ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ПРАВИТЕЛЬСТВО НАГОРНО-КАРАБАХСКОЙ РЕСПУБЛИКИ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
П О С Т А Н О В Л Е Н И Е
|
"28" ՆՈՅԵՄԲԵՐԻ 1997թ. |
N 172 |
ք.Ստեփանակերտ
г.Степанакерт
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության ագրարային պետական տեսչությունների կանոնադրությունները հաստատելու մասին
ԼՂՀ կառավարության 1996 թ. ապրիլի 30-ի ‹‹Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ագրարային պետական տեսչությունների մասին›› թիվ 101 որոշմամբ հաստատված ‹‹Ագրարային պետական տեսչությունների հիմնադրույթներ››-ի 1.3 կետին համապատասխան Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը որոշում է.
Հաստատել ԼՂՀ գյուղատնտեսության նախարարության
ա) հողային պետական տեսչության կանոնադրությունը (կցվում է),
բ) երկրագործության պետական տեսչության կանոնադրությունը (կցվում է),
գ) անասնապահության պետական տեսչության կանոնադրությունը (կցվում է),
դ) գյուղատնտեսական տեխնիկայի պետական տեսչության կանոնադրությունը (կցվում է):
|
ԼՂՀ վարչապետ |
ԼԵՈՆԱՐԴ ՊԵՏՐՈՍՅԱՆ |
| |
Հաստատված է
ԼՂՀ կառավարության
1997 թ. «28» նոյեմբերի
թիվ 172 որոշմամբ |
Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության հողային պետական տեսչության
I. Ընդհանուր դրույթներ
1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության հողային պետական տեսչությունը (այսուհետև` տեսչություն) ստեղծվել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 1996 թ. ապրիլի 30-ի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ‹‹Ագրարային պետական տեսչությունների հիմնադրույթների մասին›› թիվ 101 որոշման համաձայն:
2. Տեսչությունն իր իրավասության սահմաններում կոչված է վերահսկելու ագրարային կանոնների և գյուղատնտեսական գործունեությանը վերաբերող Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքներով, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրական այլ ակտերով սահմանված պահանջների կատարումը:
3. Տեսչության գործունեությունը կարգավորվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 1996 թ. ապրիլի 30-ի ‹‹Ագրարային պետական տեսչությունների հիմնադրույթների մասին›› թիվ 101 որոշմամբ, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ:
Սույն կանոնադրության գործողությունը տարածվում է նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության շրջանային ագրարային պետական տեսչության (այսուհետև` շրջանային տեսչություն) համապատասխան ծառայության վրա:
Տեսչությունը (շրջանային տեսչություն) իր վերահսկողական գործունեությունն իրականացնում է ագրարային պետական տեսուչի (այսուհետև` տեսուչ) միջոցով:
4. Տեսչության կազմում կարող են գործել ահազանգման կետեր, հենակետեր, լաբորատորիաներ և կառուցվածքային այլ ստորաբաժանումներ:
5. Տեսչությունն ունի իր անվամբ կնիք և դրոշմակնիք:
II. Տեսչության (շրջանային տեսչության) գործունեության ուղղությունները
6. Տեսչությունը վերահսկողություն է իրականացնում`
ա) հողային ֆոնդի նպատակային օգտագործման,
բ) պետական հողային կադաստրի վարման,
գ) հողի բերրիության և այլ օգտակար հատկությունների վերականգնման, բարելավման և արդյունավետ օգտագործման, ժամանակին տնտեսական շրջանառության մեջ ընդգրկման,
դ) հողերի խախտման հետ կապված աշխատանքներ կատարելիս հողի բերրի շերտի հանման, պահպանման և օգտագործման,
