ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ПРАВИТЕЛЬСТВО НАГОРНО-КАРАБАХСКОЙ РЕСПУБЛИКИ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
П О С Т А Н О В Л Е Н И Е
|
''19'' ՆՈՅԵՄԲԵՐԻ 1996թ. |
N 227 |
ք.Ստեփանակերտ
г.Степанакерт
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 1996 թվականի փետրվարի 6-ի «Պետական ձեռնարկությունների, հիմնարկների և կազմակերպությունների գույքն առանց գնման իրավունքի վարձակալության տրման և վարձակալության վճարի որոշման կարգի մասին» թիվ 17 որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը որոշում է`
1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 1996 թվականի փետրվարի 6-ի «Պետական ձեռնարկությունների, հիմնարկների և կազմակերպությունների գույքն առանց գնման իրավունքի վարձակալության տրման և վարձակալման վճարի որոշման կարգի մասին» թիվ 17 որոշման կարգում կատարել փոփոխություններ` համաձայն հավելվածի:
2. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախարարություններին, վարչություններին, գերատեսչություններին` մինչև 1996թ. դեկտեմբերի 20-ը ավարտել սույն որոշման 1-ին կետով կատարված փոփոխությունների համապատասխան` նախկինում կնքված վարձակալության պայմանագրերով նախատեսված վարձակալական վճարների (այդ թվում` պետական մասնակցությամբ ձեռնարկություններում) վերահաշվարկման գործընթացը:
|
ԼՂՀ առաջին
փոխվարչապետ |
Ս. ԹԵՎՈՍՅԱՆ |
|
ԼՂՀ կառավարության
գործերի կառավարիչ |
Ս. ԳՐԻԳՈՐՅԱՆ |
| |
Հավելված
ԼՂՀ կառավարության
1996թ. նոյեմբերի 19-ի
թիվ 227 որոշման |
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 1996թ. փետրվարի 6-ի «Պետական ձեռնարկությունների, հիմնարկների և կազմակերպությունների գույքն առանց գնման իրավունքի վարձակալության տրման և վարձակալական վճարի որոշման կարգի մասին» թիվ 17 որոշման կարգում կատարվող փոփոխությունները
1. 1-ին կետը ձևակերպել նոր խմբագրությամբ.
«1. Վարձակալի կողմից մուծվող վարձավճարի չափը որոշվում է հետևյալ կարգով`
Վ= (Ա+ԳՀ) x ՎԳ, որտեղ`
Վ-ն վարձակալական վճարն է եռամսյակային կտրվածքով (եթե վարձակալական պայմանագիրը կնքվել է ոչ եռամսյակի սկզբին, ապա վարձակալական վճարը վերահաշվարկվում է պայմանագրի կնքման պահից մինչև եռամսյակի վերջն ընկած ժամանակահատվածի համար):
Ա-ն վարձակալության տրամադրված հիմնական միջոցների ամորտիզացիոն մասհանումներն են` վարձակալական պայմանագրի կնքմանը նախորդող եռամսյակում:
ԳՀ-ն վարձակալության տրամադրված հիմնական միջոցների գույքահարկն է` վարձակալական պայմանագրի կնքմանը նախորդող եռամսյակում:
Գույքահարկի հաշվարկը չի տարածվում վարձակալության տրամադրված ձեռնարկությունների, հիմնարկների, կազմակերպությունների` գույքահարկով հարկման օբյեկտ չհանդիսացող այն գույքի վրա, որի կազմը սահմանված է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 1995թ. հոկտեմբերի 17-ի «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում գույքահարկ մտցնելու մասին» թիվ 260 որոշման 3-րդ կետով:
ՎԳ-ն վարձակալման գործակիցն է, որը որոշում է.
ա) պետական ձեռնարկություններում`
- մինչև 1993թ. հուլիսի 1-ը ձեռք բերված (ԼՂՀ պաշտպանության պետական կոմիտեի 1993թ. օգոստոսի 3-ի «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հիմնական ֆոնդերի վերագնահատման մասին» թիվ 260 որոշմամբ վերագնահատված) հիմնական միջոցների վարձակալության տրման ժամանակ.
|
Վարձակալման
գործակիցը = 3x |
վարձակալության տրման պահին ԱՄՆ-ի 1 դոլարի
նկատմամբ դրամի հաշվարկային փոխարժեքը |
x 1 |
| |
1993թ. հուլիսի 1-ին ԱՄՆ-ի 1 դոլարի նկատմամբ
դրամի հաշվարկային փոխարժեքը |
Գլ |
որտեղ Գլ-ը 1995թ. մարտի 14-ի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության թիվ 31 որոշմամբ հաստատված կարգով 1994թ. կտրվածքով մեկ միավոր հիմնական միջոցի արժեքի շահութաբերության և ճյուղային սահմանային շահութաբերության հարաբերությամբ հաշվարկված վերագնահատման գործակիցն է.
- 1993թ. հուլիսի 1-ից հետո ձեռք բերված և 1995 թվականի մարտի 14-ի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության թիվ 31 որոշման համաձայն վերագնահատված հիմնական միջոցների վարձակալության տրման ժամանակ.
|
Վարձակալման
գործակիցը = |
վարձակալության տրման պահին ԱՄՆ-ի 1 դոլարի
նկատմամբ դրամի հաշվարկային փոխարժեքը |
| |
1995թ. հուլիսի 1-ին ԱՄՆ-ի 1 դոլարի նկատմամբ
դրամի հաշվարկային փոխարժեքը |
- 1995թ. հունվարի 1-ից հետո ձեռք բերված հիմնական միջոցների վարձակալության տրման ժամանակ.
|
Վարձակալման
գործակիցը = |
վարձակալության տրման պահին ԱՄՆ-ի 1 դոլարի
նկատմամբ դրամի հաշվարկային փոխարժեքը |
| |
ձեռք բերված ամսվա 1-ին ԱՄՆ-ի 1 դոլարի նկատմամբ
դրամի հաշվարկային փոխարժեքը |
բ) բյուջետային հիմնարկներում.
- մինչև 1993թ. հուլիսի 1-ը ձեռք բերված 1993թ. օգոստոսի 3-ի թիվ 260 և 1995թ. հունիսի 19-ի թիվ 110 որոշումներով վերագնահատված հիմնական միջոցների վարձակալության տրման ժամանակ.
|
Վարձակալման
գործակիցը = 3x |
վարձակալության տրման պահին ԱՄՆ-ի 1 դոլարի
նկատմամբ դրամի հաշվարկային փոխարժեքը |
| |
1995թ. հունիսի 1-ին ԱՄՆ-ի 1 դոլարի նկատմամբ
դրամի հաշվարկային փոխարժեքը |
- 1993թ. հուլիսի 1-ից հետո ձեռք բերված և 1995թ. հունիսի 19-ի թիվ 110 որոշմամբ վերագնահատված հիմնական միջոցների վարձակալության տրման ժամանակ.
|
Վարձակալման
գործակիցը = |
վարձակալության տրման պահին ԱՄՆ-ի 1 դոլարի
նկատմամբ դրամի հաշվարկային փոխարժեքը |
| |
1995թ. հունիսի 1-ին ԱՄՆ-ի 1 դոլարի նկատմամբ
դրամի հաշվարկային փոխարժեքը |
- 1995թ. հունիսի 1-ից հետո ձեռք բերված հիմնական միջոցների վարձակալության տրման ժամանակ.
|
Վարձակալման
գործակիցը = |
վարձակալության տրման պահին ԱՄՆ-ի 1 դոլարի
նկատմամբ դրամի հաշվարկային փոխարժեքը |
| |
ձեռք բերված ամսվա 1-ին ԱՄՆ-ի 1 դոլարի նկատմամբ
դրամի հաշվարկային փոխարժեքը |
Հաշվարկված վարձակալման գործակիցը մեկից փոքր լինելու դեպքում պետք է կիրառել մեկ գործակիցը, բացի «ա» կետի առաջին ենթակետով նախատեսված դեպքերի:
2.2-րդ կետի «քան» բառից հետո հանել «5» բառը:
|
ԼՂՀ կառավարության
գործերի կառավարիչ |
Ս. ԳՐԻԳՈՐՅԱՆ |