Համարը 
N 94
Տեսակը 
Ինկորպորացիա
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ 2008.03.12/12(84)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
26.02.2008
Ստորագրող մարմինը 
ԼՂՀ Վարչապետ
Ստորագրման ամսաթիվը 
26.02.2008
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
12.03.2008
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԼՂՀ ՏԱՐԱԾՔԻՑ ԴՈՒՐՍ ԱՄՈՒՍՆՈՒԹՅՈՒՆ ԳՐԱՆՑԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԸՆՏԱՆԵԿԱՆ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿԱՆՔ ՏԱԼՈՒ ԿԱՐԳԸ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«26» փետրվարի 2008թ.

N 94

 ք.Ստեփանակերտ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԻՑ ԴՈՒՐՍ ԱՄՈՒՍՆՈՒԹՅՈՒՆ ԳՐԱՆՑԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԸՆՏԱՆԵԿԱՆ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿԱՆՔ ՏԱԼՈՒ ԿԱՐԳԸ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Քաղաքացիական կացության ակտերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 27-րդ հոդվածի 8-րդ մասի պահանջները` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը  ո ր ո շ ու մ է.

1. Հաստատել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքից դուրս ամուսնություն գրանցելու համար ընտանեկան կարգավիճակի վերաբերյալ տեղեկանք տալու կարգը և պայմանները` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից:

 

 

ԼՂՀ ՎԱՐՉԱՊԵՏ

Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

 

 

Հավելված

ԼՂՀ կառավարության

«26» փետրվարի 2008թ.

թիվ 94 որոշման

 

ԿԱՐԳ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԻՑ ԴՈՒՐՍ ԱՄՈՒՍՆՈՒԹՅՈՒՆ ԳՐԱՆՑԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԸՆՏԱՆԵԿԱՆ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿԱՆՔ ՏԱԼՈՒ

 

1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում մշտապես բնակվող Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիներին, օտարերկրյա քաղաքացիներին և քաղաքացիություն չունեցող անձանց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքից դուրս ամուսնություն գրանցելու համար ընտանեկան կարգավիճակի վերաբերյալ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արդարադատության նախարարությունը (այսուհետ` նախարարություն) տալիս է տեղեկանք (այսուհետ` տեղեկանք)՝ համաձայն N1 ձևի:

2. Տեղեկանք ստանալու համար նախարարություն կարող է դիմել ամուսնություն գրանցել ցանկացող անձը (այսուհետ՝ տեղեկանք հայցող) կամ նրա ծնողը, կամ նրա կողմից օրենքով սահմանված կարգով լիազորված անձը:

3. Տեղեկանք ստանալու համար տեղեկանք հայցողը կամ նրա ծնողը, կամ նրա կողմից օրենքով սահմանված կարգով լիազորված անձը պետք է նախարարություն ներկայացնի՝

1) տեղեկանք հայցողի (եթե անձամբ է դիմել) անձը հաստատող փաստաթուղթը,

2) տեղեկանք հայցողի բնակության վայրի քաղաքացիական կացության ակտերի գրանցման (այսուհետ` ՔԿԱԳ) տարածքային բաժնից տրված տեղեկանք ամուսնության ակտի գրանցման բացակայության մասին, իսկ եթե նախկինում ամուսնացած է եղել, ապա` նաև ամուսնության դադարման փաստը հաստատող փաստաթղթի պատճենը,

3) սահմանված ձևի դիմում-հայտարարություն` համաձայն N3 ձևի տեղեկանք հայցողի ամուսնության համար արգելք հանդիսացող հանգամանքների բացակայության հավաստման և տեղեկանք հայցողի կողմից ՔԿԱԳ-ի մարմիններին սուտ տեղեկություններ հայտնելու համար նախատեսված պատասխանատվության մասին նախազգուշացված լինելու վերաբերյալ: Դիմում-հայտարարության ձևը տեղեկանք հայցողին տրամադրում է նախարարությունը:

4. Եթե տեղեկանք ստանալու համար դիմում` համաձայն N4 ձևի, ներկայացրել է դիմողի ծնողը, ապա, սույն կարգի 3-րդ կետի 2-րդ և 3-րդ ենթակետերով նախատեսված փաստաթղթերից բացի, ներկայացնում է նաև զավակի անձը հաստատող փաստաթղթի, ծննդյան վկայականի պատճենները և իր անձը հաստատող փաստաթուղթ:

5. Եթե տեղեկանք ստանալու համար դիմում ներկայացրել է տեղեկանք հայցողի կողմից օրենքով սահմանված կարգով լիազորված անձը, ապա, սույն կարգի 3-րդ կետի 1-ին, 2-րդ և 3-րդ ենթակետերով նախատեսված փաստաթղթերից բացի, ներկայացնում է նաև տեղեկանք հայցողի կողմից օրենքով սահմանված կարգով տրված լիազորագիրը և իր անձը հաստատող փաստաթուղթ:

6. Տեղեկանքը տրվում է սույն կարգի 3-րդ կետով նախատեսված փաստաթղթերը նախարարություն ներկայացնելուց հետո 5-օրյա ժամկետում:

7. Ներկայացված փաստաթղթերում նշված տեղեկություններն ստուգելու անհրաժեշտություն առաջանալու դեպքում ժամկետը կարող է երկարացվել ևս 7 օրով:

8. Օտարերկրյա պետությունում գտնվող տեղեկանք հայցողը (լիազորված անձը, ծնողը) տեղեկանք ստանալու համար կարող է դիմել տվյալ պետությունում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչություն կամ հյուպատոսական հիմնարկ (այսուհետ՝ հյուպատոսական հիմնարկ)` ներկայացնելով սույն կարգի 3-րդ կետով նախատեսված փաստաթղթերը:

9. Դիմում-հայտարարության ձևը տեղեկանք հայցողին տրամադրում է հյուպատոսական հիմնարկը:

10. Հյուպատոսական հիմնարկը դիմում-հայտարարության և ներկայացված փաստաթղթերի պատճենները Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարարության միջոցով ուղարկում է նախարարություն: Փաստաթղթերի ամբողջականությունն ստուգելուց հետո նախարարությունը 5-օրյա ժամկետում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը տրամադրում է ընտանեկան կարգավիճակի մասին տեղեկանք՝ հարցումը նախաձեռնողին փոխանցելու համար: Սույն կարգի 3-րդ կետի 2-րդ ենթակետով նախատեսված փաստաթղթերը չներկայացվելու դեպքում, նախարարությունը տեղեկանքը տրամադրում է քաղաքացու մշտական բնակության վայրի, ամուսնության գրանցման վայրի, ամուսնալուծության գրանցման վայրի ՔԿԱԳ-ի մարմիններին արված համապատասխան հարցումների պատասխաններն ստանալուց հետո` սույն կարգով նախատեսված ժամկետում:

11. Հյուպատոսական հիմնարկը նախարարության կողմից տրված տեղեկանքը հանձնում է դիմողին:

(11-րդ կետը խմբ. 08.04.2010 N 172-Ն)

12. Եթե տեղեկանք հայցողի կամ նրա ծնողի կամ նրա կողմից օրենքով սահմանված կարգով լիազորված անձի կողմից ներկայացված փաստաթղթերը չեն համապատասխանում սույն կարգի և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրության պահանջներին, ապա նախարարությունը նրան հնարավորություն է ընձեռում շտկելու սխալները, կամ նախարարությունը շտկում է դրանք` նախապես կամ հետագայում դիմողին իրազեկելով դրա մասին: Եթե դիմումին կից ներկայացված փաստաթղթերի ցանկը ամբողջական չէ, ապա նախարարությունը դիմողին առաջարկում է համալրել այդ ցանկը: Եթե ներկայացված փաստաթղթերում առկա սխալները չեն շտկվում, կամ դիմումին կից ներկայացված փաստաթղթերի ցանկը չի համալրվում, ապա նախարարությունն օրենքով սահմանված ժամկետում դիմողին վերադարձնում է դիմումը և կից ներկայացված փաստաթղթերը` նշելով տեղեկանքի տրամադրման մերժման պատճառները:

