ՉԱՓԵՐԻ ԲԱՐՁՐԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ

ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

,,13,, ապրիլի 1994թ.

հ. 426

ք.Ստեփանակերտ

 

Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում աշխատանքի վարձատրության նվազագույն չափի, բյուջետային հիմնարկությունների աշխատողների աշխատավարձի, կենսաթոշակների, նպաստների և կրթաթոշակների չափերի բարձրացման մասին

 

Հաշվի առնելով գների ու սակագների աճի հետևանքով բնակչության սոցիալական պաշտպանվածության լրացուցիչ միջոցառումների իրականացման անհրաժեշտությունը, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Պաշտպանության պետական կոմիտեն որոշում է.

1. (կետն ուժը կորցրել է 22.10.1994 հ. 513)

2. ԼՂՀ բյուջետային հիմնարկների աշխատողների աշխատավարձի, լրիվ աշխատանքային ստաժի դեպքում տրվող կենսաթոշակների և զինծառայողների կենսաթոշակների` սույն որոշման համապատասխան ինդեքսավորված չափերին սահմանել հավելում, ավելացնելով այն աշխատավարձերի և կենսաթոշակների չափերին` համաձայն սույն որոշման կից հավելվածի:

3. Աշխատանքային խեղման կամ մասնագիտական հիվանդության հետևանքով աշխատողներին պատճառված վնասի, ինչպես նաև օրենսդրությամբ սահմանված ամենամսյա փոխհատուցման այլ գումարների չափերին սահմանել 80 դրամ հավելում:

4. (կետն ուժը կորցրել է 22.10.1994 հ. 513)

5. (կետն ուժը կորցրել է 22.10.1994 հ. 513)

6. Կերակրողին կորցնելու կապակցությամբ երեխաներին նշանակված սոցիալական կենսաթոշակներին վճարել փոխհատուցում այն հաշվով, որ`

ա) ծնողներին կորցրած երեխաներին, ինչպես նաև մեկ ծնողին կորցրած այն երեխաներին, որոնց մյուս ծնողը առաջին կամ երկրորդ խմբի հաշմանդամ է, նշանակված կենսաթոշակների չափերը յուրաքանչյուր երեխայի համար տրվող փոխհատուցման գումարով հանդերձ կազմեն 444 դրամ.

բ) մեկ ծնողին կորցրած երեխաներին նշանակված կենսաթոշակների չափերը յուրաքանչյուր երեխայի համար տրվող փոխհատուցման գումարով հանդերձ կազմեն 370 դրամ:

7. Կերակրողին կորցնելու կապակցությամբ ընտանիքի յուրաքանչյուր անաշխատունակ անդամին նշանակված սոցիալական կենսաթոշակին սահմանել 110 դրամ հավելում, բացառությամբ այն անձանց, ովքեր ,,ԼՂՀ քաղաքացիների պետական կենսաթոշակային ապահովության մասին,, ԼՂՀ տարածքում գործող օրենքին համապատասխան ստանում են այլ կենսաթոշակներ:

8. (կետն ուժը կորցրել է 30.11.1994 հ. 533)

9. (կետն ուժը կորցրել է 30.11.1994 հ. 533)

10. (կետն ուժը կորցրել է 22.10.1994 հ. 513)

11. (կետն ուժը կորցրել է 22.10.1994 հ. 513)

12. (կետն ուժը կորցրել է 22.10.1994 հ. 513)

13. (կետն ուժը կորցրել է 22.10.1994 հ. 513)

14. (կետն ուժը կորցրել է 22.10.1994 հ. 513)

15. (կետն ուժը կորցրել է 30.11.1994 հ. 533)

16. Նպաստառու գործազուրկների նպաստների չափերին սահմանել 194 դրամ հավելում:

17.(կետն ուժը կորցրել է 22.10.1994 հ. 513)

18. 1994 թվականի ապրիլի 1-ից ուժը կորցրած ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Պաշտպանության պետական կոմիտեի 1994 թվականի հունվարի 21-ի ,,ԼՂՀ աշխատանքի վարձատրության նվազագույն չափի, բյուջետային հիմնարկների աշխատողների աշխատավարձի, կենսաթոշակների, նպաստների ու կրթաթոշակների չափերի ինդեքսավորման մասին,, որոշման 1-ին, 5-րդ, 8-րդ, 9-րդ, 10-րդ, 11-րդ, 12-րդ, 13-րդ, 15-րդ, 16-րդ կետերը:

 

 

ԼՂՀ ՊՊԿ ՆԱԽԱԳԱՀ

Ռ.ՔՈՉԱՐՅԱՆ

 

ԼՂՀ ՆԽ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՉԻ

ՏԵՂԱԿԱԼ

Ա.ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

Հավելված

 

ԼՂՀ բյուջետային հիմնարկների աշխատողների աշխատավարձի, լրիվ աշխատանքային ստաժի դեպքում տրվող կենսաթոշակների և զինծառայողների կենսաթոշակների ինդեքսավորված չափերին սահմանող հավելումներ

 

նախկին աշխատավարձի կամ կենսաթոշակի չափը (դրամ)

ինդեքսավորված գումարը (դրամ)

 

հավելման չափը (դրամ)

 

ընդամենը՝ աշխատավարձ

կամ կենսաթոշակ

      (դրամ)

1

 

2

3

4

110

176

194

370

121

193,6

189,4

383

132

211,2

184,8

396

143

228,8

180,2

409

154

246,4

175,6

422

165

264

171

435

176

281,6

166,4

448

187

299,2

161,8

461

198

316,8

157,2

474

209

334,4

152,6

487

220

352

148

500

231

396,6

143,4

513

242

387,2

138,8

526

253

404,8

134,2

539

264

422,4

129,6

552

275

440

125

565

286

457,6

120,4

578

297

475,2

115,8

591

308

492,8

111,2

604

319

510,4

106,6

617

330

528

102

630

341

545,6

97,4

643

352

563,2

92,8

656

363

580,8

88,2

669

374

598,4

83,6

682

385

616

79

695

396

633,6

74,4

708

407

651,2

69,8

721

418

668,8

65,2

734

429

686,4

60,6

747

440

704

56

760

451

721,6

50,4

772

462

739,2

44,8

784

473

756,8

39,2

796

484

774,4

33,6

808

495

792

28

820

506

809,6

22,4

832

517

827,2

16,8

844

528

844,8

11,2

856

539

862,4

5,6

868

550

880

-

880

ծ ա ն ո թ ա գ ր ու թ յ ու ն

 

Այն դեպքում, երբ ինդեքսավորված աշխատավարձի կամ կենսաթոշակի չափը չի համընկնում աղյուսակի 1-ին սյունակում բերված թվային մեծությանը, ապա հիմք է ընդունվում նույն սյունակում բերված ավելի մոտ թվային մեծությունը, իսկ հավասար շեղման դեպքում՝ ավելի բարձր թվային մեծությունը: