Համարը 
N 17
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Չի գործում
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ-ում չի հրապարակվել
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
06.02.1996
Ստորագրող մարմինը 
ԼՂՀ Վարչապետ
Ստորագրման ամսաթիվը 
06.02.1996
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
01.01.1996
Ուժը կորցնելու ամսաթիվը 
05.01.2010

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՊԵՏԱԿԱՆ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ ԵՎ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՈՒՅՔՆ ԱՌԱՆՑ ԳՆՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՏՐՄԱՆ ԵՎ ՎԱՐՁԱԿԱԼԱԿԱՆ ՎՃԱՐԻ ՈՐՈՇՄԱՆ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ПРАВИТЕЛЬСТВО НАГОРНО-КАРАБАХСКОЙ РЕСПУБЛИКИ

 

Ո Ր Ո Շ Ո Ւ Մ

П О С Т А Н О В Л Е Н И Е

 

''6'' ՓԵՏՐՎԱՐԻ 1996թ.

N 17

 ք.Ստեփանակերտ

г.Степанакерт 

 

Պետական ձեռնարկությունների, հիմնարկների և կազմակերպությունների գույքն առանց գնման իրավունքի վարձակալության տրման և վարձակալական վճարի որոշման կարգի մասին

 

ԼՂՀ կառավարությունը որոշում է`

1. Սահմանել, որ մինչև ձեռնարկությունների ապապետականացման ծրագրի ընդունումը պետական ձեռնարկությունների, հիմնարկների և կազմակերպությունների գույքն առանց գնման իրավունքի վարձակալության է տրվում ԼՂՀ էկոնոմիկայի և ֆինանսների նախարարության հետ համաձայնեցմամբ:

2. Հաստատել պետական ձեռնարկությունների, հիմնարկների և կազմակերպությունների գույքն առանց գնման իրավունքի վարձակալության տրամադրելիս վարձակալական վճարի որոշման կարգը (կցվում է):

3. ԼՂՀ նախարարություններին, պետական վարչություններին, գերատեսչություններին` մինչև 1996 թվականի մարտի 15-ը ավարտել սույն որոշմամբ հաստատված կարգին համապատասխան, նախկինում կնքված վարձակալության պայմանագրերով նախատեսված վարձակալական վճարների (այդ թվում` պետական մասնակցությամբ ձեռնարկություններում) վերահաշվարկման գործընթացը:

4. Սույն որոշումը ուժի մեջ է մտնում 1996 թվականի հունվարի 1-ից:

 

 

ԼՂՀ վարչապետ

Լ.ՊԵՏՐՈՍՅԱՆ

 

ԼՂՀ կառավարության

գործերի կառավարիչ

Ս.ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

 

 

Հաստատված է

ԼՂՀ կառավարության

1996 թ. փետրվարի 6-ի

թիվ 17 որոշմամբ

 

Կ Ա Ր Գ

 

Պետական ձեռնարկությունների, հիմնարկների և կազմակերպությունների գույքն առանց գնման իրավունքի վարձակալության տրամադրելիս վարձակալական վճարի որոշման

 

1. Վարձակալի կողմից մուծվող վարձավճարի նվազագույն չափը որոշվում է հետևյալ կարգով`

Վ=Ա+ԳxԳՀ (վարձակալական վճարի հաշվարկման օրինակները կցվում են), որտեղ`

Վ-ն վարձակալական վճարն է եռամսյակային կտրվածքով (եթե վարձակալական պայմանագիրը կնքվել է ոչ եռամսյակի սկզբին, ապա վարձակալական վճարը վերահաշվարկվում է պայմանագրի կնքման պահից մինչև եռամսյակի վերջն ընկած ժամանակահատվածի համար).

Ա-ն վարձակալության տրամադրված հիմնական միջոցների ամորտիզացիոն մասհանումներն են վարձակալական պայմանագրի կնքմանը նախորդող եռամսյակում.