12.1. Տեղեկանքը տեղեկանք հայցողի ցանկությամբ կարող է տրամադրվել նաև երկլեզու` համաձայն N 2 ձևի, որի համար գանձվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2013 թվականի սեպտեմբերի 12-ի N 608-Ն որոշմամբ նախատեսված ծառայության մատուցման համար վճար:

(12.1-ին կետը լրաց. 16.06.2017 N 428-Ն)

13. Տեղեկանքը ստորագրում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արդարադատության նախարարը և հաստատում նախարարության աշխատակազմի կնիքով:

(13-րդ կետը փոփ. 26.08.2008 թիվ 591)

14. Դիմումի, դիմում-հայտարարության հետ միասին նախարարությունում և հյուպատոսական հիմնարկներում պահպանվում են նաև անձը հաստատող փաստաթղթերի պատճենները, համապատասխան ՔԿԱԳ-ի մարմնի (մարմինների) կողմից տրված ամուսնության բացակայության մասին տեղեկանքը (տեղեկանքները), ամուսնության դադարումը հաստատող փաստաթղթի պատճենը, տեղեկանք հայցողի ծննդյան վկայականի պատճենը և օրենքով սահմանված կարգով տրված լիազորագիրը:

15. Փաստաթղթերը պահպանվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետներում:

16. Տեղեկանքն ուժի մեջ է այն տալու օրվանից 6 ամիս ժամկետով:

 

 

    ԼՂՀ կառավարության աշխատակազմի

    ղեկավար-նախարար

Ս. Գրիգորյան

 

 

 

Ձև N 1

 

Ներմուծեք նկարագրությունը_1122

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 

ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք

 

ԸՆՏԱՆԵԿԱՆ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ

 

 

«___ » ________________ 20_____

N ______

 

Քաղաքացի___________________________________________________________________

                                                     (անունը, հայրանունը, ազգանունը)

____________________________________________________________________________

 

ծնված`_________________ թ., իր բնակության վայրի՝_____________________, ՔԿԱԳ-ի

տարածքային բաժնի արխիվում ամուսնության ակտի գրանցում չի հայտնաբերվել:

 

Ստուգվել է____________________________ թ-ից մինչև ___________________________ թ.:

 

Միաժամանակ ________________________________________________________________

                                                          (անունը, հայրանունը, ազգանունը)

____________________________________________________________________________

հայտարարել է, որ չունի ամուսնության գրանցում որևէ այլ ՔԿԱԳ-ի մարմնում, և չկան Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված ամուսնության կնքման արգելք հանդիսացող այլ հանգամանքներ: Նա նախազգուշացված է ՔԿԱԳ-ի մարմիններին սուտ տեղեկություններ տալու համար Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված պատասխանատվության մասին:

Տեղեկանքն ուժի մեջ է վեց ամիս:

 

Կ.Տ.

______________________

     

(ստորագրությունը)

    

______________________

      

(անունը, ազգանունը)

(Ձև N 1-ը խմբ. 26.07.2018 N 602-Ն)

 

 

 

Ձև N 2

 

 

Տրամադրող մարմնի անվանումը

Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք

 

 

Հայերենով լրացված մասում առկա տվյալները երկրորդ լեզվով

Ում կողմից

 

    

 

Տրման ժամանակը

 

 

 

____________________________________________

                             (անունը, ազգանունը, հայրանունը)

 

ծնված՝ ______________________________________

                                               (տարին, ամիսը, օրը)

 

 

իր բնակության վայրի՝___________________________

ՔԿԱԳ տարածքային բաժնի արխիվում ամուսնության ակտի

գրանցում չի հայտնաբերվել

 

Ընտանեկան կարգավիճակը

ամուրի, այրի, ամուսնալուծված

  

Անձը հայտարարել է, որ չունի ամուսնության գրանցում որևէ

այլ ՔԿԱԳ մարմնում, և չկան Լեռնային Ղարաբաղի

Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված

ամուսնության կնքման արգելք հանդիսացող այլ հանգամանքներ։

 

 

Պաշտոնը_________________________________________________________________________

Պաշտոնը՝ երկրորդ լեզվով____________________________________________________________

Անունը, ազգանունը_________________________________________________________________

Անունը, ազգանունը՝ երկրորդ լեզվով ____________________________________________________

 

__________________________  

 (ստորագրությունը) Կ.Տ.      

