ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
|
«22» դեկտեմբերի 2009թ. |
N 816-Ն |
ք.Ստեփանակերտ
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ
ՏԻՐԱՊԵՏՄԱՆԸ, ՏՆՕՐԻՆՄԱՆՆ ՈՒ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆԸ ՀԱՆՁՆՎԱԾ (ԱՄՐԱՑՎԱԾ) ԳՈՒՅՔԻ
(ՏԱՐԱԾՔԻ) ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ, ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 18-Ի ԹԻՎ 206
ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ, ԼԵՌՆԱՅԻՆ
ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1996 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ
6-Ի ԹԻՎ 17 ԵՎ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 13-Ի ԹԻՎ 31 ՈՐՈՇՈՒՄՆԵՐՆ
ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Իրավական ակտերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 71-րդ և 73-րդ հոդվածներին համապատասխան` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հաստատել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական կառավարչական հիմնարկների տիրապետմանը, տնօրինմանն ու օգտագործմանը հանձնված (ամրացված) գույքի (տարածքի) վարձակալության կարգը` համաձայն հավելվածի:
2. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տնտեսական զարգացման նախարարին` մեկամսյա ժամկետում հաստատել`
1) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական կառավարչական հիմնարկների տիրապետմանը, տնօրինմանն ու օգտագործմանը հանձնված (ամրացված) գույքի (տարածքի) վարձակալության տրամադրման աճուրդի կանոնակարգը,
2) ոչ բնակելի տարածքի վարձակալության պայմանագրերի տիպային օրինակը` դրանում սահմանելով դրույթ, որի համաձայն սույն որոշմամբ հաստատված կարգով հաշվարկված վարձավճարի նվազագույն մեծության փոփոխման (ավելացման) դեպքում վարձավճարի չափը վարձատուի պահանջով ենթակա է վերահաշվարկման:
3. Պետական ոչ առևտրային կազմակերպությունների ղեկավարներին` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ կազմակերպություններին վերապահված գույքի, տարածքի վարձակալության տրամադրման լիազորություններն իրականացնելիս` վարձավճարի նվազագույն մեծությունը հաշվարկել` առաջնորդվելով սույն որոշմամբ հաստատված կարգի 2-րդ կետով:
4. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2008 թվականի մարտի 18-ի «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տնտեսական զարգացման նախարարությանը լիազորություններ տալու մասին» թիվ 206 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը և լրացումները`
1) 1-ին կետի «ա» ենթակետից հանել «, ինչպես նաև պետական ոչ առևտրային կազմակերպություններին անհատույց օգտագործման իրավունքով ամրացված գույքի (տարածքի)` մեկ տարվանից ավելի ժամկետով վարձակալության» բառերը,
2) 1-ին կետի «ա» և «բ» ենթակետերը «նախարարությունը» բառից հետո լրացնել «` նախապես համաձայնեցնելով տվյալ պետական կառավարչական հիմնարկի հետ» բառերով:
4. Ուժը կորցրած ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 1996 թվականի փետրվարի 6-ի «Պետական ձեռնարկությունների, հիմնարկների և կազմակերպությունների գույքն առանց գնման իրավունքի վարձակալության տրման և վարձակալական վճարի որոշման կարգի մասին» թիվ 17 և 2002 թվականի փետրվարի 13-ի «Պետական սեփականություն հանդիսացող ոչ բնակելի տարածքների վարձակալական վճարի նվազագույն չափը սահմանելու մասին» թիվ 31 որոշումները:
|
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ |
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ |
| |
Հավելված
ԼՂՀ կառավարության
«22» դեկտեմբերի 2009թ.
թիվ 816-Ն որոշման |
ԿԱՐԳ
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ ՏԻՐԱՊԵՏՄԱՆԸ, ՏՆOՐԻՆՄԱՆՆ ՈՒ OԳՏԱԳՈՐԾՄԱՆԸ ՀԱՆՁՆՎԱԾ (ԱՄՐԱՑՎԱԾ) ԳՈՒՅՔԻ (ՏԱՐԱԾՔԻ) ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ
1. Սույն կարգով կարգավորվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական կառավարչական հիմնարկների տիրապետմանը, տնօրինմանն ու օգտագործմանը հանձնված (ամրացված) գույքի (տարածքի) վարձակալության հարցերը, եթե տվյալ գույքը վարձակալության տրամադրելու մասին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության որոշմամբ այլ բան նախատեսված չէ:
2. Սույն կարգի 1-ին կետում նշված` վարձակալության տրամադրվող գույքի ամսական վարձավճարի նվազագույն մեծությունը որոշվում է`
1) յուրաքանչյուր միավոր գույքի (բացառությամբ շենքերի, շինությունների) համար` հետևյալ բանաձևով`
որտեղ`
Վգ-ն յուրաքանչյուր միավոր գույքի (բացառությամբ շենքերի, շինությունների) համար ամսական վարձավճարի նվազագույն չափն է` արտահայտված դրամով,
Ահ-ն վարձակալության տրամադրվող գույքի հաշվեկշռային (ձեռքբերման) արժեքն է` արտահայտված դրամով,
Աժ-ն «Շահութահարկի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածով` գույքի տվյալ խմբի համար սահմանված ամորտիզացիոն նվազագույն ժամկետն է, իսկ 12-ը` ամիսների թիվը.
2) շենքերի, շինությունների համար` հետևյալ բանաձևով`
| Վտ = (Ակ x 0,05 x Գկ)/(12 x Գմ), |
որտեղ`
Վտ-ն շենքերի, շինությունների ամսական վարձավճարի նվազագույն չափն է` արտահայտված դրամով,
Ակ-ն շենքերի, շինությունների «Գույքահարկի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով սահմանված կարգով հաշվարկված կադաստրային արժեքն է, իսկ 12-ը` ամիսների թիվը,
Գկ-ն վարձակալության տրամադրվող տարածքում հաղորդակցուղիների (ջուր, սանհանգույց) առկայության գործակիցն է, որը սահմանվում է հետևյալ չափերով`
հաղորդակցուղիների առկայության դեպքում` 1.1,
հաղորդակցուղիների բացակայության դեպքում` 0.9,
Գմ-ն շենքերի, շինությունների մաշվածության ուղղիչ գործակիցն է, որը սահմանվում է հետևյալ չափերով`
մինչև 6 տարի շահագործման տևողություն ունեցող շինության համար` 1.0
7-9 տարի շահագործման տևողություն ունեցող շինության համար` 0.94,
10-12 տարի շահագործման տևողություն ունեցող շինության համար` 0.91,
13-15 տարի շահագործման տևողություն ունեցող շինության համար` 0.88,
16-18 տարի շահագործման տևողություն ունեցող շինության համար` 0.85,
19-21 տարի շահագործման տևողություն ունեցող շինության համար` 0.82,
22-24 տարի շահագործման տևողություն ունեցող շինության համար` 0.79,
25-27 տարի շահագործման տևողություն ունեցող շինության համար` 0.76,
28-30 տարի շահագործման տևողություն ունեցող շինության համար` 0.73,
31-40 տարի շահագործման տևողություն ունեցող շինության համար` 0.70,
41 տարի և ավելի շահագործման տևողություն ունեցող շինության համար` 0.60:
Այն դեպքում, երբ առկա է շենքերի, շինությունների կադաստրային արժեքը, սակայն բացակայում է վարձակալության տրամադրվող տարածքի կադաստրային արժեքը, վարձակալության տրամադրվող տարածքի կադաստրային արժեքը (Ակվ) հաշվարկել հետևյալ բանաձևով`
որտեղ`
Տվ-ն վարձակալության տրամադրվող տարածքի մակերեսն է,
Ամիջին-ը տվյալ շենքի, շինության մեկ քառ. մետրի կադաստրային միջին արժեքն է, որը որոշվում է հետևյալ բանաձևով`
որտեղ`
Տը-ն շենքի, շինության ընդհանուր մակերեսն է,
Ակ-ն շենքի, շինության (ընդհանուր) կադաստրային արժեքն է:
3. Գույքը (տարածքը) վարձակալության է տրամադրվում ուղղակի կամ աճուրդի ձևով:
4. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տնտեսական զարգացման նախարարության կողմից վարձակալության տրամադրվող գույքի (տարածքների) վերաբերյալ հայտարարությունները պարբերաբար ներկայացվում են մամուլում և զանգվածային լրատվության մյուս միջոցներով:
5. Գույքը (տարածքը) վարձակալության է տրամադրվում ուղղակի ձևով, եթե առկա է հետևյալ դեպքերից որևէ մեկը`
1) եթե պետական կառավարման տարբեր մարմինների աշխատակազմերի տնօրինությանը հանձնված` ինչպես սեփականության իրավունքի պետական գրանցում ունեցող, այնպես էլ սեփականության իրավունքի գրանցում չունեցող անշարժ գույքի վարձակալները (որոնց հետ կնքված վարձակալության պայմանագրերը նոտարական վավերացում չեն ստացել, կամ այդ պայմանագրերը նոտարական վավերացում ստացել են, սակայն սահմանված ժամկետներում անշարժ գույքի օգտագործման իրավունքի պետական գրանցում չեն ստացել) ամբողջությամբ վճարել են կամ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տնտեսական զարգացման նախարարության կողմից հաշվարկված վճարները վճարելու և վարձակալական պայմանագիր կնքելու մասին գրավոր առաջարկություն ստանալուց հետո մեկամսյա ժամկետում կվճարեն հաշվարկված վճարները: Ընդ որում, այս դեպքում վարձակալության պայմանագրերում պետք է նախատեսվի դրույթ, ըստ որի «Կողմերն ընդունում են, որ նախկինում օբյեկտի օգտագործման համար վարձակալի կողմից վճարված գումարները ենթակա չեն վերադարձման կամ հաշվանցման, և վարձակալը որևէ պահանջ չի կարող ունենալ նախկինում օբյեկտի օգտագործման համար վարձակալի կողմից վճարված գումարների նկատմամբ»,
2) եթե տվյալ գույքի վարձակալն առնվազն 5 տարի կատարել է պայմանագրով ստանձնած բոլոր պարտավորությունները` առանց խախտումների,
3) եթե մամուլում և զանգվածային լրատվության մյուս միջոցներով հայտարարության հրապարակումից հետո առաջին հայտը ներկայացվելու օրվանից 10-օրյա ժամկետում այլ հայտեր չեն ներկայացվել, և դիմողը միանվագ վճարում է առնվազն 3 ամսվա համար հաշվարկված նվազագույն վարձավճարը:
6. Սույն կարգի 5-րդ կետում չնշված դեպքերում գույքը վարձակալության է տրամադրվում աճուրդով:
7. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տնտեսական զարգացման նախարարության կողմից հաշվարկված` սույն կարգի 5-րդ կետի 1-ին ենթակետում նշված վճարները չվճարելու և վարձակալական պայմանագիր չկնքելու կամ վարձակալական պայմանագրից ծագող իրավունքները չգրանցելու դեպքում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տնտեսական զարգացման նախարարությունը մեկամսյա ժամկետում տարածքից վտարելու պահանջի վերաբերյալ հայցով դիմում է դատարան:
|
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ՂԵԿԱՎԱՐ-ՆԱԽԱՐԱՐ |
Ս. ԳՐԻԳՈՐՅԱՆ |