ե) հողերի ջրային և հողմային հողատարումից, ողողումներից, ճահճացումից, կրկնակի աղակալումից, կարծրացումից, արտադրական թափոններով քիմիական և ռադիոակտիվ նյութերով աղտոտումից, գյուղատնտեսական հողատեսքերը թփուտներով ծածկվելուց, հողերի կուլտուր-տեխնիկական վիճակը վատթարացնող ազդեցություններից պահպանման,
զ) հողերի վիճակի համակարգված դիտարկման (մոնիտորինգ),
է) հողօգտագործման սահմանանիշերի պահպանության,
ը) նոր հողերի յուրացման ուղղություններով:
III. Տեսուչի իրավունքներն ու պարտականությունները
7. Տեսուչն իրավունք ունի`
ա) կատարել տեսչական ստուգումներ հողի սեփականատերերի, օգտագործողների ու վարձակալների (այսուհետև` տնտեսավարող սուբյեկտներ) հողամասերում,
բ) պահանջել անհրաժեշտ փաստաթղթեր, տեղեկանքներ ու այլ տեղեկություններ և վերցնել փորձանմուշ,
գ) տալ պարտադիր կատարման համար ցուցումներ` ագրարային կանոնների բացահայտված խախտումներն ու թերությունները վերացնելու նպատակով և հետևել դրանց կատարմանը,
դ) օրենքով սահմանված դեպքերում և կարգով նշանակել վարչական տույժեր, ինչպես նաև իրավասու պետական մարմիններ ներկայացնել հաղորդումներ` մեղավոր անձանց քրեական պատասխանատվության ենթարկելու համար:
8. Տեսուչը պարտավոր է`
ա) վերահսկել տնտեսավարող սուբյեկտների և քաղաքացիների կողմից ագրարային կանոնների պահանջների կատարումը, ինչպես նաև իրավասու պետական մարմինների կողմից պետական հողային կադաստրի վարման ու հողերի վիճակի համակարգված դիտարկման (մոնիտորինգ) աշխատանքները,
բ) ագրարային կանոնների խախտումների դեպքում կազմել արձանագրություն և կիրառել օրենքով սահմանված ներգործության միջոցներ,
գ) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ արգելված գործունեությամբ զբաղվելու դեպքեր հայտնաբերելիս համապատասխան մարմիններին ներկայացնել հաղորդումներ,
դ) չհրապարակել տնտեսավարող սուբյեկտների, ինչպես նաև քաղաքացիների առևտրային գաղտնիք հանդիսացող տեղեկություններ,
ե) պահպանել տնտեսավարող սուբյեկտների, պաշտոնատար անձանց, ինչպես նաև քաղաքացիների օրենքով սահմանված իրավունքները,
զ) չխոչընդոտել տնտեսավարող սուբյեկտների, պաշտոնատար անձանց, ինչպես նաև քաղաքացիների բնականոն աշխատանքը,
է) իրավասու պետական մարմինների պահանջով ներկայացնել տեղեկանքներ ագրարային կանոնների խախտումների հետևանքով պատճառված վնասի չափի վերաբերյալ:
IV. Տեսչության (շրջանային տեսչության) գործունեության կազմակերպումը
9. Տեսչության (շրջանային տեսչության) ֆունկցիաները իրականացնում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության հողօգտագործման և հողաշինարարության բաժինը (գյուղատնտեսության շրջանային վարչությունը (բաժինը):
10. Տեսչությունը գլխավորում է պետը` հողօգտագործման և հողաշինարարության բաժնի պետը:
Տեսչության պետն ի պաշտոնե հանդիսանում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հողային գլխավոր պետական տեսուչ, իսկ շրջանային տեսչության պետը` շրջանային ագրարային պետական գլխավոր տեսուչ:
11. Տեսուչ է ի պաշտոնե հանդիսանում բաժնի աշխատակիցը (շրջգյուղվարչության (բաժնի) աշխատակիցը):
12. Տեսչության (շրջանային տեսչության) պետը`
ա) կազմակերպում և ղեկավարում է տեսչության (շրջանային տեսչության) գործունեությունը,
բ) ապահովում է տեսչության (շրջանային տեսչության) խնդիրների ու գործառույթների իրականացումը և կատարում պարտականությունների բաշխում տեսուչների միջև,
գ) ապահովում է քաղաքացիների դիմումների, գանգատների, առաջարկությունների քննարկումը,
դ) իրականացնում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված այլ լիազորություններ:
13. Ագրարային կանոնների խախտման դեպքում տեսուչը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կազմում է արձանագրություն` հատուկ համարակալված պաշտոնաթերթի վրա:
14. Տեսուչին տրվում է նրա ծառայողական կարգավիճակը հաստատող փաստաթուղթ (վկայական):
V. Տեսչության (շրջանային տեսչության) գործունեության դադարումը
15. Տեսչության (շրջանային տեսչության) գործունեությունը դադարում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
| |
Հաստատված է
ԼՂՀ կառավարության
1997 թ. «28» նոյեմբերի
թիվ 172 որոշմամբ |
Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության երկրագործության պետական տեսչության
I. Ընդհանուր դրույթներ
1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության երկրագործության պետական տեսչությունը (այսուհետև` տեսչություն) ստեղծվել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 1996 թ. ապրիլի 30-ի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ‹‹Ագրարային պետական տեսչությունների հիմնադրույթների մասին›› թիվ 101 որոշման համաձայն:
2. Տեսչությունն իր իրավասության սահմաններում կոչված է վերահսկելու ագրարային կանոնների և երկրագործության ոլորտի գործունեությանը վերաբերող Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքներով, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրական այլ ակտերով սահմանված պահանջների կատարումը:
3. Տեսչության գործունեությունը կարգավորվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 1996 թ. ապրիլի 30-ի ‹‹Ագրարային պետական տեսչությունների հիմնադրույթների մասին›› թիվ 101 որոշմամբ, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ:
Սույն կանոնադրության գործողությունը տարածվում է նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության շրջանային ագրարային պետական տեսչության (այսուհետև` շրջանային տեսչություն) համապատասխան ծառայության վրա:
Տեսչությունը (շրջանային տեսչություն) իր վերահսկողական գործունեությունն իրականացնում է ագրարային պետական տեսուչի (այսուհետև` տեսուչ) միջոցով:
4. Տեսչության կազմում կարող են գործել ահազանգման կետեր, հենակետեր, լաբորատորիաներ և կառուցվածքային այլ ստորաբաժանումներ:
5. Տեսչությունն ունի իր անվամբ կնիք և դրոշմակնիք:
II. Տեսչության (շրջանային տեսչության) գործունեության ուղղությունները
6. Տեսչությունը վերահսկողություն է իրականացնում`
ա) հողերի մշակության, պարարտանյութերի օգտագործման, մոլախոտային բուսականության դեմ տարվող պայքարի,
բ) սերմանյութերի, ցանքանյութերի և տնկանյութերի (արմատակալների) արտադրության ներմուծման և իրացման, դրանց ցանքային պիտանիության, որակի ստուգման,
գ) բույսերի տարածված, կարանտին հիվանդությունների, վնասատուների և մոլախոտերի դեմ տարվող պայքարի,
դ) թունանյութերի, հանքային պարարտանյութերի ներմուծման, փոխադրման, պահպանման, իրացման և ոչնչացման,
ե) հողում, բուսաբուծական մթերքներում և հումքում թունանյութերի, վտանգավոր միացությունների անթույլատրելի քանակի բացահայտման և կանխարգելման ուղղություններով:
III. Տեսուչի իրավունքներն ու պարտականությունները
7. Տեսուչն իրավունք ունի
ա) կատարել տեսչական ստուգումներ երկրագործության ոլորտի ձեռնարկությունների, կազմակերպությունների, հիմնարկների (այսուհետև` տնտեսավարող սուբյեկտներ) և քաղաքացիների արտադրական տարածքներում, ինչպես նաև արտադրական և պահեստային շինություններում,
բ) պահանջել անհրաժեշտ փաստաթղթեր, տեղեկանքներ ու այլ տեղեկություններ և վերցնել փորձանմուշ,
