ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵ
ՈՐՈՇՈՒՄ
|
,,18,, նոյեմբերի 1992թ. |
h.121 |
ք. Ստեփանակերտ
ԼՂՀ կենսաթոշակային և զբաղվածության ֆոնդի մասին
ԼՂՀ Պաշտպանության պետական կոմիտեն որոշում է`
1. (կետն ուժը կորցրել է 27.05.1995 N 102)
2. Պետական սոցիալական ապահովագրության մուծումների ժամանակին և լրիվ գանձումն ապահովելու նպատակով ԼՂՀ կենսաթոշակային և զբաղվածության ֆոնդին իրավունք վերապահել գործարաններից գանձելու`
ա/ ժամանակին չվճարված պետական սոցիալական ապահովագրության մուծումների գումարը.
բ/ ԼՂՀ կենսաթոշակային և զբաղվածության ֆոնդի հաշվին պետական սոցիալական ապահովագրության մուծումները հաշվարկելիս աշխատանքի վարձատրությանն ուղղված միջոցների թաքցրած կամ նվազեցրած գումարը.
գ/ պետական սոցիալական ապահովագրության մուծումների հասանելիք գումարը` ԼՂՀ կենսաթոշակային և զբաղվածության ֆոնդի ապահովադիրի գրանցումից խուսափելու դեպքում.
դ/ ԼՂՀ բանկերից պետական սոցիալական ապահովագրության մուծումները սահմանված ժամկետում ԼՂՀ կենսաթոշակային և զբաղվածության ֆոնդի հաշվին չհաշվեգրելու և չփոխանցելու յուրաքանչյուր ժամկետանց օրվա համար տույժ` այդ մուծումների գումարի 1 տոկոսի չափով.
ե/ Պետական սոցիալական ապահովագրության մուծումների կատարումը սահմանված ժամկետից ուշացնելու դեպքում ապահովադիրներից գանձվում է տույժ ժամկետանց յուրաքանչյուր օրվա համար` ժամանակին չվճարված ապահովագրական մուծման գումարի, ներառյալ ժամանակին չվճարված յուրաքանչյուր օրվա համար հաշվարկված տույժի գումարի 0,5 տոկոսի չափով:
Նշված գումարները և տույժը գործատուներից և ԼՂՀ բանկերից գանձվում են անվիճելիորեն, իսկ քաղաքացիներից` դատական կարգով և հաշվեգրվում են ԼՂՀ կենսաթոշակային և զբաղվածության ֆոնդի հաշվին:
(2-րդ կետը լրաց. 19.11.1994 թիվ 529)
3. ԼՂՀ բանկերին`
ա/ ապահովել պետական սոցիալական ապահովագրության մուծումների ամենօրյա փոխանցումը ԼՂՀ կենսաթոշակային և զբաղվածության ֆոնդի կենտրոնացված հաշվին.
բ/ ԼՂՀ կենսաթոշակային և զբաղվածության ֆոնդի ներկայացրած անվիճելիորեն գանձման մասին հանձնարարականները կատարել առաջնահերթ կարգով:
4. ԼՂՀ կենսաթոշակային և զբաղվածության ֆոնդին` ԼՂՀ ֆինանսների նախարարության և պետբանկի հետ համատեղ մեկշաբաթյա ժամկետում մշակել ու հաստատել ԼՂՀ բանկերի կողմից պետական սոցիալական ապահովագրության մուծումները ԼՂՀ կենսաթոշակային և զբաղվածության ֆոնդի հաշվին հաշվեգրելու կարգը:
5. Սահմանել, որ հանրապետության տարածքում գործող պետական և ոչ պետական հիմնարկությունները, ձեռնարկությունները, կազմակերպությունները, այդ թվում բանկերը պարտավոր են ԼՂՀ կենսաթոշակային և զբաղվածության ֆոնդի ու նրա տեղական մարմինների պահանջով ներկայացնել ֆոնդի գործունեությանն առնչվող անհրաժեշտ տեղեկություններ և ֆինանսական փաստաթղթեր:
6. ԼՂՀ կենսաթոշակային և զբաղվածության ֆոնդի միջոցների ձևավորման ու ծախսման կարգին վերաբերող օրենսդրական և այլ ակտերի նախագծերը համաձայնեցվում են ֆոնդի հետ:
7. ԼՂՀ կենսաթոշակային և զբաղվածության ֆոնդին` մեկ շաբաթյա ժամկետում մշակել և հաստատել ԼՂՀ-ում պետական սոցիալական ապահովագրության մուծումների գանձման, հաշվառման և այդ միջոցների ծախսման կարգի մասին հրահանգը:
8. Ուժը կորցրած ճանաչել ԼՂՀ նախարարների խորհրդի 1992 թվականի մայիսի 23-ի ,,ԽՍՀՄ կենսաթոշակային ֆոնդի Լեռնային Ղարաբաղի մարզային բաժանմունքը ԼՂՀ կենսաթոշակային ֆոնդի վերակազմավորելու մասին,, թիվ 36 որոշման 1-ին, 3-րդ, 4-րդ և 8-րդ կետերը:
|
ԼՂՀ Պաշտպանության պետական
կոմիտեի նախագահ` |
Ռ. Քոչարյան |
|
ԼՂՀ նախարարների խորհրդի
գործերի կառավարիչ` |
Վ. Թովմասյան |
| |
Հաստատված է
ԼՂՀ Պաշտպանության պետական
կոմիտեի 1992թ. ,,18,, նոյեմբերի
հ. 121 որոշմամբ |
ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կենսաթոշակային և զբաղվածության ֆոնդի
(ուժը կորցրել է 27.05.1995 N 102)