Գ-ն վարձակալության տրամադրված հիմնական միջոցների (շենքեր, կառույցներ, դրանց առանձին մասեր, սարքավորումներ, փոխադրամիջոցներ, գործիքներ) հաշվեկշռային արժեքն է վարձակալական պայմանագրի կնքմանը նախորդող եռամսյակում.

ԳՀ-ն գույքահարկի տարեկան դրույքաչափն է եռամսյակի կտրվածքով:

Սույն կետում նշված բանաձևի 2-րդ կետում գումարելիի հաշվարկը չի տարածվում վարձակալության տրամադրված ձեռնարկությունների, հիմնարկների, կազմակերպությունների` գույքահարկով հարկման օբյեկտ չհանդիսացող այն գույքի վրա, որի կազմը սահմանված է ԼՂՀ կառավարության 1995 թ. հոկտեմբերի 17-ի ‹‹ԼՂՀ տարածքում գույքահարկ մտցնելու մասին›› N 260 որոշման 3-րդ կետով:

2. Վարձակալական վճարի չափը կարող է փոփոխվել կողմերի համաձայնությամբ, սակայն ոչ շուտ, քան` 5 տարին մեկ անգամ:

3. Սույն կարգով հաշվարկված վարձակալական վճարի մեծությունը հանդիսանում է`

ա) մեկնարկային գին` աճուրդով կամ մրցույթով վարձակալության տրամադրելիս.

բ) վերջնական գին` աշխատավորական կոլեկտիվների հայտով վարձակալական ձեռնարկությունների ստեղծման դեպքում:

4. Նախկինում կնքված վարձակալական պայմանագրերով նախատեսված վարձակալական վճարները վերահաշվարկվում են սույն կարգին համապատասխան:

 

Օ Ր Ի Ն Ա Կ Ն Ե Ր

 

Վարձակալական վճարի հաշվարկման

 

Օրինակ 1. Վարձակալական պայմանագրի` եռամսյակի սկզբին կնքման դեպքում

Դիցուկ կողմերի միջև վարձակալական պայմանագիրը կնքվել է 1995 թվականի հոկտեմբերի 1-ին:

Ձեռնարկության` վարձակալության տրամադրված հիմնական միջոցների ամորտիզացիոն մասհանումները 1995 թվականի 3-րդ եռամսյակում կազմել են 1,0 մլն դրամ: Վարձակալության տրամադրված հիմնական միջոցների հաշվեկշռային արժեքն այդ նույն ժամանակահատվածում կազմել է 60,0 մլն դրամ:

Գույքահարկի եռամսյակային դրույքաչափը (ելնելով դրա տարեկան դրույքաչափից) 0,2 տոկոս է: Այդ դեպքում 1996 թվականի 1-ին եռամսյակի համար վարձակալական վճարի չափը կկազմի`

 

 

Վ

 

=

 

1.0 +

 

60.0 x 0.2

-------------

   100

 

Վ

 =

1.12 մլն դրամ

Օրինակ 2. Վարձակալական պայմանագիր` ոչ եռամսյակի սկզբին կնքման դեպքում

Դիցուկ` կողմերի միջև վարձակալական պայմանագիրը կնքվել է 1995 թվականի դեկտեմբերի 10-ին:

Այդ դեպքում նախ որոշվում է վերը նշված ամսաթվից մինչև դեկտեմբերի 31-ն ընկած օրերի տարբերությունը (21 օր) և հարաբերվում եռամսյակի օրերի թվին (92)` տոկոսներով արտահայտված:

 

21

 

x100

 

= 22.8 տոկոս

----

92

Հետևաբար, վարձակալական վճարի չափը տվյալ դեպքում կկազմի լրիվ եռամսյակի համար հաշվարկված գումարի (1,12 մլն դրամ) 22,8 տոկոս:

 

 

Վ

 

 

=

 

 

1.12 x

22.8

------

= 0.25 մլն դրամ

100