Համարը 
N 31
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Չի գործում
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ-ում չի հրապարակվել
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
13.02.2002
Ստորագրող մարմինը 
ԼՂՀ Վարչապետ
Ստորագրման ամսաթիվը 
13.02.2002
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
13.02.2002
Ուժը կորցնելու ամսաթիվը 
05.01.2010

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՊԵՏԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՈՉ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ՎԱՐՁԱԿԱԼԱԿԱՆ ՎՃԱՐԻ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ՉԱՓԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

“13” փետրվարի 2002թ.

 N 31

 ք.Ստեփանակերտ

 

Պետական սեփականություն հանդիսացող ոչ բնակելի տարածքների վարձակալական վճարի նվազագույն չափը սահմանելու մասին

 

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել մեկ քառակուսի մետր պետական սեփականություն հանդիսացող ոչ բնակելի տարածքի տարեկան վարձակալական վճարի հետևյալ նվազագույն չափերն` առանց ավելացված արժեքի հարկի.

ա/ ձեռնարկություններին, կազմակերպություններին և հիմնարկներին /բացի բյուջետային հիմնարկներից/ տրամադրվող տարածքների համար`

♦ Ստեփանակերտ քաղաքում` 3000.0 դրամ

♦ շրջկենտրոններում` 2000.0 դրամ

♦ գյուղական բնակավայրերում` 1000.0 դրամ

բ/ բյուջետային հիմնարկներին տրամադրվող

տարածքների համար` 1000.0 դրամ

2. Նկուղային և կիսանկուղային մեկ քառակուսի մետրի տարածքի վարձակալական վճարի նկատմամբ կիրառել համապատասխանաբար` ‹‹0.7›› և ‹‹0.8›› գործակիցներ:

3. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախարարություններին, գերատեսչություններին, պետական փակ բաժնետիրական ընկերություններին` մինչև 2002թ. ապրիլի 1-ն ավարտել, սույն որոշման համապատասխան, նախկինում կնքված վարձակալության պայմանագրերով նախատեսված վարձակալական վճարների վերահաշվարկման գործընթացը:

4. Ուժը կորցրած ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 1997թ. մարտի 21-ի ‹‹Պետական սեփականություն հանդիսացող ոչ բնակելի տարածքների վարձավճարի չափը սահմանելու մասին›› թիվ 52 որոշումը:

 

 

ԼՂՀ վարչապետ

Ա. ԴԱՆԻԵԼՅԱՆ