(Ձև N 2-ը լրաց. 16.06.2017 N 428-Ն)

 

 

   

Ձև N 3

 

  _______________________________________
 

 (ՔԿԱԳ մարմնի անվանումը)

   _______________________________________
Նշումներ ՔԿԱԳ մարմնի կողմից   Քաղ. _________________________-ից
 

 (անունը, հայրանունը, ազգանունը)

 _____________________________  _____________________________
 _____________________________

 Անձը հաստատող փաստաթուղթ____________

                                                        (անվանումը,

   _______________________________________
 _____________________________

 սերիան, համարը, երբ և ում կողմից է տրվել)

   _______________________________

 

 

Դ Ի Մ ՈՒ Մ - Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

ԸՆՏԱՆԵԿԱՆ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿԱՆՔ ՍՏԱՆԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ես՝_________________________________________________________________________________`

                                                  (անունը, հայրանունը, ազգանունը)

ծնվ.` «_____» __________________ _______ թ., ___________________________________________

                                                                                            (երկիրը, շրջանը, քաղաքը, գյուղը)

 

______________________________________, խնդրում եմ ինձ տրամադրել ընտանեկան կարգավիճակի վերաբերյալ տեղեկանք:

Հայտարարում եմ, որ ամուսնության գրանցում չունեմ: Տեղեկացված եմ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածով նախատեսված պատասխանատվության և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ընտանեկան օրենսգրքով նախատեսված ամուսնության կնքմանն արգելք հանդիսացող հանգամանքների մասին:

Նախկին ամուսնությունս գրանցվել է _____________________________________________________

                                                                  (նշել ամուսնության գրանցման  վայրը և ժամանակը)

________________________________________ «_____» _________________ ______________ թ-ին:

 

Ամուսնությունս լուծվել է, դադարել է (ընդգծել) _____________________________________________

                                                                                      (նշել ամուսնալուծության գրանցման

_______________________________________________ «____» _________________ ________ թ-ին:

                                                    վայրը և ժամանակը)

 

Ամուսինս մահացել է «______»____________________ _______ թ-ին__________________________

                                                        (նշել մահվան ժամանակը և

 

___________________________________________________________________________________:

                                                                            գրանցման վայրը)

 

Կից ներկայացնում եմ`

 

_________________

 ___________________

 _________________

 _________________
 _________________  _________________

_________________

_________________

_________________

 (ստորագրությունը)

 «___ »______ 20 թ.

(Ձև N 3-ը լրաց. 16.06.2017 N 428-Ն)

 

 

   

Ձև N 4

 

  _______________________________________
 

 (ՔԿԱԳ մարմնի անվանումը)

   _______________________________________
Նշումներ ՔԿԱԳ մարմնի կողմից   Քաղ. _________________________-ից
 

 (անունը, հայրանունը, ազգանունը)

 _____________________________  _____________________________
 _____________________________  Անձը հաստատող փաստաթուղթ_____ (անվանումը,
   _______________________________________
 _____________________________

 սերիան, համարը, երբ և ում կողմից է տրվել)

   _______________________________

 

 

Դ Ի Մ ՈՒ Մ - Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

ԸՆՏԱՆԵԿԱՆ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿԱՆՔ ՍՏԱՆԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ես՝______________________________________________________________________________ ,

                                                 (անունը, հայրանունը, ազգանունը)

հանդիսանալով___________________________________________________________________

                                                 (լիազորող անձի կամ զավակի անունը, հայրանունը, ազգանունը)

 

_____________________________________________ լիազորված անձ կամ ծնող (անհրաժեշտն

 

ընդգծել), խնդրում եմ տրամադրել նրա ընտանեկան կարգավիճակի վերաբերյալ տեղեկանք:

 

 

Կից ներկայացնում եմ`

 

_________________

 ___________________

 _________________

 _________________
 _________________  _________________

_________________

_________________

_________________

 (ստորագրությունը)

 «___ »______ 20 թ.