գ) տալ պարտադիր կատարման համար ցուցումներ` ագրարային կանոնների բացահայտված խախտումներն ու թերությունները վերացնելու նպատակով և հետևել դրանց կատարմանը,
դ) օրենքով սահմանված դեպքերում և կարգով նշանակել վարչական տույժեր, ինչպես նաև իրավասու պետական մարմիններ ներկայացնել հաղորդումներ` մեղավոր անձանց քրեական պատասխանատվության ենթարկելու համար:
8. Տեսուչը պարտավոր է`
ա) վերահսկել տնտեսավարող սուբյեկտների և քաղաքացիների կողմից ագրարային կանոնների պահանջների կատարումը,
բ) ագրարային կանոնների խախտումների դեպքում կազմել արձանագրություն և կիրառել օրենքով սահմանված ներգործության միջոցներ,
գ) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ արգելված գործունեությամբ զբաղվելու դեպքեր հայտնաբերելիս համապատասխան մարմիններին ներկայացնել հաղորդումներ,
դ) չհրապարակել տնտեսավարող սուբյեկտների, ինչպես նաև քաղաքացիների, առևտրային գաղտնիք հանդիսացող տեղեկություններ,
ե) պահպանել տնտեսավարող սուբյեկտների, պաշտոնատար անձանց, ինչպես նաև քաղաքացիների, օրենքով սահմանված իրավունքները,
զ) չխոչընդոտել տնտեսավարող սուբյեկտների, պաշտոնատար անձանց, ինչպես նաև քաղաքացիների, բնականոն աշխատանքը,
է) իրավասու պետական մարմինների պահանջով ներկայացնել տեղեկանքներ ագրարային կանոնների խախտումների հետևանքով պատճառված վնասի չափի վերաբերյալ:
IV. Տեսչության (շրջանային տեսչության) գործունեության կազմակերպումը
9. Տեսչության (շրջանային տեսչության) ֆունկցիաները իրականացնում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության երկրագործության բաժինը (գյուղատնտեսության շրջանային վարչությունը (բաժինը):
10. Տեսչությունը գլխավորում է պետը` հողօգտագործման և հողաշինարարության բաժնի պետը:
Տեսչության պետն ի պաշտոնե հանդիսանում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության երկրագործության գլխավոր պետական տեսուչ, իսկ շրջանային տեսչության պետը` շրջանային ագրարային պետական գլխավոր տեսուչ:
11. Տեսուչ է ի պաշտոնե հանդիսանում բաժնի աշխատակիցը (շրջգյուղվարչության (բաժնի) աշխատակիցը):
12. Տեսչության (շրջանային տեսչության) պետը`
ա) կազմակերպում և ղեկավարում է տեսչության (շրջանային տեսչության) գործունեությունը,
բ) ապահովում է տեսչության (շրջանային տեսչության) խնդիրների ու գործառույթների իրականացումը և կատարում պարտականությունների բաշխում տեսուչների միջև,
գ) ապահովում է քաղաքացիների դիմումների, գանգատների, առաջարկությունների քննարկումը,
դ) իրականացնում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված այլ լիազորություններ:
13. Ագրարային կանոնների խախտման դեպքում տեսուչը, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, կազմում է արձանագրություն` հատուկ համարակալված պաշտոնաթերթի վրա:
14. Տեսուչին տրվում է նրա ծառայողական կարգավիճակը հաստատող փաստաթուղթ (վկայական):
V. Տեսչության (շրջանային տեսչության) գործունեության դադարումը
15. Տեսչության (շրջանային տեսչության) գործունեությունը դադարում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
| |
Հաստատված է
ԼՂՀ կառավարության
1997 թ. «28» նոյեմբերի
թիվ 172 որոշմամբ |
Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության անասնապահության պետական տեսչության
I. Ընդհանուր դրույթներ
1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության անասնապահության պետական տեսչությունը (այսուհետև` տեսչություն) ստեղծվել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 1996 թ. ապրիլի 30-ի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ‹‹Ագրարային պետական տեսչությունների հիմնադրույթների մասին›› թիվ 101 որոշման համաձայն:
2. Տեսչությունն իր իրավասության սահմաններում կոչված է վերահսկելու ագրարային կանոնների և գյուղատնտեսական գործունեությանը վերաբերող Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքներով, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրական այլ ակտերով սահմանված պահանջների կատարումը:
3. Տեսչության գործունեությունը կարգավորվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 1996 թ. ապրիլի 30-ի ‹‹Ագրարային պետական տեսչությունների հիմնադրույթների մասին›› թիվ 101 որոշմամբ, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ:
Սույն կանոնադրության գործողությունը տարածվում է նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության շրջանային ագրարային պետական տեսչության (այսուհետև` շրջանային տեսչություն) համապատասխան ծառայության վրա:
Տեսչությունը (շրջանային տեսչություն) իր վերահսկողական գործունեությունն իրականացնում է ագրարային պետական տեսուչի (այսուհետև` տեսուչ) միջոցով:
4. Տեսչության կազմում կարող են գործել ահազանգման կետեր, հենակետեր, լաբորատորիաներ և կառուցվածքային այլ ստորաբաժանումներ:
5. Տեսչությունն ունի իր անվամբ կնիք և դրոշմակնիք:
II. Տեսչության (շրջանային տեսչության) գործունեության ուղղությունները
6. Տեսչությունը վերահսկողություն է իրականացնում`
ա) անասնաբուժական ծառայության, անասնապահության և տոհմային գործի վարման,
բ) մարդու և կենդանիների համար ընդհանուր հիվանդություններից բնակչության պաշտպանության,
գ) կենդանիների և թռչունների (ձկների, մեղուների, գազանների և այլն) վարակիչ ու ոչ վարակիչ հիվանդությունների կանխման և վերացման,
դ) անասնապահական մթերքների և հումքի արտադրության փոխադրման պահպանման ու իրացման,
ե) անասնաբուժական դեղամիջոցների, ախտահանիչ նյութերի փոխադրման, պահպանման, օգտագործման ու ոչնչացման,
զ) կարանտին հիվանդությունների և այլ երկրներից ԼՂՀ տարածք վարակիչ հիվանդությունների ներթափանցումը կանխարգելող միջոցառումների իրականացման ուղղություններով:
III. Տեսուչի իրավունքներն ու պարտականությունները
7. Տեսուչն իրավունք ունի
ա) կատարել տեսչական ստուգումներ անասնապահության ոլորտի ձեռնարկությունների, կազմակերպությունների, հիմնարկների (այսուհետև` տնտեսավարող սուբյեկտներ) և քաղաքացիների արտադրական տարածքներում, ինչպես նաև արտադրական և պահեստային շինություններում,
բ) պահանջել անհրաժեշտ փաստաթղթեր, տեղեկանքներ ու այլ տեղեկություններ և վերցնել փորձանմուշ,
գ) տալ պարտադիր կատարման համար ցուցումներ` ագրարային կանոնների բացահայտված խախտումներն ու թերությունները վերացնելու նպատակով և հետևել դրանց կատարմանը,
դ) օրենքով սահմանված դեպքերում և կարգով նշանակել վարչական տույժեր, ինչպես նաև իրավասու պետական մարմիններ ներկայացնել հաղորդումներ` մեղավոր անձանց քրեական պատասխանատվության ենթարկելու համար:
8. Տեսուչը պարտավոր է`
ա) վերահսկել տնտեսավարող սուբյեկտների և քաղաքացիների կողմից ագրարային կանոնների պահանջների կատարումը,
բ) ագրարային կանոնների խախտումների դեպքում կազմել արձանագրություն և կիրառել օրենքով սահմանված ներգործության միջոցներ,
գ) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ արգելված գործունեությամբ զբաղվելու դեպքեր հայտնաբերելիս համապատասխան մարմիններին ներկայացնել հաղորդումներ,
