ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
|
«26» օգոստոսի 2008թ. |
թիվ 591 |
ք.Ստեփանակերտ
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Քաղաքացիական կացության ակտերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 27-րդ հոդվածի 8-րդ մասը, 58-րդ հոդվածի 5-րդ մասը և 74-րդ հոդվածի 1-ին մասը և ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 71-րդ հոդվածի 5-րդ մասով` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2005 թվականի հոկտեմբերի 11-ի «Անվան փոխման կարգն ու պայմանները հաստատելու մասին» թիվ 400, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2005 թվականի հոկտեմբերի 11-ի «Քաղաքացիական կացության ակտերի գրառումների վերականգնման կարգը սահմանելու մասին» թիվ 401 և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2008 թվականի փետրվարի 26-ի «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքից դուրս ամուսնություն գրանցելու համար ընտանեկան կարգավիճակի վերաբերյալ տեղեկանք տալու կարգը և պայմանները հաստատելու մասին» թիվ 94 որոշումներով հաստատված կարգերում «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արդարադատության նախարարության աշխատակազմի ղեկավար» բառերը փոխարինել «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արդարադատության նախարար» բառերով` համապատասխան հոլովաձևերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
|
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ |
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ |