ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
|
«26» փետրվարի 2008թ. |
N 94 |
ք.Ստեփանակերտ
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԻՑ ԴՈՒՐՍ ԱՄՈՒՍՆՈՒԹՅՈՒՆ ԳՐԱՆՑԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԸՆՏԱՆԵԿԱՆ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿԱՆՔ ՏԱԼՈՒ ԿԱՐԳԸ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Քաղաքացիական կացության ակտերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 27-րդ հոդվածի 8-րդ մասի պահանջները` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հաստատել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքից դուրս ամուսնություն գրանցելու համար ընտանեկան կարգավիճակի վերաբերյալ տեղեկանք տալու կարգը և պայմանները` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից:
|
ԼՂՀ ՎԱՐՉԱՊԵՏ |
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ |
| |
Հավելված
ԼՂՀ կառավարության
«26» փետրվարի 2008թ.
թիվ 94 որոշման |
ԿԱՐԳ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐ
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԻՑ ԴՈՒՐՍ ԱՄՈՒՍՆՈՒԹՅՈՒՆ ԳՐԱՆՑԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԸՆՏԱՆԵԿԱՆ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿԱՆՔ ՏԱԼՈՒ
1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում մշտապես բնակվող Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիներին, օտարերկրյա քաղաքացիներին և քաղաքացիություն չունեցող անձանց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքից դուրս ամուսնություն գրանցելու համար ընտանեկան կարգավիճակի վերաբերյալ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արդարադատության նախարարությունը (այսուհետ` նախարարություն) տալիս է տեղեկանք (այսուհետ` տեղեկանք)՝ համաձայն N1 ձևի:
2. Տեղեկանք ստանալու համար նախարարություն կարող է դիմել ամուսնություն գրանցել ցանկացող անձը (այսուհետ՝ տեղեկանք հայցող) կամ նրա ծնողը, կամ նրա կողմից օրենքով սահմանված կարգով լիազորված անձը:
3. Տեղեկանք ստանալու համար տեղեկանք հայցողը կամ նրա ծնողը, կամ նրա կողմից օրենքով սահմանված կարգով լիազորված անձը պետք է նախարարություն ներկայացնի՝
1) տեղեկանք հայցողի (եթե անձամբ է դիմել) անձը հաստատող փաստաթուղթը,
2) տեղեկանք հայցողի բնակության վայրի քաղաքացիական կացության ակտերի գրանցման (այսուհետ` ՔԿԱԳ) տարածքային բաժնից տրված տեղեկանք ամուսնության ակտի գրանցման բացակայության մասին, իսկ եթե նախկինում ամուսնացած է եղել, ապա` նաև ամուսնության դադարման փաստը հաստատող փաստաթղթի պատճենը,
3) սահմանված ձևի դիմում-հայտարարություն` համաձայն N3 ձևի տեղեկանք հայցողի ամուսնության համար արգելք հանդիսացող հանգամանքների բացակայության հավաստման և տեղեկանք հայցողի կողմից ՔԿԱԳ-ի մարմիններին սուտ տեղեկություններ հայտնելու համար նախատեսված պատասխանատվության մասին նախազգուշացված լինելու վերաբերյալ: Դիմում-հայտարարության ձևը տեղեկանք հայցողին տրամադրում է նախարարությունը:
4. Եթե տեղեկանք ստանալու համար դիմում` համաձայն N4 ձևի, ներկայացրել է դիմողի ծնողը, ապա, սույն կարգի 3-րդ կետի 2-րդ և 3-րդ ենթակետերով նախատեսված փաստաթղթերից բացի, ներկայացնում է նաև զավակի անձը հաստատող փաստաթղթի, ծննդյան վկայականի պատճենները և իր անձը հաստատող փաստաթուղթ:
5. Եթե տեղեկանք ստանալու համար դիմում ներկայացրել է տեղեկանք հայցողի կողմից օրենքով սահմանված կարգով լիազորված անձը, ապա, սույն կարգի 3-րդ կետի 1-ին, 2-րդ և 3-րդ ենթակետերով նախատեսված փաստաթղթերից բացի, ներկայացնում է նաև տեղեկանք հայցողի կողմից օրենքով սահմանված կարգով տրված լիազորագիրը և իր անձը հաստատող փաստաթուղթ:
6. Տեղեկանքը տրվում է սույն կարգի 3-րդ կետով նախատեսված փաստաթղթերը նախարարություն ներկայացնելուց հետո 5-օրյա ժամկետում:
7. Ներկայացված փաստաթղթերում նշված տեղեկություններն ստուգելու անհրաժեշտություն առաջանալու դեպքում ժամկետը կարող է երկարացվել ևս 7 օրով:
8. Օտարերկրյա պետությունում գտնվող տեղեկանք հայցողը (լիազորված անձը, ծնողը) տեղեկանք ստանալու համար կարող է դիմել տվյալ պետությունում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչություն կամ հյուպատոսական հիմնարկ (այսուհետ՝ հյուպատոսական հիմնարկ)` ներկայացնելով սույն կարգի 3-րդ կետով նախատեսված փաստաթղթերը:
9. Դիմում-հայտարարության ձևը տեղեկանք հայցողին տրամադրում է հյուպատոսական հիմնարկը:
10. Հյուպատոսական հիմնարկը դիմում-հայտարարության և ներկայացված փաստաթղթերի պատճենները Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարարության միջոցով ուղարկում է նախարարություն: Փաստաթղթերի ամբողջականությունն ստուգելուց հետո նախարարությունը 5-օրյա ժամկետում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը տրամադրում է ընտանեկան կարգավիճակի մասին տեղեկանք՝ հարցումը նախաձեռնողին փոխանցելու համար: Սույն կարգի 3-րդ կետի 2-րդ ենթակետով նախատեսված փաստաթղթերը չներկայացվելու դեպքում, նախարարությունը տեղեկանքը տրամադրում է քաղաքացու մշտական բնակության վայրի, ամուսնության գրանցման վայրի, ամուսնալուծության գրանցման վայրի ՔԿԱԳ-ի մարմիններին արված համապատասխան հարցումների պատասխաններն ստանալուց հետո` սույն կարգով նախատեսված ժամկետում:
11. Հյուպատոսական հիմնարկը նախարարության կողմից տրված տեղեկանքի հիման վրա դիմողին տրամադրում է ընտանեկան կարգավիճակի մասին տեղեկանք՝ հաստատված հյուպատոսական հիմնարկի ղեկավարի ստորագրությամբ և կնիքով, համաձայն N2 ձևի:
12. Եթե տեղեկանք հայցողի կամ նրա ծնողի կամ նրա կողմից օրենքով սահմանված կարգով լիազորված անձի կողմից ներկայացված փաստաթղթերը չեն համապատասխանում սույն կարգի և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրության պահանջներին, ապա նախարարությունը նրան հնարավորություն է ընձեռում շտկելու սխալները, կամ նախարարությունը շտկում է դրանք` նախապես կամ հետագայում դիմողին իրազեկելով դրա մասին: Եթե դիմումին կից ներկայացված փաստաթղթերի ցանկը ամբողջական չէ, ապա նախարարությունը դիմողին առաջարկում է համալրել այդ ցանկը: Եթե ներկայացված փաստաթղթերում առկա սխալները չեն շտկվում, կամ դիմումին կից ներկայացված փաստաթղթերի ցանկը չի համալրվում, ապա նախարարությունն օրենքով սահմանված ժամկետում դիմողին վերադարձնում է դիմումը և կից ներկայացված փաստաթղթերը` նշելով տեղեկանքի տրամադրման մերժման պատճառները:
13. Տեղեկանքը ստորագրում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արդարադատության նախարարը և հաստատում նախարարության աշխատակազմի կնիքով:
(13-րդ կետը փոփ. 26.08.2008 թիվ 591)
14. Դիմումի, դիմում-հայտարարության հետ միասին նախարարությունում և հյուպատոսական հիմնարկներում պահպանվում են նաև անձը հաստատող փաստաթղթերի պատճենները, համապատասխան ՔԿԱԳ-ի մարմնի (մարմինների) կողմից տրված ամուսնության բացակայության մասին տեղեկանքը (տեղեկանքները), ամուսնության դադարումը հաստատող փաստաթղթի պատճենը, տեղեկանք հայցողի ծննդյան վկայականի պատճենը և օրենքով սահմանված կարգով տրված լիազորագիրը:
15. Փաստաթղթերը պահպանվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետներում:
16. Տեղեկանքն ուժի մեջ է այն տալու օրվանից 6 ամիս ժամկետով:
|
ԼՂՀ կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար |
Ս. Գրիգորյան |
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐ
Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք
ԸՆՏԱՆԵԿԱՆ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ
«___ » _______ 20____ թ. N ___
Քաղաքացի______________________________________________________________________
(անունը, հայրանունը, ազգանունը)
________________________________________________________________________________
ծնված`_________ թ., իր բնակության վայրի՝_______________, ՔԿԱԳ-ի տարածքային բաժնի արխիվում
ամուսնության ակտի գրանցում չի հայտնաբերվել:
Ստուգվել է_______________________ թ-ից մինչև ___________________________ թ.:
Միաժամանակ __________________________________________________________________
(անունը, հայրանունը, ազգանունը)
_______________________________________________________________________________
հայտարարել է, որ չունի ամուսնության գրանցում որևէ այլ ՔԿԱԳ-ի մարմնում, և չկան Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված ամուսնության կնքման արգելք հանդիսացող այլ հանգամանքներ: Նա նախազգուշացված է ՔԿԱԳ-ի մարմիններին սուտ տեղեկություններ տալու համար Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված պատասխանատվության մասին:
Տեղեկանքն ուժի մեջ է վեց ամիս:
Կ.Տ.