դ) չհրապարակել տնտեսավարող սուբյեկտների, ինչպես նաև քաղաքացիների առևտրային գաղտնիք հանդիսացող տեղեկություններ,
ե) պահպանել տնտեսավարող սուբյեկտների, պաշտոնատար անձանց, ինչպես նաև քաղաքացիների, օրենքով սահմանված իրավունքները,
զ) չխոչընդոտել տնտեսավարող սուբյեկտների, պաշտոնատար անձանց, ինչպես նաև քաղաքացիների բնականոն աշխատանքը,
է) իրավասու պետական մարմինների պահանջով ներկայացնել տեղեկանքներ ագրարային կանոնների խախտումների հետևանքով պատճառված վնասի չափի վերաբերյալ:
IV. Տեսչության (շրջանային տեսչության) գործունեության կազմակերպումը
9. Տեսչության (շրջանային տեսչության) ֆունկցիաները իրականացնում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության անասնաբուծության և անասնաբուժության բաժինը (գյուղատնտեսության շրջանային վարչությունը (բաժինը):
10. Տեսչությունը գլխավորում է պետը` անասնաբուծության և անասնաբուժության բաժնի պետը:
Տեսչության պետն ի պաշտոնե հանդիսանում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անասնապահության գլխավոր պետական տեսուչ, իսկ շրջանային տեսչության պետը` շրջանային ագրարային պետական գլխավոր տեսուչ:
11. Տեսուչ է ի պաշտոնե հանդիսանում բաժնի աշխատակիցը (շրջգյուղվարչության (բաժնի) աշխատակիցը):
12. Տեսչության (շրջանային տեսչության) պետը`
ա) կազմակերպում և ղեկավարում է տեսչության (շրջանային տեսչության) գործունեությունը,
բ) ապահովում է տեսչության (շրջանային տեսչության) խնդիրների ու գործառույթների իրականացումը և կատարում պարտականությունների բաշխում տեսուչների միջև,
գ) ապահովում է քաղաքացիների դիմումների, գանգատների, առաջարկությունների քննարկումը,
դ) իրականացնում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված այլ լիազորություններ:
13. Ագրարային կանոնների խախտման դեպքում տեսուչը, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, կազմում է արձանագրություն` հատուկ համարակալված պաշտոնաթերթի վրա:
14. Տեսուչին տրվում է նրա ծառայողական կարգավիճակը հաստատող փաստաթուղթ (վկայական):
V. Տեսչության (շրջանային տեսչության) գործունեության դադարումը
15. Տեսչության (շրջանային տեսչության) գործունեությունը դադարում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
| |
Հաստատված է
ԼՂՀ կառավարության
1997 թ. «28» նոյեմբերի
թիվ 172 որոշմամբ |
Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության գյուղատնտեսական տեխնիկայի պետական տեսչության
I. Ընդհանուր դրույթներ
1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության գյուղատնտեսական տեխնիկայի պետական տեսչությունը (այսուհետև` տեսչություն) ստեղծվել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 1996 թ. ապրիլի 30-ի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ‹‹Ագրարային պետական տեսչությունների հիմնադրույթների մասին›› թիվ 101 որոշման համաձայն:
2. Տեսչությունն իր իրավասության սահմաններում կոչված է վերահսկելու ագրարային կանոնների և գյուղատնտեսական մեքենայացման ոլորտի գործունեությանը վերաբերող Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքներով, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրական այլ ակտերով սահմանված պահանջների կատարումը:
3. Տեսչության գործունեությունը կարգավորվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 1996 թ. ապրիլի 30-ի ‹‹Ագրարային պետական տեսչությունների հիմնադրույթների մասին›› թիվ 101 որոշմամբ, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ:
