ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ПРАВИТЕЛЬСТВО НАГОРНО-КАРАБАХСКОЙ РЕСПУБЛИКИ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
П О С Т А Н О В Л Е Н И Е
ք.Ստեփանակերտ
г.Степанакерт
Պետական սեփականություն հանդիսացող ոչ բնակելի տարածքների վարձավճարի նվազագույն չափը սահմանելու մասին
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել ոչ բնակելի տարածքների 1 քառ. մ-ի տարեկան վարձավճարի հետևյալ նվազագույն չափերը.
ա) ընդհանուր ոչ բնակելի տարածքների համար.
- քաղաք Ստեփանակերտում` 3000 դրամ
- մնացած բնակավայրերում 2500 դրամ
բ) բյուջետային հիմնարկներին տրամադրված ոչ բնակելի տարածքների համար` 1000 դրամ:
2. Նկուղների, կիսանկուղների ոչ բնակելի տարածքների 1 քառ. մ-ի վարձավճարի գործակիցը սահմանել համապատասխանաբար` «0,7» և «0,9»:
3. ԼՂՀ նախարարություններին, պետական վարչություններին, գերատեսչություններին մինչև 1997թ. ապրիլի 30-ը ավարտել, սույն որոշման համապատասխան, նախկինում կնքված վարձակալության պայմանագրերով նախատեսված վարձակալական վճարների վերահաշվարկման գործընթացը:
4. Ուժը կորցրած ճանաչել ԼՂՀ կառավարության 1996թ. նոյեմբերի 19-ի «ԼՂՀ տարածքում ոչ բնակելի տարածքների (նկուղների, կիսանկուղների, բացվածքների) վարձակալության տրման և օտարման կարգերը հաստատելու մասին» թիվ 231 որոշման 4-րդ կետի «ա» ենթակետը:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1997թ. ապրիլի 1-ից:
|
ԼՂՀ վարչապետ |
ԼԵՈՆԱՐԴ ՊԵՏՐՈՍՅԱՆ |