| _____________ |
|
(ստորագրությունը) |
| _____________ |
| (անունը, ազգանունը) |
Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք
ԸՆՏԱՆԵԿԱՆ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ
«____ »________ 20 ___թ. N ___
Քաղաքացի_______________________________________________________________________
(անունը, հայրանունը, ազգանունը)
_________________________________________________________________________________
ծնված` __________________________ թ., իր բնակության վայրի՝___________________________
________________________________, ՔԿԱԳ-ի տարածքային բաժնի արխիվում ամուսնության ակտի
գրանցում չի հայտնաբերվել:
Ստուգվել է_______________________ թ-ից մինչև ___________________________ թ.:
Միաժամանակ ____________________________________________________________________
(անունը, հայրանունը, ազգանունը)
_________________________________________________________________________________
հայտարարել է, որ չունի ամուսնության գրանցում որևէ այլ ՔԿԱԳ-ի մարմնում, և չկան Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված ամուսնության կնքման արգելք հանդիսացող այլ հանգամանքներ: Նա նախազգուշացված է ՔԿԱԳ-ի մարմիններին սուտ տեղեկություններ տալու համար Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված պատասխանատվության մասին:
Տեղեկանքը տրվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արդարադատության նախարարության կողմից տրված տեղեկանքի հիման վրա:
Տեղեկանքն ուժի մեջ է վեց ամիս:
Կ.Տ.
| _____________ |
|
(ստորագրությունը) |
| _____________ |
| (անունը, ազգանունը) |
| |
_______________________________________ |
| |
(ՔԿԱԳ մարմնի անվանումը) |
| |
_______________________________________ |
| Նշումներ ՔԿԱԳ մարմնի կողմից |
Քաղ. _________________________-ից |
| |
(անունը, հայրանունը, ազգանունը) |
| _____________________________ |
_____________________________ |
| _____________________________ |
Անձը հաստատող փաստաթուղթ____________
(անվանումը, |
| |
_______________________________________ |
| _____________________________ |
սերիան, համարը, երբ և ում կողմից է տրվել) |
| |
_______________________________ |
Դ Ի Մ ՈՒ Մ - Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
ԸՆՏԱՆԵԿԱՆ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿԱՆՔ ՍՏԱՆԱԼՈՒ ՄԱՍԻՆ
Ես՝_________________________________________________________________________________`
(անունը, հայրանունը, ազգանունը)
ծնվ.` «_____» __________________ _______ թ., ___________________________________________
(երկիրը, շրջանը, քաղաքը, գյուղը)
______________________________________, խնդրում եմ ինձ տրամադրել ընտանեկան կարգավիճակի վերաբերյալ տեղեկանք:
Հայտարարում եմ, որ ամուսնության գրանցում չունեմ: Տեղեկացված եմ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քրեական օրենսգրքի 169.1-րդ հոդվածով նախատեսված պատասխանատվության և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ընտանեկան օրենսգրքով նախատեսված ամուսնության կնքմանն արգելք հանդիսացող հանգամանքների մասին:
Նախկին ամուսնությունս գրանցվել է _____________________________________________________
(նշել ամուսնության գրանցման վայրը և ժամանակը)
________________________________________ «_____» _________________ ______________ թ-ին:
Ամուսնությունս լուծվել է, դադարել է (ընդգծել) _____________________________________________
(նշել ամուսնալուծության գրանցման
_______________________________________________ «____» _________________ ________ թ-ին:
վայրը և ժամանակը)
Ամուսինս մահացել է «______»____________________ _______ թ-ին__________________________
(նշել մահվան ժամանակը և
___________________________________________________________________________________:
գրանցման վայրը)
Կից ներկայացնում եմ`
|
_________________ |
___________________ |
|
_________________ |
_________________ |
| _________________ |
_________________ |
|
_________________ |
_________________ |
|
_________________ |
|
(ստորագրությունը) |
| «___ »______ 20 թ. |
|
| |
_______________________________________ |
| |
(ՔԿԱԳ մարմնի անվանումը) |
| |
_______________________________________ |
| Նշումներ ՔԿԱԳ մարմնի կողմից |
Քաղ. _________________________-ից |
| |
(անունը, հայրանունը, ազգանունը) |
| _____________________________ |
_____________________________ |
| _____________________________ |
Անձը հաստատող փաստաթուղթ_____ (անվանումը, |
| |
_______________________________________ |
| _____________________________ |
սերիան, համարը, երբ և ում կողմից է տրվել) |
| |
_______________________________ |
Դ Ի Մ ՈՒ Մ - Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
ԸՆՏԱՆԵԿԱՆ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿԱՆՔ ՍՏԱՆԱԼՈՒ ՄԱՍԻՆ
Ես՝______________________________________________________________________________ ,
(անունը, հայրանունը, ազգանունը)
հանդիսանալով___________________________________________________________________
(լիազորող անձի կամ զավակի անունը, հայրանունը, ազգանունը)
_____________________________________________ լիազորված անձ կամ ծնող (անհրաժեշտն
ընդգծել), խնդրում եմ տրամադրել նրա ընտանեկան կարգավիճակի վերաբերյալ տեղեկանք:
Կից ներկայացնում եմ`
|
_________________ |
___________________ |
|
_________________ |
_________________ |
| _________________ |
_________________ |
|
_________________ |
_________________ |
|
_________________ |
|
(ստորագրությունը) |
| «___ »______ 20 թ. |
|