Սույն կանոնադրության գործողությունը տարածվում է նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության շրջանային ագրարային պետական տեսչության (այսուհետև` շրջանային տեսչություն) համապատասխան ծառայության վրա:
Տեսչությունը (շրջանային տեսչություն) իր վերահսկողական գործունեությունն իրականացնում է ագրարային պետական տեսուչի (այսուհետև` տեսուչ) միջոցով:
4. Տեսչության կազմում կարող են գործել ահազանգման կետեր, հենակետեր, լաբորատորիաներ և կառուցվածքային այլ ստորաբաժանումներ:
5. Տեսչությունն ունի իր անվամբ կնիք և դրոշմակնիք:
II. Տեսչության (շրջանային տեսչության) գործունեության ուղղությունները
6. Տեսչությունը վերահսկողություն է իրականացնում `
ա) տրակտորների, ինքնագնաց շասսիների և տրակտորային կցանքների պետական հաշվառման ու միասնական համարանիշերի ապահովման,
բ) տրակտորների, ինքնագնաց գյուղատնտեսական մեքենաների վարման իրավունքի փաստաթղթերի ապահովման,
գ) գյուղատնտեսական մեքենաների, տրակտորների ու գործիքների տեխնիկական վիճակի և շահագործման կանոնների պահանջների կատարման ուղղություններով:
III. Տեսուչի իրավունքներն ու պարտականությունները
7. Տեսուչն իրավունք ունի`
ա) կատարել տեսչական ստուգումներ ձեռնարկությունների, կազմակերպությունների, հիմնարկների (այսուհետև` տնտեսավարող սուբյեկտներ) և քաղաքացիների արտադրական տարածքներում, ինչպես նաև արտադրական և պահեստային շինություններում,
բ) պահանջել անհրաժեշտ փաստաթղթեր, տեղեկանքներ ու այլ տեղեկություններ և վերցնել փորձանմուշ,
գ) տալ պարտադիր կատարման համար ցուցումներ` ագրարային կանոնների բացահայտված խախտումներն ու թերությունները վերացնելու նպատակով և հետևել դրանց կատարմանը,
դ) օրենքով սահմանված դեպքերում և կարգով նշանակել վարչական տույժեր, ինչպես նաև իրավասու պետական մարմիններ ներկայացնել հաղորդումներ` մեղավոր անձանց քրեական պատասխանատվության ենթարկելու համար:
8. Տեսուչը պարտավոր է`
ա) վերահսկել տնտեսավարող սուբյեկտների և քաղաքացիների կողմից ագրարային կանոնների պահանջների կատարումը,
բ) ագրարային կանոնների խախտումների դեպքում կազմել արձանագրություն և կիրառել օրենքով սահմանված ներգործության միջոցներ,
գ) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ արգելված գործունեությամբ զբաղվելու դեպքեր հայտնաբերելիս համապատասխան մարմիններին ներկայացնել հաղորդումներ,
դ) չհրապարակել տնտեսավարող սուբյեկտների, ինչպես նաև քաղաքացիների առևտրային գաղտնիք հանդիսացող տեղեկություններ,
ե) պահպանել տնտեսավարող սուբյեկտների, պաշտոնատար անձանց, ինչպես նաև քաղաքացիների, օրենքով սահմանված իրավունքները,
զ) չխոչընդոտել տնտեսավարող սուբյեկտների, պաշտոնատար անձանց, ինչպես նաև քաղաքացիների, բնականոն աշխատանքը,
է) իրավասու պետական մարմինների պահանջով ներկայացնել տեղեկանքներ ագրարային կանոնների խախտումների հետևանքով պատճառված վնասի չափի վերաբերյալ:
IV. Տեսչության (շրջանային տեսչության) գործունեության կազմակերպումը
9. Տեսչության (շրջանային տեսչության) գործառույթները իրականացնում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության տեխնիկայի հսկողության տեսչական բաժինը (գյուղատնտեսության շրջանային վարչությունը (բաժինը):
10. Տեսչությունը գլխավորում է պետը` տեխնիկայի հսկողության տեսչական բաժնի պետը:
Տեսչության պետն ի պաշտոնե հանդիսանում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության տեխնիկայի գլխավոր պետական տեսուչ, իսկ շրջանային տեսչության պետը` շրջանային ագրարային պետական գլխավոր տեսուչ: